Jump to content

Էբերեչի Էզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:58, 4 Հուլիսի 2024 տարբերակ, Հովհաննիսյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Էբերեչի Էզե
անգլ.՝ Eberechi Eze
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1998(1998-06-29)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Գրինվիչ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 173 սանտիմետր
Դիրք հարձակվող

Էբերեչի Օլաչի Էզե (անգլ.՝ Eberechi Oluchi Eze, հունիսի 29, 1998(1998-06-29)[1][2], Գրինվիչ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Քրիսթալ Փելաս» ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերա

Գրինվիչի բնիկ[3] Էզեն հանդես է եկել Լոնդոնի «Արսենալ», «Ֆուլհեմ», «Ռեդինգ» և «Միլուոլ» ակումբների երիտասարդական թիմերում, սակայն 2016 թվականին հեռացվել է վերջինիս կազմից: Դրանից հետո փորձաշրջան է անցել լոնդոնյան մեկ այլ ակումբում՝ «Քուինզ Պարկ Ռեյնջերսում»[4], իսկ 2016 թվականի օգոստոսի 3-ին պայմանագիր է կնքել ակումբի հետ[5]։ 2017 թվականի հունվարի 7-ին «Բլեքբերն Ռովերսի» դեմ Անգլիայի գավաթի խաղում նորամուտն է նշել «Հուպերի» հիմնական կազմում[6]։

2017 թվականի օգոստոսի 30-ին Էզեն վարձավճարով տեղափոխվել է Լիգա 2-ի «Ուիկոմ Ուոնդերերս» ակումբ[7]՝ թիմի կազմում անցկացնելով 20 հանդիպում և խփելով 5 գնդակ: 2018 թվականի հունվարին վերադարձել է «Քուինս Պարկ Ռեյնջերս»։

2018 թվականի մարտի 10-ին խփել է իր առաջին գոլը «Սանդերլենդի» դեմ խաղում[8]։ 2018 թվականի ամռանը ստացել է «10» համարի մարզաշապիկը[9]։ 2018 թվականի օգոստոսին ակումբի հետ նոր եռամյա պայմանագիր է կնքել[10]։

Կարիերա հավաքականում

Էզեն ծնվել է Անգլիայում Նիգերիայից ներգաղթածների ընտանիքում, այդ պատճառով էլ կարող է հանդես գալ այդ երկրներից որևէ մեկի հավաքականում[11]։ 2018 թվականի հոկտեմբերի սկզբին հրավիրվել էր Անգլիայի մինչև 20 տարեկանների հավաքական և իր նորամուտը նրա կազմում նշել հոկտեմբերի 11-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ խաղում[12]։

2019 թվականի սեպտեմբերի 3-ին հրավիրվել է Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքական։ Սակայն նրա նորամուտը հավաքականում տեղի է ունեցել ավելի ուշ՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ին Ալբանիայի հավաքականի դեմ խաղում, որում նա փոխարինման է դուրս եկել Ֆիլ Ֆոդենին[13]։ 2021 թվականի մարտին ընդգրկվել է Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի հայտացուցակում՝ 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի հանդիպումների համար[14]։

2023 թվականի հունիսի 16-ին Մալթայի հավաքականի դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի հավաքականի կազմում։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Eberechi Eze: the young playmaker with the X factor at QPR» (անգլերեն). The Guardian. 2018-11-14. Արխիվացված օրիգինալից 2020-07-13-ին. Վերցված է 2020-07-29-ին.
  4. «Ebere Eze Exclusive: QPR youngster on Millwall rejection, criticism from his own fans, Steve McClaren's sacking and much more» (անգլերեն). talkSport. 2019-04-27. Արխիվացված օրիգինալից 2020-08-07-ին. Վերցված է 2020-07-29-ին.
  5. «Eberechi Eze joins QPR under-21s» (անգլերեն). QPR.co.uk. 2016-08-03. Արխիվացված է օրիգինալից 2016-11-04-ին.
  6. «FA Cup: Queens Park Rangers 1-2 Blackburn Rovers» (անգլերեն). BBC Sport. 2017-01-07. Արխիվացված օրիգինալից 2019-08-08-ին. Վերցված է 2020-07-29-ին.
  7. «Eberechi Eze: Wycombe Wanderers sign QPR teenager on loan until January» (անգլերեն). BBC Sport. 2017-08-30. Արխիվացված օրիգինալից 2019-04-19-ին. Վերցված է 2020-07-29-ին.
  8. «Queens Park Rangers 1-0 Sunderland» (անգլերեն). BBC Sport. 2018-03-10. Արխիվացված օրիգինալից 2020-07-20-ին. Վերցված է 2020-07-29-ին.
  9. «Eze given QPR's iconic number 10 shirt» (անգլերեն). West London Sport. 2018-07-25. Արխիվացված օրիգինալից 2019-10-06-ին. Վերցված է 2020-07-29-ին.
  10. «Ebere Eze signs three-year QPR deal» (անգլերեն). QPR.co.uk. 2018-08-07. Արխիվացված օրիգինալից 2018-08-07-ին. Վերցված է 2020-07-29-ին.
  11. «Super Eagles target Eberechi Eze turning heads in Wycombe» (անգլերեն). All Nigeria Soccer. 2017-09-28. Արխիվացված օրիգինալից 2019-06-30-ին. Վերցված է 2020-07-29-ին.
  12. «Eze provides assist on England U20 debut» (անգլերեն). QPR.co.uk. 2018-10-11. Արխիվացված օրիգինալից 2018-10-12-ին. Վերցված է 2020-07-29-ին.
  13. «Albania U21 0-3 England U21» (անգլերեն). Sky Sports. 2019-11-15. Արխիվացված օրիգինալից 2020-03-13-ին. Վերցված է 2020-07-29-ին.
  14. «Mason Greenwood, Emile Smith Rowe named in England U21 squad for European Championship group stage» (անգլերեն). Sky Sports. 2021-03-15. Արխիվացված օրիգինալից 2021-03-15-ին. Վերցված է 2021-03-22-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբերեչի Էզե» հոդվածին։