«Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
|||
Տող 31. | Տող 31. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
<references group=""></references> |
<references group=""></references> |
||
{{DEFAULTSORT:Մանսուետի, Ջովաննի դի Նիկկոլո}} |
|||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:16-րդ դարի իտալացի նկարիչներ]] |
[[Կատեգորիա:16-րդ դարի իտալացի նկարիչներ]] |
09:47, 1 փետրվարի 2022-ի տարբերակ
Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի | |
---|---|
Ծնվել է | 1465[1] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] |
Վախճանվել է | ոչ վաղ քան սեպտեմբերի 26, 1526 և ոչ ուշ քան մարտի 26, 1527 |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Ջենտիլե Բելլինի |
Giovanni di Niccolò Mansueti Վիքիպահեստում |
Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի(հայտնի է նաև որպես Ջովաննի Մանսուետի, իտալ.՝ Giovanni di Niccolò Mansueti, 1465[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] - ոչ վաղ քան սեպտեմբերի 26, 1526 և ոչ ուշ քան մարտի 26, 1527, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։
Նրա կենսագրության մասին քիչ բան է հայտնի։ Ստեղծագործել է Վենետիկում 1485-1526 թվականներին։ Ջովաննի Մանսուետին եղել է Ջենտիլե Բելլինիի աշակերտը, ում մանրամասն պատմելու ոճը նա շարունակել է օգտագործել իր ստեղծագործություններում։ Հետագա աշխատանքներում Մանսուետիի ոճը նման է Չիմա դա Կոնելյանոյի և Վիտտորե Կարպաչչոյի ոճին[3]։ Այս աշխատանքներից մեկը գտնվում է Բանի դի Լուկա կոմունային շրջանի եկեղեցում։
Ստեղծագործություններ
- Սուրբ Լորենցոյի ջրանցքն ընկած խաչի հրաշքը (2 նկար) (1494 և 1506 թվականներին), նկարված է անտիկ ոճով Սկուոլա Գրանդե դի Սան Ջովաննի Էվանջելիստայի եկեղեցու համար, գտնվում է Ակադեմիայի պատկերասրահում, Վենետիկ։
- Կամպո Սան Լիոյի Սուրբ Խաչի մասունքների հրաշքը (1494 թվական)
- Տեսարաններ Սուրբ Մարկոսի կյանքից (երեք տեսարան), նկարված է Սկուոլա Սան Մարկո եկեղեցու համար։ Գտնվում է Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահում և Միլանի Բրերա պատկերասրահում։
- Սուրբ Մարկոսի ձերբակալությունը սինագոգում (1499 թվական), գտնվում է Վիեննայի Լիխտենշտեյն արվեստի պատկերասրահում։
- Ընթրիք Էմմաուսեում
- Աստվածամայրը նորածնի հետ
- Մոգերի երկրպագությունը (1500 թվական)
- Խաչելության խորհրդանշական պատկերը
- Աստվածամայրը նորածնի, Սուրբ Հովհաննես ավետարանիչի և անհայտ սրբի հետ
- Քրիստոսի մկրտությունը
- Սուրբ Անիանոսի մկրտությունը սուրբ Մարկոսի կողմից (1499 թվական)
- Սուրբ Հիերոնիմոսն անապատում (մոտ 1490 թվական), յուղանկար, գտնվում է Բրիստոլի թանգարանում և Արտ-պատկերասրահում։
- Բենվենուտոյի դստեր հրաշագործ ապաքինումը (1502 թվական), յուղանկար, 359 x 296 սմ, գտնվում է Ակադեմիայի պատկերասրահում։
Պատկերասրահ
-
Սուրբ Լորենցոյի ջրանցքն ընկած խաչի հրաշքը
-
Տեսարաններ Սուրբ Մարկոսի կյանքից
-
Սուրբ Խաչի մասունքների հրաշքը Կամպո Սան Լիոյի վրա
-
Սուրբ Հիերոնիմոսն անապատում
-
Բենվենուտոյի դստեր հրաշագործ ապաքինումը
-
Աստվածամայրը նորածնի, սուրբ Հովհաննես ավետարանիչի և անհայտ սրբի հետ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ fm-off-sky.livejournal.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի» հոդվածին։ |
|