NewJeans

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NewJeans
NewJeans-ը նոյեմբերին, 2022
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն뉴진스
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ԺանրերՔեյ փոփ
Գործունեություն2022-ներկա
ԼեյբլADOR
Կայքnewjeans.kr
Անդամներ
Մինջի
Հաննի
Դանիել
Հաերին
Հյեին
 NewJeans Վիքիպահեստում

NewJeans (կորեերեն՝ 뉴진스), հարավկորեական գըրլ բենդ, որը կազմավորվել է Hybe Corporation-ի դուստր՝ ADOR լեյբլի կողմից։ Խումբը բաղկացած է հինգ անդամներից՝ Մինջի, Հաննի, Դանիել, Հաերին և Հյեին։ 2022 թվականի հուլիսի 22-ին խումբը դեբյուտին ընդառաջ թողարկել է «Attention» սինգլը, իսկ պաշտոնական դեբյուտը կատարել է օգոստոսի 1-ին՝ նույնանուն մինի ալբոմով[1]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անունը՝ NewJeans, երկիմաստ է[2]։ Այն ակնարկում է այն գաղափարին, որ ջինսերը հավերժական նորաձևության տարր են, և խմբի մտադրությունը՝ իրենց համար հավերժական կերպար ստեղծելու մասին է[3]։ Անվանումը նաև «նոր գեներ» արտահայտության բառախաղն է, որը վերաբերում է փոփ երաժշտության նոր սերունդը ներկայացնող խմբին[4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019-2022: Կազմավորում և նախադեբյուտային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Big Hit Entertainment-ի ներքո նոր գըրլ բենդի դեբյուտի նախապատրաստումները սկսվել են դեռ 2019 թվականից՝ Մին Հի Ջինի ղեկավարությամբ[6][7]։ Գլոբալ լսումները տեղի են ունեցել 2019 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, իսկ կազմավորումն սկսվել է 2020 թվականի սկզբին[6][8]։ Որոշ ԶԼՄ-ների կողմից «Մին Հի Ջինի գըրլ բենդ» անվանված խումբը[9][10] պլանավորվում էր դեբյուտ կատարել 2021 թվականին՝ որպես Big Hit և Source Music լեյբլների համատեղ նախագիծ, սակայն հետաձգվել է COVID-19 պանդեմիայի պատճառով[6]։ 2021 թվականի վերջին նախագիծը հանձնվեց Hybe-ի նորաստեղծ, անկախ լեյբլ ADOR-ին, իսկ Մին Հի Ջինը նշանակվեց լեյբլի գործադիր տնօրեն[11]։ 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի հունվար տեղի է ունեցել գլոբալ լսումների երկրորդ փուլը[12], իսկ խմբի կազմը վերջնականապես որոշվել է 2022 թվականի մարտին[9][13]։

Մինչ NewJeans-ի դեբյուտը, խմբի որոշ անդամներ արդեն աշխատել էին ժամանցի ոլորտում։ Դանիելը եղել է tvN հեռուստաալիքի «Rainbow Kindergarten» (2011) շոուի մշտական անդամ[14]։ 2017 թվականի նոյեմբերին Հյեինը՝ U.Jeong բեմական անվամբ դեբյուտ է կատարել Usso Girl մանկական երաժշտական խմբում[15], սակայն մեկ տարի անց լքել է այն[16]։ 2020 թվականի դեկտեմբերին նա կրկին դեբյուտ է կատարել Play With Me Club երաժշտական խմբում և յություբյան կոլեկտիվում, սակայն լքել է խումբը 2021 թվականի մայիսի 3-ին[17]։ 2021 թվականին Հաննին և Մինջին նկարահանվել են BTS«Permission to Dance» երգի տեսահոլովակում[15]։

2022-ներկա։ Դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

NewJeans-ի պաշտոնական լոգոն

2022 թվականի հուլիսի 1-ին ADOR-ն իր սոցիալական հարթակներում «7» և «22» թվերով թիզերներ տեղադրեց, ակնարկելով, որ խմբի վերաբերյալ կոտենտը թողարկվելու է հուլիսի 22-ին[18][19][20]։ Հուլիսի 22-ին խումբը թողարկեց իր դեբյուտային՝ «Attention» սինգլը որպես անակնկալ թողարկում՝ առանց որևէ առաջխաղացման կամ խմբի կազմի մասին տեղեկության[1][21]։ Այս քայլը Billboard-ն նկարագրել է որպես «ռիսկային, սակայն արդյունքում ոգևորող», իսկ հաջողությունը վերագրել է՝ «ամեն ինչից առաջ շեշտը դնելով երաժշտության վրա»[22]։ 24 ժամվա ընթացքում տեսահոլովակը հավաքել է 1,3 միլիո դիտում[4], որին հաջորդել է խմբի նույնանուն դեբյուտային ալբոմի թողարկման մասին հայտարարությունը՝ բաղկացած չորս երգերից, որոնցից ևս երկուսը սինգլ են լինելու[16][23]։ Հուլիսի 23-ին թողարկվել է խմբի երկրորդ՝ «Hype Boy» սինգլը։ Այն թողարկվել է 50 վայրկյան տևողությամբ հոլովակով, որտեղ բացահայտվում են անդամների անունները, ինչպես նաև թողարկվել են ևս չորս երաժշտական տեսահոլովակներ, որտեղ արտացոլվում են անդամների տեսակետները[24]։ Երկու օր անց թողարկվել է «Hurt» երգի տեսահոլովակը[25]։ Երեք օրում մինի ալբոմի նախավաճառքը գերազանցել է 444,000 օրինակը[26]։

