«Անի Լորակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →
Տող 92. Տող 92.
[[Կատեգորիա:«Ոսկե գրամաֆոն» մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:«Ոսկե գրամաֆոն» մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:Ուկրաինայի վաստակավոր արտիստներ]]
[[Կատեգորիա:Ուկրաինայի վաստակավոր արտիստներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի երգչուհիներ]]

16:04, 21 Հունիսի 2020-ի տարբերակ

Անի Լորակ
Անի Լորակը Եվրատեսիլ 2008 մրցույթի ժամանակ:
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Ані Лорак
Ի ծնե անունKarolina Myroslavivna Kuiek
(Кароліна Мирославівна Куєк)
Նաև հայտնի է որպեսAni Lorak (Ани Лорак)
Ծնվել էսեպտեմբերի 27, 1978(1978-09-27)[1][2] (45 տարեկան)
Կիցման, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԿիցման, Ուկրաինա
ԺանրերՓոփ, Սոուլ, Փոփ ռոք
Մասնագիտությունsinger
Գործիքներvoice
Գործունեություն1996–present
ԼեյբլMoon Records, Lavina Music
ԿրթությունԿիևի ազգային մշակույթի և արվեստի համալսարան
ԱմուսինYuriy Falyosa?
Պարգևներ
Կայքwww.anilorak.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Ani Lorak Վիքիպահեստում

Անի Լորակ (ուկրաիներեն՝ Ані Лорак), իսկական անունը Կարոլինա Միրոսլավովնա Կուեկ, (ուկրաիներեն՝ Кароліна Мирославівна Куєк)։ Ծնվել է 1978 թ-ի սեպտեմբերի 27-ին, Կիցմանում (Ուկրաինա)։ Ուկրաինացի ժողովրդական, էստրադային երգչուհի է[3]։

2008 թվականին մասնակցել է Եվրատեսիլ 2008 երգի մրցույթին, որտեղ ներկայացրել է Shady Lady երգը և գրավել 2-րդ հորիզոնականը։ Ստացել է նաև շատ այլ մրցանակներ՝ «Ոսկի գրամաֆոն», «Տարվա երգչուհի», «Տարվա մարդ», «Տարվա երգ», իսկ հետո հինգ «ոսկի» և երկու պլատինե սկավառակներ: Ձայնի դիապազոնը՝ 4.5 օկտավա[4]:

Կենսագրություն

Անի Լորակը ծնվել է Ուկրաինական ԽՍՀ-ի Չեռնովցիի մարզի Կիցմանի շրջանի Կիցման քաղաքում:

Աղջկա ծնողները բաժանվել էին դեռ նրա ծնվելուց առաջ: Բայց, չնայած դրան, երգչուհու մայրը` Ժաննա Վասիլեևնան, աղջկան տվեց հոր ազգանունը: Աղջկա մանկությունն անցել է աղքատության մեջ: Մայրն ամբողջովին նվիրվել է աշխատանքին, որ կարողանա կերակրել իր երեխաներին: Դա է պատճառը, որ ստիպված էր 6 տարի աղջկան ուղարկել Չեռնովցիի Սադգորսկի համար 4 գիշերօթիկ դպրոցը, որտեղ աղջիկը եղբայրների հետ միասին սովորեց մինչև 7-րդ դասարան[5] (ուներ 3 եղբայր, սակայն ավագը`Սերգեյը, մահացել էր Աֆղանիստանի պատերազմի ժամանակ, երբ Անին 9 տարեկան էր[6]):

Ցանկոււթյունը` դառնալ երգչուհի, ի հայտ էր եկել դեռ 4 տարեկանում: Սկսել է մասնակցել դպրոցական տարբեր երգի միջոցառումների: 1992 թվականին մասնակցել է Չեռնովցիում տեղի ունեցող փառատոնին և հաղթել[7]: Հավանաբար այդտեղ է ծանոթացել պրոդյուսեր Յուրի ֆալյոսի հետ և ստորագրել իր առաջին պայմանագիրը[8]:

1990

1992 թվականին նա մասնակցել է Չեռնիվցիի «Первоцвет» փառատոնին[9]: Հենց այստեղ էլ Կառոլինան ծանոթացավ պրոդյուսերի՝ Յուրի Ֆալեսոյի հետ և ստորագրեց իր առաջին մասնագիտական պայմանագիրը[9][10]:

Երիտասարդ երգչուհուն հայտնի դարձրեց ռուսական հեռուստածրագիրը՝ «Утренняя звезда»-ը, որը թողարկվել է 1995 թվականի մարտին:

Հենց այդ ժամանակ էլ Կարոլինան հայտնի դարձավ որպես Անի Լորակ: Կարոլինան հանդես եկավ որպես Անի՝ Կարոլինա անվան հակառակ ընթերցմամբ[9]:

