Ամուդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Ամուդան
HemiteKalesi1.jpg
Տեսակդղյակի ավերակներ, ամրոց և ավերակներ
Վարչական միավորԳյոկչեդամ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Կոորդինատներ: 37°11′18.999996099988″ հս․ լ. 36°5′39.999984099988″ ավ. ե. / 37.18861111002777164° հս․. լ. 36.09444444002777175° ավ. ե. / 37.18861111002777164; 36.09444444002777175
Castle of Amouda Վիքիպահեստում

Ամուդան, Ադամոդան, Ամուդ, Ամուդա, Ամուտ, Ամուտա, Ամուտան, Ատամոտա, Ատամոտան, Համիդիե, Համուտա, Հեմիդիե, Համիթե[1], բերդ Դաշտային Կիլիկիայի հարավարևելյան ծայրամասում, Ջահան գետի աջ ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է կոնաձև լեռան գագաթին, ունեցել է քառակուսի դղյակ, հարավարևմտյան և հյուսիսարևելյան կողմերից ամրացվել պարիսպներով և աշտարակներով։ 1145 թվականին Ամուդանը բյուզանդացիներից ազատագրել է Թորոս Բ իշխանապետը։ Ամուդանը հսկել է Ջահանի գետանցի և Ամանոսի լեռնային ուղիների հանգույցը, արևելքից պաշտպանել Անազարբա քաղաքը։

Ըստ Սմբատ Սպարապետի՝ 12-րդ դարի վերջին Ամուդանի բերդատեր իշխանն էր Սիմոնը։ Լևոն Բ թագավորը 1212 թվականին Ամուդանը պարգևել է (զինվորական ծառայության համար) Տևտոնյան հոգևոր օրդենի ասպետներին։

1266 թվականին Եգիպտոսի արաբական սուլթանության զորքերը գրավել են Ամուդանը, կոտորել տղամարդկանց, գերեվարել կանանց և երեխաներին։ Նրանք Ամուդանը և շրջակա միջակայքն ասպատակել են նաև 1298 թվականին։

Ամուդանը վերջնականապես ավերվել և լքվել է XV-XVI դարերում։ Ավերակները թուրքական նվաճողներն անվանում են Հեմեդիեկալեսի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 222 — 992 էջ։
  2. «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1990:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալիշան Ղևոնդ, Սիսուան, Վենետիկ, 1885։