Օգոստոսի 1-ին խմբի դեբյուտային նույնանուն մինի ալբոմն ու երրորդ՝ «Cookie» սինգլը թողարկվել է բոլոր թվային հարթակներում[27]։ Օգոստոսի 4-ին խումբը դեբյուտ է կատարել Mnet հեռուստաալիքի «M Countdown» երաժշտական նախագծում՝ ելույթ ունենալով մինի ալբոմի բոլոր երեք սինգլներով[28]։ Ալբոմի ֆիզիկական թողարկման առաջին օրն այն վաճառվել է 262,815 օրինակով՝ Հարավային Կորեայում նոր դեբյուտ ունեցող գըրլ բենդերի շրջանում մի քանի ռեկորդներ սահմանելով[29]։ NewJeans-ը նաև առաջին շաբաթվա ընթացքում դեբյուտային ալբոմի վաճառքի ռեկորդ է սահմանել։ Ըստ Hanteo Chart-ի, խումբն առաջին շաբաթում վաճառել է ալբոմի 311,000 օրինակ[30][31][32]։ NewJeans-ն առաջադրվել է Genie Music Awards 2022 մրցանակաբաշխության «Լավագույն նոր կին արտիստ» անվանակարգում[33]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Ամենաբարձր հորիզոնականը չարթում Վաճառքներ
KOR
[36]
JPN
[37]
JPN
Hot
[38]
US
World
[39]
New Jeans 1 12 22 11
  • KOR: 548,100[40]
  • JPN: 7,261 (Ֆիզիկական)[41]
  • JPN: 824 (Թվային)[42]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնականը չարթում Ալբոմ
KOR
Circle
[43]
KOR
Songs
[44]
IDN
Songs
[45]
JPN
Hot

[46]
MLY
Songs
[47]
NZ
Hot

[48]
SGP
RIAS
[49]
TWN
Songs
[50]
VIE
[51]
WW
[52]
Attention 2022 1 1 22 19 26 7 25 8 54 New Jeans
Hype Boy 3 2 16 88 10 6 20 9 52
Cookie 9 6 21
"—" նշանակում է, որ ձայնագրությունը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել այդ տարածաշրջանում։

Չարթերում ընդգրկված այլ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնականը չարթում Ալբոմ
KOR
Circle
[43]
KOR
Songs
[44]
VIE
[51]
Hurt 2022 85 17 53 New Jeans

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Ծան.
2022 New Jeans Code in Busan [53]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ռեժիսոր(ներ) Տևողություն Ծան.
Attention 2022 Շին Հևոն 4:22 [54]
Hype Boy (Intro) Դոնգլ Շին 0:50 [55]
Hype Boy (Minji ver.) 2:57 [56]
Hype Boy (Hanni ver.) 2:57 [57]
Hype Boy (Danielle & Haerin ver.) 3:07 [58]
Hype Boy (Hyein ver.) 2:57 [59]
Hurt Շին Հևոն 3:01 [60]
Cookie Դոնգլ Շին 3:58 [61]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարեթիվ Անվանակարգ Առաջադրում/

