Jump to content

Ռանդալ Կոլո Մուանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:44, 15 Հուլիսի 2024 տարբերակ, Հովհաննիսյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ռանդալ Կոլո Մուանի
ֆր.՝ Randal Kolo Muani
Քաղաքացիությունը  ԿԴՀ և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 5, 1998(1998-12-05)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Բոնդի (քաղաք)[2]
Հասակ 187 սանտիմետր
Դիրք հարձակվող

Ռանդալ Կոլո Մուանի (ֆր.՝ Randal Kolo Muani, դեկտեմբերի 5, 1998(1998-12-05)[1], Բոնդի (քաղաք)[2]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող: Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022-ի փոխչեմպիոն: 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի մասնակից:

Ակումբային կարիերա

Կոլոն «Վիլպենտ», «Տրամբլե», «Տորսի» և «Նանտ» ակումբների սան է: 2018 թվականի նոյեմբերի 30-ին «Սենտ Էտիենի» դեմ խաղում նորամուտն է նշել Լիգա 1-ում[3]։ 2019 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար նրան վարձակալել է «Բուլոն» ակումբը։ Օգոստոսի 30-ին «Ավրանշի» դեմ խաղում նորամուտն է նշել Լիգա 3-ում[4]։ 2020 թվականի փետրվարի 21-ին «Լե Պույի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Բուլոնի» կազմում[5]։ Վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Նանտ»։ Հոկտեմբերի 18-ին «Բրեստի» դեմ խաղում խփել է առաջին գոլը ակումբի կազմում[6]։

2022 թվականի ամռանը Կոլո Մուանին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»՝ կնքելով հնգամյա պայմանագիր[7]։ Օգոստոսի 5-ին «Բավարիայի» դեմ խաղում նորամուտն է նշել Բունդեսլիգայում[8]։ Այդ նույն խաղում առաջին գոլն է խփել «Այնտրախտի» կազմում։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մարսելի «Օլիմպիկի»[9] և Լիսաբոնի «Սպորտինգի»[10] դեմ հանդիպումներում մեկական գոլ է խփել։

2023 թվականի սեպտեմբերի 1-ին միացել է «Պարի Սեն Ժերմենին»՝ կնքելով հնգամյա պայմանագիր[11]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 95 մլն եվրո[12]՝ ներառյալ 15-20 մլն եվրո որպես բոնուս[13][14]։ Այս տրանսֆերը դարձել է Այնտրախտի ամենամեծ վաճառքը ողջ պատմության ընթացքում։

Միջազգային կարիերա

2021 թվականին Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հունգարիայում և Սլովենիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Դանիայի[15], Իսլանդիայի[16] և Ռուսաստանի հավաքականներիի թիմերի դեմ հանդիպումներին[17]։

Նույն թվականին մասնակցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին։ Մասնակցել Է Մեքսիկայի[18] Ճապոնիայի[19] և Հարավային Աֆրիկայի հավաքականների դեմ խաղին[20]։

2022 թվականի սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն առաջին անգամ նրան հրավիրել է մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ազգերի Լիգայի 2022/23 մրցաշրջանի Ավստրիայի և Դանիայի հավաքականների դեմ խաղերին[21]։ Սեպտեմբերի 22-ին նորամուտն է նշել Ավստրիայի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով Կիլիան Մբապպեին[22]։

Նոյեմբերի 16-ին ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնության խաղերին մասնակցելու համար՝ վնասվածք ստացած Քրիստոֆեր Նկունկուի փոխարեն[23]։ Մրցաշարում մասնակցել է Մարոկկոյի[24], Արգենտինայի[25] և Թունիսի թիմերի դեմ խաղերին[26]։ Կիսաեզրափակչում փոխարինման դուրս գալուց 44 վայրկյան անց գոլ է խփել Մարոկկոյի դարպասը: Արգենտինայի դեմ եզրափակչում Կոլո Ումանին կարող էր հաղթանակ բերել Ֆրանսիային լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին՝ 3:3 հաշվի ժամանակ, սակայն դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի հետ անհատական ելք չի իրացրել:

Վիճակագրություն

Միջազգային

2022 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆրանսիա Ֆրանսիա
2022 0 0 4 1 4 1
Ընդամենը կարիերայի ընթացքում 0 0 4 1 4 1

Հանդիպումներ ազգային հավաքականում

2022 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ

Ընդհանուր՝ 2 խաղ / 0 գոլ՝ 1 հաղթանակ, 0 Ոչ-ոքի, 1 պարտություն:

Ձեռքբերումներ

Թիմային

«Նանտ»
  • Ֆրանսիայի գավաթի գավաթակիր՝ 2021/22
«Պարի Սեն Ժերմեն»
  • Ֆրանսիայի Սուպերգավաթակիր՝ 2023

