«Դրեզդեն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Սաքսոնիայի քաղաքներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 17. | Տող 17. | ||
[[Կատեգորիա:Գերմանիայի քաղաքներ]] |
[[Կատեգորիա:Գերմանիայի քաղաքներ]] |
||
[[Կատեգորիա:1206 թվականին հիմնադրված բնակավայրեր]] |
[[Կատեգորիա:1206 թվականին հիմնադրված բնակավայրեր]] |
||
[[Կատեգորիա:Սաքսոնիայի քաղաքներ]] |
09:41, 26 Հունիսի 2020-ի տարբերակ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դրեզդեն | |||||
գերմ.՝ Dresden[1] | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Ներքին բաժանում | Altstadt?, Dresden-Neustadt?, Dresden-Pieschen?, Q383208?, Q383231?, Q383184?, Q383219?, Dresden-Prohlis?, Q383270?, Cotta?, Altfranken?, Cossebaude?, Gompitz (locality)?, Langebrück?, Q1432052?, Oberwartha?, Schönborn?, Schönfeld-Weißig? և Weixdorf? | ||||
Հիմնադրված է | 1206[2] թ. | ||||
Առաջին հիշատակում | 1206[2] | ||||
Մակերես | 328,48 կմ² | ||||
ԲԾՄ | 112±1 մետր | ||||
Բնակչություն | ▲563 311 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[3] | ||||
Հեռախոսային կոդ | 351 և 35201 | ||||
Փոստային դասիչ | 01067, 01326, 01309, 01069, 01097, 01099, 01159, 01127, 01307, 01129 և 01279 | ||||
Ավտոմոբիլային կոդ | DD[4][5] | ||||
Պաշտոնական կայք | dresden.de(գերմ.)(անգլ.)(ֆր.)(իսպ.)(իտալ.)(չեխ.)(լեհ.)(ռուս.) | ||||
| |||||
Դրեզդեն (գերմ.՝ Dresden, Դղեսդն), քաղաք Գերմանիայում, Սաքսոնիայի վարչական կենտրոն։ Դրեզդենն ունի 550.000 բնակչություն և Սաքսոնիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է Լայփցիգից հետո: Լինելով կառավարության և լանդթագի նստավայր այն համարվում է Սաքսոնիայի քաղաքական կենտրոնը: Բացի դրանից այստեղ են կենտրոնացված նաև կրթական և մշակութային բազմաթիվ կառույցներ, այդ թվում հայտնի Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը, տեխնոլոգիական և տնտեսագիտական բարձրագույն դպրոցը, Դրեզդենի կերպարվեստի բարձրագույն դպրոցը և Դրեզդենի Կառլ Մարիա ֆոն Վեբեռի անվան երաժշտական դպրոցը:
Էլբա գետի ափին գտնվող քաղաքը համարվում է ոչ միայն Սաքսոնիայի վեց գլխավոր կենտրոններից մեկը, այլ նաև տրանսպորտային հանգուցակետ և Բալունգյան տարածքի գլխավոր տնտեսական կենտրոն[6]:
Դրեզդենում կարևոր դեր ունեն նորարարությունները և բարձր տեխնոլոգիաները. տնտեսապես նշանավոր են տեղեկատվական տեխնոլոգիաները և նանոէլեկտրոնիկան: Դրեզդենում հայտնի են նաև դեղագործությունը, կոսմետիկ արդյունաբերությունը, մեքենաշինությունը, շինարարությունը, սննդի արդյունաբերությունը, առևտուրը, ինչպես նաև տուրիզմը: Քաղաքի տարածքում տեղի ունեցած պեղումների արդյունքում հայտնաբերված հնէաբանական հետքերը ապացուցում են, որ այն բնակեցված է եղել դեռևս քարե դարում: Պահպանված փաստաթղթերում Դրեզդենը առաջին անգամ հիշատակվում է դեռևս 1206 թվականին, այն եղել է կուրֆյուրստների, հետագայում թագավորների նստավայր, այժմ այն Սաքսոնիայի մարզի մայրաքաղաքն է:
Անվանում
Սկզբնապես եղել է սերբալուժիական սլավոնների ձկնորսական ավան։ Որպես քաղաք՝ առաջին անգամ հիշատակվում է 1216 թվականին։ Անվանումն առաջացել է Դրեժդանի ցեղի անունից․ բառացի՝ «անտառայիններ», որը կազմված է սլավոներեն դրեզգա «անտառ» բառից և բնակիչները նշանակող անե ձևակերտից, այսինքն՝ «անտառային բնակիչների քաղաք»[7]։
Ծանոթագրություններ
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #4012995-0 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 https://www.dresden-central.de/entdecken/nuetzliches/geschichte (գերմ.)
- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ https://web.archive.org/web/20150316070053/http://www.kfz.de/autokennzeichen/autokennzeichen_deutschland/ (գերմ.)
- ↑ https://m.3d-kennzeichen.de/kennzeichen/dd (գերմ.)
- ↑ Anselm Waldermann: München deklassiert Berlin – Dresden auf der Überholspur. In: Spiegel Online, 7. September 2007.
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու բառարան // Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ // Երևան 2007 թ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրեզդեն» հոդվածին։ |
|