«Ամուդան»–ի խմբագրումների տարբերություն
չ added Category:Կիլիկյան Հայաստան (CatCompleter via en:Category:Armenian Kingdom of Cilicia) using HotCat |
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
||
Տող 10. | Տող 10. | ||
1266 թվականին [[Եգիպտոսի արաբական սուլթանություն|Եգիպտոսի արաբական սուլթանության]] զորքերը գրավել են Ամուդանը, կոտորել տղամարդկանց, գերեվարել կանանց և երեխաներին։ Նրանք Ամուդանը և շրջակա միջակայքն ասպատակել են նաև 1298 թվականին։ |
1266 թվականին [[Եգիպտոսի արաբական սուլթանություն|Եգիպտոսի արաբական սուլթանության]] զորքերը գրավել են Ամուդանը, կոտորել տղամարդկանց, գերեվարել կանանց և երեխաներին։ Նրանք Ամուդանը և շրջակա միջակայքն ասպատակել են նաև 1298 թվականին։ |
||
Ամուդանը վերջնականապես ավերվել և լքվել է XV-XVI դարերում։ Ավերակները թուրքական նվաճողներն անվանում են ''Հեմեդիեկալեսի''<ref>«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, |
Ամուդանը վերջնականապես ավերվել և լքվել է XV-XVI դարերում։ Ավերակները թուրքական նվաճողներն անվանում են ''Հեմեդիեկալեսի''<ref>«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1990։</ref>։ |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
15:11, 3 Մարտի 2021-ի տարբերակ
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակի ավերակներ, ամրոց և ավերակներ |
Վարչական միավոր | Գյոկչեդամ |
Երկիր | Թուրքիա |
Castle of Amouda Վիքիպահեստում |
Ամուդան, Ադամոդան, Ամուդ, Ամուդա, Ամուտ, Ամուտա, Ամուտան, Ատամոտա, Ատամոտան, Համիդիե, Համուտա, Հեմիդիե, Համիթե[1], բերդ Դաշտային Կիլիկիայի հարավարևելյան ծայրամասում, Ջահան գետի աջ ափին։
Պատմություն
Կառուցվել է կոնաձև լեռան գագաթին, ունեցել է քառակուսի դղյակ, հարավարևմտյան և հյուսիսարևելյան կողմերից ամրացվել պարիսպներով և աշտարակներով։ 1145 թվականին Ամուդանը բյուզանդացիներից ազատագրել է Թորոս Բ իշխանապետը։ Ամուդանը հսկել է Ջահանի գետանցի և Ամանոսի լեռնային ուղիների հանգույցը, արևելքից պաշտպանել Անազարբա քաղաքը։
Ըստ Սմբատ Սպարապետի՝ 12-րդ դարի վերջին Ամուդանի բերդատեր իշխանն էր Սիմոնը։ Լևոն Բ թագավորը 1212 թվականին Ամուդանը պարգևել է (զինվորական ծառայության համար) Տևտոնյան հոգևոր օրդենի ասպետներին։
1266 թվականին Եգիպտոսի արաբական սուլթանության զորքերը գրավել են Ամուդանը, կոտորել տղամարդկանց, գերեվարել կանանց և երեխաներին։ Նրանք Ամուդանը և շրջակա միջակայքն ասպատակել են նաև 1298 թվականին։
Ամուդանը վերջնականապես ավերվել և լքվել է XV-XVI դարերում։ Ավերակները թուրքական նվաճողներն անվանում են Հեմեդիեկալեսի[2]։
Ծանոթագրություններ
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 222 — 992 էջ։
- ↑ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1990։
Գրականություն
- Ալիշան Ղևոնդ, Սիսուան, Վենետիկ, 1885։