Անձնական

  • Ընդգրկված է Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[27]
  • Ըստ VDV-ի վարկածի՝ մտնում է Բունդեսլիգայի մրցաշրջանի խորհրդանշական թիմի կազմի մեջ՝ 2022/23[28]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.fr.de/eintracht-frankfurt/randal-kolo-muani-eintracht-frankfurt-fc-nantes-bundesliga-fussball-91872071.html
  3. «Сент-Этьен VS. Нант 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018-11-30. Արխիվացված է օրիգինալից 2021-10-29-ին. Վերցված է 2021-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Авранш VS. Булонь 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019-08-30. Արխիվացված է օրիգինալից 2021-10-29-ին. Վերցված է 2021-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Булонь VS. Ле-Пюи 1:0» (անգլերեն). soccerway.com. 2020-02-21. Արխիվացված է օրիգինալից 2021-10-29-ին. Վերցված է 2021-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Нант VS. Брест 3:1» (անգլերեն). soccerway.com. 2020-10-18. Արխիվացված է օրիգինալից 2021-10-29-ին. Վերցված է 2021-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Official | Eintracht Frankfurt sign Randal Kolo-Muani». Get German Football News. 2022-03-04. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-03-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Айнтрахт Франкфурт-на-Майне VS. Бавария 1:6» (անգլերեն). soccerway.com. 2022-08-05. Արխիվացված է օրիգինալից 2022-08-06-ին. Վերցված է 2022-08-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Айнтрахт Франкфурт-на-Майне VS. Олимпик Марсель 2:1» (անգլերեն). soccerway.com. 2022-10-26. Արխիվացված է օրիգինալից 2023-03-08-ին. Վերցված է 2023-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Спортинг Лиссабон VS. Айнтрахт Франкфурт-на-Майне 1:2» (անգլերեն). soccerway.com. 2022-11-01. Արխիվացված է օրիգինալից 2023-03-08-ին. Վերցված է 2023-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Randal Kolo Muani est Parisien» (ֆրանսերեն). Paris Saint-Germain. Արխիվացված է օրիգինալից 2023-09-01-ին. Վերցված է 2023-09-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Kolo Muani verlässt Eintracht Frankfurt» (գերմաներեն). Eintracht Frankfurt. Արխիվացված է օրիգինալից 2023-09-01-ին. Վերցված է 2023-09-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Randal Kolo Muani: PSG sign striker from Eintracht Frankfurt». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-09-02-ին.
  14. Plettenberg, Florian. «Sky exklusiv || Kolo-Deal fix! 95 Mio. für Frankfurt» (գերմաներեն). Sky Sport. Արխիվացված է օրիգինալից 2023-09-02-ին. Վերցված է 2023-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Франция (до 21) VS. Дания (до 21) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2021-03-25. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2021-10-29-ին.
  16. «Исландия (до 21) VS. Франция (до 21) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021-03-31. Արխիվացված է օրիգինալից 2021-10-29-ին. Վերցված է 2021-10-29-ին.
  17. «Россия (до 21) VS. Франция (до 21) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021-03-28. Արխիվացված է օրիգինալից 2021-10-29-ին. Վերցված է 2021-10-29-ին.
  18. «Мексика (до 23) VS. Франция (до 23) 4:1» (անգլերեն). soccerway.com. 2021-07-22. Արխիվացված է օրիգինալից 2021-10-29-ին. Վերցված է 2021-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Франция (до 23) VS. Япония (до 23) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2021-07-28. Արխիվացված է օրիգինալից 2021-10-24-ին. Վերցված է 2021-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Франция (до 23) VS. ЮАР (до 23) 4:3» (անգլերեն). soccerway.com. 2021-07-25. Արխիվացված է օրիգինալից 2021-10-29-ին. Վերցված է 2021-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. Vincent ORSINI (2022-09-15). «LA LISTE DES VINGT-TROIS BLEUS» (ֆրանսերեն). Федерация футбола Франции. Արխիվացված է օրիգինալից 2022-09-22-ին. Վերցված է 2022-09-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. Philippe MAYEN (2022-09-15). «UNE VICTOIRE QUI FAIT DU BIEN (2-0)» (ֆրանսերեն). Федерация футбола Франции. Արխիվացված է օրիգինալից 2022-09-22-ին. Վերցված է 2022-09-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «KOLO MUANI REMPLACE NKUNKU» (ֆրանսերեն). Федерация футбола Франции. 2022-11-16. Արխիվացված է օրիգինալից 2022-11-16-ին. Վերցված է 2022-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. «Франция VS. Марокко 2:0» (անգլերեն). soccerway.com. 2022-12-14. Արխիվացված է օրիգինալից 2023-03-08-ին. Վերցված է 2023-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «Аргентина VS. Франция 3:3» (անգլերեն). soccerway.com. 2022-12-18. Արխիվացված է օրիգինալից 2023-06-29-ին. Վերցված է 2023-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. «Тунис VS. Франция 1:0» (անգլերեն). soccerway.com. 2022-11-30. Արխիվացված է օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  27. «The official Bundesliga Team of the Season 2022/23». Bundesliga. 2023-05-13. Արխիվացված է օրիգինալից 2023-05-18-ին. Վերցված է 2023-05-18-ին.
  28. «Jude Bellingham ist VDV-Spieler der Saison» (գերմաներեն). VDV. 2023-06-07. Արխիվացված է օրիգինալից 2023-06-13-ին. Վերցված է 2023-06-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռանդալ Կոլո Մուանի» հոդվածին։