Jump to content

Դանիել Ջուն Մարշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Ջուն Մարշ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 2005(2005-04-11)[1] (19 տարեկան)
ԾննդավայրՆյուքասլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա և  Հարավային Կորեա
Մասնագիտություներգչուհի, փոփ երգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
ԱնդամությունNewJeans
 Danielle Marsh Վիքիպահեստում

Դանիել Ջուն Մարշ (ապրիլի 11, 2005(2005-04-11)[1], Նյուքասլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), կրճատ հայտնի՝ որպես Դանիել(կորեերեն: 다니엘), ավստրիալացի և հարավկորեացի երգչուհի[2]։ Նա սկսեց իր կարիերան ժամանցային արդյունաբերության մեջ՝ մանկուց մի քանի ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, մինչև 2022-ին դեբյուտ ունենալը որպես հարավկորեական գըրլ բենդ NewJeans-ի անդամ։ Հաջորդ տարի Մարշը ձեռնամուխ եղավ դերասանությանը՝ կորեական կրկնօրինակման համար հնչյունավորելով Արիելին Փոքրիկ Ջրահարս-ի (1989) ֆիլմ տարբերակում։

Երիտասարդություն

Դանիել Ջուն Մարշ, նաև հայտնի ինչպես Մո Ջի Հյե,ծնվել է 2005թ․-ի ապրիլի 11-ին, Նյուքասլում, Նոր Հարավային Ուելս-ում, Ավստրալիա, հայրը ավստրալացի է,մայրը՝ կորեացի[3][2][4][5][6]։ Նա ունի ավագ քույրիկ՝ Օլիվիա Մարշ,երգչուհի,որը դեբյուտ է ունեցել 2024թ.-ին[7][2]։ 2009 թվականին,երբ Մարշը չորս տարեկան էր, նա և իր ընտանիքը տեղափոխվեցին Փհաջու, Գյոնգի շրջան, Հարավային Կորեա[8][9]։

Կարիերա

2011–2021: Նախադեբյուտային գործունեություն

2011թ․-ին, առաջին անգամ Մարշը հայտնվեց tvNRainbow Kindergarten-ում և SBSMy Heart's Crayon-ում[9][10]։ Նա շարունակեց նկարահանվել Shinhwa Broadcasting-ում և Jesse's Play Kitchen-ում 2012թ․-ին[10][5]։ 2012թ․-ին,երբ Մարշը յոթ տարեկան էր,վերադարձավ Ավստրալիա՝ տարրական դպրոց հաճախելու[8][11]։

Մարշը դարձավ թրեյնի,միջին դպրոցի երրորդ տարում,երբ տասնհինգ տարեկան էր[2][8]։

2022–ներկա: Դեբյուտ NewJeans-ի հետ և դերասանություն

2022թ․-ի հուլիսի 22-ին, Մարշը դեբյուտ կատարեց NewJeans-ի հետ՝ իրենց դեբյուտային սինգլ «Attention»-ի հեռարձակմամբ։ Նա երգի համահեղինակներից էր[12][13]։ Այդ ժամանակվանից նա մասնակցել է NewJeans-ի հինգ երգերի ստեղծմանը[13]: «Attention»-ը գլխավորել է Հարավային Կորեայի Circle Digital Chart-ը և 20-րդ «Կորեական երաժշտական ​​մրցանակաբաշխության» ժամանակ հաղթել է լավագույն քեյփոփ երգը անվանացանկում[14][15]։

2023թ․-ին, Մարշը կորեական կրկնօրինկման համար հնչյունավորել է Արիելին Փոքրիկ Ջրահարս-ի(1989) ֆիլմ տարբերակում[16]։ Ֆիլմում Մարշի դերասանական խաղն ու երգի ունակությունները գովեստի արժանացան առաջին ցուցադրությունից հետո[17]։ Նա ձայնագրել է մի քանի երգ ֆիլմի սաունդթրեքի համար, այդ թվում՝ «Part of Your World» սինգլը, որը թողարկվել է 2023 թվականի մայիսի 17-ին, և հայտնվել է Billboard Hot Trending Songs-ի երկրորդ հորիզոնականում[18][19]։

2024 թվականի մայիսին Մարշը վարել է the Korea on Stage – New Generation համերգը, որը կազմակերպել էր Մշակութային ժառանգության վարչությունը[20]։

