Jump to content

Էբերեչի Էզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էբերեչի Էզե
անգլ.՝ Eberechi Eze
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1998(1998-06-29)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Գրինվիչ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 173 սանտիմետր
Դիրք հարձակվող

Էբերեչի Օլաչի Էզե (անգլ.՝ Eberechi Oluchi Eze, հունիսի 29, 1998(1998-06-29)[1][2], Գրինվիչ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Քրիսթալ Փելաս» ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինվիչի բնիկ[3] Էզեն հանդես է եկել Լոնդոնի «Արսենալ», «Ֆուլհեմ», «Ռեդինգ» և «Միլուոլ» ակումբների երիտասարդական թիմերում, սակայն 2016 թվականին հեռացվել է վերջինիս կազմից։ Դրանից հետո փորձաշրջան է անցել լոնդոնյան մեկ այլ ակումբում՝ «Քուինզ Պարկ Ռեյնջերսում»[4], իսկ 2016 թվականի օգոստոսի 3-ին պայմանագիր է կնքել ակումբի հետ[5]։ 2017 թվականի հունվարի 7-ին «Բլեքբերն Ռովերսի» դեմ Անգլիայի գավաթի խաղում նորամուտն է նշել «Հուպերի» հիմնական կազմում[6]։

2017 թվականի օգոստոսի 30-ին Էզեն վարձավճարով տեղափոխվել է Լիգա 2-ի «Ուիկոմ Ուոնդերերս» ակումբ[7]՝ թիմի կազմում անցկացնելով 20 հանդիպում և խփելով 5 գնդակ։ 2018 թվականի հունվարին վերադարձել է «Քուինս Պարկ Ռեյնջերս»։

2018 թվականի մարտի 10-ին խփել է իր առաջին գոլը «Սանդերլենդի» դեմ խաղում[8]։ 2018 թվականի ամռանը ստացել է «10» համարի մարզաշապիկը[9]։ 2018 թվականի օգոստոսին ակումբի հետ նոր եռամյա պայմանագիր է կնքել[10]։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էզեն ծնվել է Անգլիայում Նիգերիայից ներգաղթածների ընտանիքում, այդ պատճառով էլ կարող է հանդես գալ այդ երկրներից որևէ մեկի հավաքականում[11]։ 2018 թվականի հոկտեմբերի սկզբին հրավիրվել էր Անգլիայի մինչև 20 տարեկանների հավաքական և իր նորամուտը նրա կազմում նշել հոկտեմբերի 11-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ խաղում[12]։

2019 թվականի սեպտեմբերի 3-ին հրավիրվել է Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքական։ Սակայն նրա նորամուտը հավաքականում տեղի է ունեցել ավելի ուշ՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ին Ալբանիայի հավաքականի դեմ խաղում, որում նա փոխարինման է դուրս եկել Ֆիլ Ֆոդենին[13]։ 2021 թվականի մարտին ընդգրկվել է Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի հայտացուցակում՝ 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի հանդիպումների համար[14]։

2023 թվականի հունիսի 16-ին Մալթայի հավաքականի դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի հավաքականի կազմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Eberechi Eze: the young playmaker with the X factor at QPR» (անգլերեն). The Guardian. 2018 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  4. «Ebere Eze Exclusive: QPR youngster on Millwall rejection, criticism from his own fans, Steve McClaren's sacking and much more» (անգլերեն). talkSport. 2019 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  5. «Eberechi Eze joins QPR under-21s» (անգլերեն). QPR.co.uk. 2016 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «FA Cup: Queens Park Rangers 1-2 Blackburn Rovers» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  7. «Eberechi Eze: Wycombe Wanderers sign QPR teenager on loan until January» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  8. «Queens Park Rangers 1-0 Sunderland» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  9. «Eze given QPR's iconic number 10 shirt» (անգլերեն). West London Sport. 2018 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  10. «Ebere Eze signs three-year QPR deal» (անգլերեն). QPR.co.uk. 2018 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  11. «Super Eagles target Eberechi Eze turning heads in Wycombe» (անգլերեն). All Nigeria Soccer. 2017 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  12. «Eze provides assist on England U20 debut» (անգլերեն). QPR.co.uk. 2018 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  13. «Albania U21 0-3 England U21» (անգլերեն). Sky Sports. 2019 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  14. «Mason Greenwood, Emile Smith Rowe named in England U21 squad for European Championship group stage» (անգլերեն). Sky Sports. 2021 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբերեչի Էզե» հոդվածին։