առաջադրված աշխատանք

Արդյունք Ծան.
Genie Music Awards 2022 Լավագույն նոր կին արտիստ NewJeans Սպասվող [33]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Herman, Tamar (2022 թ․ հուլիսի 28). «NewJeans, new K-pop group, have YouTube, TikTok abuzz – here's everything you need to know about them». South China Morning Post. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  2. «Who are the NewJeans members? New girl group is introduced by HYBE under their label ADOR». BOL News. 2022 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
  3. Chin, Carmen (2022 թ․ օգոստոսի 4). «NewJeans – 'New Jeans' review: HYBE's latest girl group go against the grain in an uneven debut». NME (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  4. 4,0 4,1 Dong, Sun-hwa (2022 թ․ հուլիսի 22). «'Attention': Hybe's girl group NewJeans arrives on K-pop scene». The Korea Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 22-ին.
  5. Shin, Min-hee (2022 թ․ հուլիսի 22). «ADOR K-pop girl group by Min Hee-jin to be called NewJeans». Korea JoongAng Daily. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 Jun, Harry; Kim, Jae-hun; Park, Sanha; Jin, Chae-min; Cha, Woo-jin, eds. (2022 թ․ մարտի 24). «How Much Do You Know about Min Hee-jin?». BeAttitude. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  7. Choi, Ji-won (2021 թ․ հուլիսի 19). «Who are the key players at Hybe in the post-Bang Si-hyuk era?». The Korea Herald. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  8. Ziwei, Puah (2019 թ․ սեպտեմբերի 5). «BTS' label Big Hit Entertainment launches global auditions for new K-pop girl group». NME. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  9. 9,0 9,1 Jun, Harry; Kim, Jae-hun; Park, Sanha; Jin, Chae-min; Cha, Woo-jin, eds. (2022 թ․ ապրիլի 15). «A Rare Peek into Min Hee-jin's World». BeAttitude. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  10. Lee, Jae-lim (2021 թ․ նոյեմբերի 12). «HYBE to establish new music label with Min Hee-jin at helm». Korea JoongAng Daily. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  11. Chin, Carmen (2021 թ․ նոյեմբերի 12). «BTS' agency HYBE launches new label in preparation for an upcoming girl group». NME. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  12. Judine Basbas, Franchesca (2021 թ․ դեկտեմբերի 1). «HYBE launches global auditions for their new independent label 'ADOR'». Bandwagon Asia. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  13. Chin, Carmen (2022 թ․ մարտի 25). «HYBE subsidiary ADOR's upcoming girl group set to debut in "the third quarter of the year"». NME. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  14. Yoo, Hye-ji (2022 թ․ հուլիսի 22). «'민희진 걸그룹' 뉴진스 모지혜, '레인보우 유치원' 출신…나이-국적 눈길» [Min Hee-jin's girl group New Jeans' Mo Ji-hye, from 'Rainbow Kindergarten'... age and nationality revealed]. TopStarNews (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  15. 15,0 15,1 Anderson, Daniel (2022 թ․ հուլիսի 22). «New Hybe girl group NewJeans wants 'Attention' in debut music video». Next Shark. Yahoo! News. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
  16. 16,0 16,1 Chin, Carmen (2022 թ․ հուլիսի 22). «HYBE's latest girl group NewJeans make their much-anticipated debut with 'Attention'». NME. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
  17. Vasilchenko, Katya (2022 թ․ հուլիսի 22). «В HYBE дебютирует новая женская группа NewJeans, участница которой оказалась давней фанаткой BTS» [Hybe debuts a new girl group NewJeans, a member of which turned out to be a long-time fan of BTS]. Elle Girl (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
  18. Hwang, Hye-jin (2022 թ․ հուլիսի 1). «민희진 걸그룹 데뷔 카운트다운, 22일 첫 콘텐츠 공개[공식]» [Min Hee-jin Girl Group Debut Countdown, First Content Revealed on 22nd]. Newsen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 22-ին.
  19. Chin, Carmen (2022 թ․ հուլիսի 1). «Watch the first teasers for HYBE subsidiary ADOR's upcoming K-pop girl group». NME. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 22-ին.
  20. Kim, YeEun (2022 թ․ հուլիսի 2). «HYBE'S new music label ADOR announces upcoming K-pop girl group». Hypebae. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 22-ին.
  21. Agarwal, Bhavna (2022 թ․ հուլիսի 22). «HYBE's new K-pop group New Jeans grab 'Attention' with their surprise music video debut. Watch». India Today. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 22-ին.
  22. Benjamin, Jeff (2022 թ․ սեպտեմբերի 20). «Meet NewJeans: HYBE's Global Breakout Girl Group Where 'Everything Was Riding on Secrecy'». Billboard. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
  23. Hicap, Jonathan (2022 թ․ հուլիսի 21). «HYBE's label ADOR debuts first K-pop group NewJeans». Manila Bulletin. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 22-ին.
  24. Kim, YeEun (2022 թ․ հուլիսի 23). «K-pop's latest group NewJeans drops "Hype Boy" music video ahead of official debut». Hypebae. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին.