Այլ գործունեություն

2023 թվականի հունվարին Բարբերին հայտարարեց, որ Մարշը դարձել է իրենց համաշխարհային դեսպաններից մեկը[21]։ 2023 թվականի մարտին նա դարձավ Yves Saint Laurent Beauty-ի[22] ապրանքանիշի համաշխարհային դեսպանը և հայտնվեց Candy Glaze շրթներկի գովազդային արշավում[23]:

2024 թվականի մարտին Մարշը դարձավ Սելին ապրանքանիշի համաշխարհային դեսպան[24]: 2024 թվականի մայիսին նա հայտնվեց Սելինի համար իր առաջին գովազդային արշավում, որը մշակվել էր Էդի Սլիմանի կողմից, որը Սելինի ստեղծագործական տնօրենն է[25]։

Սկավառակագրություն

Սինգլներ

Անվանում Տարի Չարթերում գագաթնակետային դիրք Ալբոմ
KOR

Down. [26]

"Part of Your World"

(저곳으로)

2023 47 Ջրահարսը

Songwriting credits

Բոլոր կրեդիտները հարմարեցված են Կորեայի երաժշտության հեղինակային իրավունքի ասոցիացիայի կողմից, եթե այլ բան նշված չէ[13]:

Երգ Տարի Կատարողներ Հեղինակներ Ալբոմ
"Attention" 2022 NewJeans Danielle

Gigi Duckbay 250

New Jeans
"Super Shy" 2023 Danielle

Kim Dong-hyun Gigi Kristine Bogan Erika de Casier Frankie Scoca

Get Up
"Cool with You" Danielle

Kim Dong-hyun Gigi Erika de Casier Fine Glindvad Jensen Park Jin-su Frankie Scoca

"ASAP" Danielle

Gigi Erika de Casier Fine Glindvad Jensen Catharina Stoltenberg Henriette Motzfeldt 250

"How Sweet" 2024 Danielle

Sarah Aarons Gigi Elvira Anderfjärd Oscar Scheller Stella Bennett Tove Burman 250

Non-album single

Ֆիլմագրություն

Ֆիլմ

Տարի Անվանում Դեր Նշումներ Ծանոթագրություններ
2023 Ջրահարսը Արիել Կորեական կրնօրինակում [16]

