Jump to content

Սահար Ֆեթրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:20, 29 Հունիսի 2024 տարբերակ, Մարիամ Տերտերյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Սահար Ֆեթրատն (1996, Աֆղանստան) աֆղանցի ակտիվիստ է, սցենարիստ և վավերագրական կինոռեժիսոր[1]։ Սահարը ծնվել է Աֆղանստանում և ապրել Իրանում ու Պակիստանում՝ որպես երիտասարդ փախստական՝ Թալիբների առաջին հասարակարգի ժամանակ:

Կենսագրություն

Սահարի ընտանիքը աքսորվել է, երբ նա մեկ տարեկան էր, և նա մեծացել է Իրանի և Պակիստանի փախստականների ճամբարներում՝ Թալիբների առաջին վարչակարգի օրոք[2]։

Նա 2018 թվականին ավարտել է Աֆղանստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի բաժինը և 2020 թվականին Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանում ստացել է գենդերային հետազոտությունների մագիստրոսի կոչում[3]։

Սահար Ֆեթրատն աշխատել է Աֆղանստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական ծառայությունների համար, որոնք խրախուսում էին կանանց կրթությունն ամբողջ երկրում և որպես հետազոտողի օգնական՝ «Հյուման Րայթս Վոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Կանանց իրավունքների բաժնում[4][5]։

Մրցանակներ

  • «Բի-բի-սի» (BBC) 100 կանայք 2021 թվական[6]

Ծանոթագրություններ

  1. «BBC 100 Women 2021: Who is on the list this year?». BBC News (բրիտանական անգլերեն). 2021-12-07. Վերցված է 2023-01-28-ին.
  2. Development, PodBean. «28. Sahar Fetrat - On the plight of women and girls in Afghanistan | The Voices of War». www.thevoicesofwar.com (անգլերեն). Վերցված է 2023-01-28-ին.
  3. «Sahar Fetrat». Human Rights Watch (անգլերեն). Վերցված է 2023-01-28-ին.
  4. «War Studies student is one of BBCs most inspiring and influential women of 2021». www.kcl.ac.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-01-28-ին.
  5. «Afghan University Women Feared This Dark Day - Afghanistan | ReliefWeb». reliefweb.int (անգլերեն). Վերցված է 2023-01-28-ին.
  6. «CEU Alumna Sahar Fetrat Named to BBC '100 Women 2021' List». Alumni Relations Office (անգլերեն). 2021-12-09. Վերցված է 2023-01-28-ին.