  25. «New ADOR girl group NewJeans drops 'Hype Boy,' introduces members – MINJI, HANNI, HYEIN, HAERIN, and DANIELLE». Bandwagon Asia. 2022 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  26. Moon, Wan-sik (2022 թ․ հուլիսի 28). «뜨겁다! 뉴진스, 데뷔 앨범 예약판매 3일만 선주문량 44만장 돌파» [Hot! New Jeans surpasses 440,000 pre-orders in 3 days of pre-sale of debut album]. Star-News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 28-ին – via Naver.
  27. Yeo, Gladys (2022 թ․ օգոստոսի 1). «NewJeans drop anticipated debut EP and 'Cookie' music video». NME. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  28. Hwang, Hye-jin (2022 թ․ օգոստոսի 4). «'엠카' 지코 화려한 귀환→뉴진스 트리플 타이틀곡 데뷔무대[오늘TV]» ['M Countdown' Zico's brilliant return → New Jeans' triple title song debut stage [TodayTV]]. Newsen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին – via Naver.
  29. Bae, Hyo-ju (2022 թ․ օգոստոսի 9). «뉴진스, 첫날에만 앨범 26만장 판매‥선배 아이돌 기록 꺾었다» [New Jeans sold 260,000 albums on the first day alone... broke the senior idol record]. Newsen. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին – via Naver.
  30. Lee, Gyu-lee (2022 թ․ օգոստոսի 15). «NewJeans sets record with debut album». The Korea Times. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
  31. Dong, Sun-hwa (2022 թ․ սեպտեմբերի 1). «How 4th-generation girl groups are reshaping K-pop universe». The Korea Times. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
  32. Park, Jun-hee (2022 թ․ օգոստոսի 25). «In the right denim, NewJeans aims to be an everyday symbol of music». The Korea Herald. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
  33. 33,0 33,1 «Genie Music Awards 2022». Genie Music (կորեերեն). 2022 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  34. Kwon, Hyun-jin (2022 թ․ օգոստոսի 2). «민지, 뉴진스 신비로운 리더» [Minji, the mysterious leader of New Jeans]. News1 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին – via Naver.
  35. 35,0 35,1 35,2 35,3 35,4 Wang, Steffanee (2022 թ․ հուլիսի 25). «Meet NewJeans, HYBE's '00s-Core Girl Group». Nylon. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին.
  36. Moon, Wan-sik (2022 թ․ օգոստոսի 18). 임영웅 '다시 만날 수 있을까' 써클 다운로드차트 2주 연속 1위 [Lim Young-woong's 'Can We Meet Again' 1st on Circle Download Chart for 2 weeks in a row]. Star News (կորեերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
  37. Peak chart positions on Oricon Albums Chart:
  38. Peak chart positions on Billboard Japan Hot Albums:
  39. Peak chart positions on Billboard World Albums:
  40. Cumulative sales of New Jeans:
  41. «Monthly Albums Chart – August 22, 2022» (ճապոներեն). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 14-ին.
  42. Japan digital sales figures for New Jeans:
  43. 43,0 43,1 Peak chart positions on Circle Digital Chart:
  44. 44,0 44,1 Peak chart positions on Billboard South Korea Songs:
  45. Peak chart positions on Billboard Indonesia Songs:
  46. Peaks on the Billboard Japan Hot 100:
  47. Peak chart positions on Billboard Malaysia Songs:
  48. Peak chart positions on Recorded Music NZ's Hot Singles:
  49. Peak chart positions on the RIAS Top Streaming Chart:
  50. Peak chart positions on Billboard Taiwan Songs:
  51. 51,0 51,1 Peak chart positions on the Billboard Vietnam Hot 100:
  52. Peak chart positions on Billboard Global 200:
  53. Lee, Seung-gil (2022 թ․ սեպտեմբերի 16). «SBS, 뉴진스 첫 리얼리티 편성했다…'뉴진스 코드' 10월 방송 [공식]» [SBS, New Jeans' first reality show... 'New Jeans Code' broadcast in October [Official]] (կորեերեն). My Daily. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին – via Naver.
  54. NewJeans (뉴진스) 'Attention' Official MV (Music video). Hybe Labels. 2022 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 22-ին – via YouTube.
  55. NewJeans (뉴진스) 'Hype Boy' Official MV (Intro) (Music video). Hybe Labels. 2022 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին – via YouTube.
  56. NewJeans (뉴진스) 'Hype Boy' Official MV (MINJI ver.) (Music video). Hybe Labels. 2022 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին – via YouTube.
  57. NewJeans (뉴진스) 'Hype Boy' Official MV (HANNI ver.) (Music video). Hybe Labels. 2022 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին – via YouTube.
  58. NewJeans (뉴진스) 'Hype Boy' Official MV (DANIELLE&HAERIN ver.) (Music video). Hybe Labels. 2022 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին – via YouTube.
  59. NewJeans (뉴진스) 'Hype Boy' Official MV (HYEIN ver.) (Music video). Hybe Labels. 2022 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 23-ին – via YouTube.
  60. NewJeans(뉴진스) 'Hurt' Official MV (Music video). Hybe Labels. 2022 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին – via YouTube.
  61. NewJeans(뉴진스) 'Cookie' Official MV (Music video). Hybe Labels. 2022 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 1-ին – via YouTube.