Հեռուստատեսություն

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2011 Rainbow Kindergarten նա ինքը [10]
2012 Shinhwa Broadcasting
Jesse's Play Kitchen [5]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://www.instagram.com/p/Cq3B98uv0Id/
  2. 2,0 2,1 2,2 2,3 Yoo Hye-ji (16 April 2024). «가수 규나, 뉴진스 다니엘 친언니?...가족관계 관심» [Singer Gyu-na, is New Jeans Daniel's older sister?... interest in family relationships]. Top Star News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 16 April 2024-ին. Վերցված է 16 April 2024-ին.
  3. Chin, Carmen (22 July 2022). «HYBE's latest girl group NewJeans make their much-anticipated debut with 'Attention'». NME. Արխիվացված օրիգինալից 22 July 2022-ին. Վերցված է 17 March 2024-ին.
  4. Son, Jin-ah (11 April 2023). '오늘 생일' 뉴진스 다니엘 Happy Birthday Danielle ['Today's Birthday' New Jeans Daniel Happy Birthday Danielle]. MK Sports (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 24 May 2023-ին. Վերցված է 24 May 2023-ին – via Naver.
  5. 5,0 5,1 5,2 Diem Nguyen Le (29 July 2022). «Meet new K-pop girl band NewJeans: Minji was in a BTS' MV with Ed Sheeran, Haerin has been compared to Blackpink's Jennie, and Hyein loves Harry Potter ... but what about Hanni and Danielle?». South China Morning Post. Արխիվացված օրիգինալից 30 April 2023-ին. Վերցված է 5 May 2023-ին.
  6. Yeo, Gladys (27 January 2023). «NewJeans: "We want to show the industry that music shouldn't be divided by language"». NME. Արխիվացված օրիգինալից 3 February 2023-ին. Վերցված է 5 May 2023-ին.
  7. Kang Ji-won (16 April 2024). 신인 가수 규나, 알고보니 뉴진스 다니엘 친언니였다 [Rookie singer Gyuna turns out to be New Jeans Daniel's older sister]. Insight (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 5 July 2024-ին. Վերցված է 5 July 2024-ին – via Naver.
  8. 8,0 8,1 8,2 «다니엘» [Danielle]. Marie Claire Korea (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 5 July 2024-ին. Վերցված է 17 June 2024-ին.
  9. 9,0 9,1 My Heart's Crayon, Episode 204.
  10. 10,0 10,1 10,2 Park, Jun-hee (25 August 2022). «In the right denim, NewJeans aims to be an everyday symbol of music». The Korea Herald. Արխիվացված օրիգինալից 11 September 2022-ին. Վերցված է 5 May 2023-ին.
  11. Kim, Ye-eun (26 February 2024). 뉴진스 다니엘→美영화 출연 링컨...잘 큰 '레인보우 유치원' [엑's 이슈] [New Jeans Danielle→American movie appearance Lincoln... Well-big 'Rainbow Kindergarten' [Ex's Issue]]. Xports News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 26 February 2024-ին. Վերցված է 26 February 2024-ին – via Naver.
  12. Herman, Tamar (28 July 2022). «NewJeans, new K-pop group, have YouTube, TikTok abuzz – here's everything you need to know about them». South China Morning Post. Արխիվացված օրիգինալից 7 August 2022-ին. Վերցված է 3 August 2022-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Songs Registered Under DANIELLE (다니엘) (10037844)». Korea Music Copyright Association (KOMCA). Արխիվացված օրիգինալից 5 May 2023-ին. Վերցված է 5 May 2023-ին.
  14. «Circle Digital Chart – Week 34 of 2022». Circle Chart. 14–20 August 2022. Արխիվացված օրիգինալից 26 August 2022-ին. Վերցված է 25 August 2022-ին.
  15. Yang, Haley (6 March 2023). «NewJeans producer 250 takes home four awards at Korean Music Awards». Korea JoongAng Daily. Արխիվացված օրիգինալից 13 March 2023-ին. Վերցված է 26 March 2023-ին.
  16. 16,0 16,1 Bowenbank, Starr (3 May 2023). «NewJeans' Danielle Sings Stunning 'Part of Your World' in Korean Dub of 'The Little Mermaid'». Billboard. Արխիվացված օրիգինալից 5 May 2023-ին. Վերցված է 5 May 2023-ին.
  17. Lee, Seung-mi (22 May 2023). 뉴진스 다니엘 표 '인어공주', 전 세계가 반했다 [New Jeans Danielle 'The Little Mermaid', the whole world fell in love]. Sports Donga. Արխիվացված օրիգինալից 22 May 2023-ին. Վերցված է 24 May 2023-ին.
  18. «Hot Trending Songs Powered by Twitter: Week of 27 May 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 24 August 2022-ին. Վերցված է 24 May 2023-ին.
  19. Lee, Tae-soo (17 May 2023). 뉴진스 다니엘, 영화 '인어공주' OST '저곳으로' 17일 발표 [NewJeans' Danielle, movie 'The Little Mermaid' OST 'Part of Your World' released on the 17th]. Yonhap News Agency. Արխիվացված օրիգինալից 12 March 2024-ին. Վերցված է 24 May 2023-ին.
  20. Lee, So-yeon (7 May 2024). «NewJeans Daniel sole MC for KBS '2024 Korea On Stage'». Star News. Արխիվացված օրիգինալից 8 May 2024-ին. Վերցված է 8 May 2024-ին.
  21. Yang, Haley (6 January 2023). «NewJeans's Danielle named global ambassador for Burberry». Korea JoongAng Daily. Արխիվացված օրիգինալից 9 May 2023-ին. Վերցված է 5 May 2023-ին.
  22. «NewJeans' Danielle is Yves Saint Laurent Beauty's newest ambassador». L'Officiel Singapore (անգլերեն). Վերցված է 2024-07-20-ին.
  23. «NewJeans' Danielle is Yves Saint Laurent Beauty's newest ambassador». L'Officiel Singapore. 17 March 2023. Արխիվացված օրիգինալից 5 May 2023-ին. Վերցված է 5 May 2023-ին.
  24. Moon, Wan-sik (22 March 2024). 뉴진스 다니엘, 셀린느 글로벌 앰버서더 발탁 [NewJeans Danielle selected as Celine global ambassador]. Star News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 22 March 2024-ին. Վերցված է 22 March 2024-ին – via Naver.
  25. Sung, Jung-eun (3 May 2024). 뉴진스 다니엘, 분위기 미쳤다...레전드 화보 [New Jeans Danielle, the atmosphere is crazy... Legend pictorial]. Maeil Business Newspaper (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 16 May 2024-ին. Վերցված է 16 May 2024-ին.
  26. Peak positions on the Circle Download Chart:

Արտաքին հղումներ

Կաղապար:NewJeans