1995 թվականի աշնանը ավարտվեց «Хочу летать» (Թռչել եմ ուզում) ալբոմի ձայնագրումը: Ալբոմն իր մեջ պարունակում էր ջազ-ռոքի տարրեր: 1996 թվականին նա հաղթեց Նյու-Յորքում տեղի ունեցած «Big Apple Music 1996 Competition» մրցույթում:

1999 թվականի սկզբին Անի Լորակը սկսեց իր շրջագայությունները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա,Հունգարիա, ինչպես նաև Ուկրաինիայի խոշորագույն քաղաքներ:

1999 թվականին նա ճանաչվեց Ուկրաինայի ամենաերիտասարդ վաստակավոր արտիստ: Նույն տարում երգչուհին հանդիպեց ռուս հայտնի կոմպոզիտորի՝ Իգոր Կրուտոյի հետ:

Անձնական կյանք

2009 թվականի oգոստոս 15-ին ամուսնացել է «Turtes Travel» տուրիստական գործակալության սեփականատերերից մեկի՝ ազգությամբ թուրք Մուրատ Նալկակիօղլիի հետ[11]:

Դուստրը՝ Սոֆիա Մուրատովնա Նալչադժիօղլուն (ծնվ. 9 հունիսի, 2011) 2012 թվականի ապրիլի 7-ին Կիևում մկրտվեց, կնքահայրն էր Ֆիլիպ Կիրկորովը, իսկ կնքամայրը՝ Իրինա Բերժնայան[12]:

Սոֆիան Մոսկվայի Պավլովսկի գիմնազիայի ուսանողուհի է[13]:

2019 թվականի հունվարի 31-ին Մուրատ Նալչաջիօղլուն պաշտոնապես բաժանվեց[14][15]: 2019 թվականից սկսած Անի Լորակը հանդիպում է Եգոր Գլեբի ՝ Black Star Inc-ի երաժշտական պրոդյուսերի հետ[14]:

Ընտանիք

Հայրը՝ Միրոսլավ Իվանովիչ Կուեկը (ծն. 1947 թ. Հունվարի 2) Ուկրաինայի վաստակավոր լրագրող, աշխատում է տարածաշրջանային թերթի ՝ Վոլնե Ժիտթյայի համար: Բանաստեղծ է, ամուսնացած է բանաստեղծուհի Սիլվիա Զայեցի հետ:

Մայրը՝ Ժաննա Վասիլևնա Լինկովան (ծնվ.նոյեմբերի 7-ին 1946), աշխատել է տարածաշրջանային ռադիոյում և հեռուստատեսությունում, ապրում է Չեռնիվցիում:

Սկավառակագրություն

  • Хочу летать (1996)
  • Я вернусь (1998)
  • Ангел Мрій Моїх - Dream Angel (1999)
  • www.anilorak.com (2000)
  • Там, де ти є (2001)
  • REMIX Мрій про мене (2003)
  • Анi Лорак (2004)
  • Smile (2005)
  • Розкажи (2006)
  • 15 (2007)
  • Shady Lady (2008)
  • Солнце (2009)
  • The Best (2010)

Ծանոթագրություններ

  1. Internet Movie Database — 1990.
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Віктор ЮЩЕНКО (2008-05-29). «Указ Президента Украины № 482/2008 О присвоении К.Куек (А.Лорак) почетного звания «Народный артист Украины»». Официальное представительство Президента Украины (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2014-10-31-ին. Վերցված է 2014-08-13-ին.
  4. «Ани Лорак больше не секс-символ». e-news.com.ua. 2006-11-09. Արխիվացված է օրիգինալից 2012-10-18-ին. Վերցված է 2012-08-24-ին.
  5. Ани Лорак была серой мышкой | Новости на Gazeta.ua
  6. «Ани Лорак: Я скучаю по своим любимым мужчинам». Телепрограмма: телегид и шоу-бизнес | teleprogramma.pro (ռուսերեն). Վերցված է 2017-12-17-ին.
  7. Наталья Емельянова. (2011-06-10). «У Ани Лорак родилась дочка». KM.ru. Վերցված է 2013-11-03-ին.
  8. Ани Лорак была серой мышкой | Новости на Gazeta.ua
  9. 9,0 9,1 9,2 Наталья Емельянова. (2011-06-10). «У Ани Лорак родилась дочка». KM.ru. Վերցված է 2013-11-03-ին.
  10. Ани Лорак была серой мышкой | Новости на Gazeta.ua
  11. «Ани Лорак вышла замуж. Праздновать будут в Турции» // rus.newsru.ua Արխիվացված 2009-08-18 Wayback MachineԿաղապար:Проверено
  12. Дочь Ани Лорак будет православной // extrafast.ru
  13. Стоит миллионы: в какую школу Ани Лорак отдала свою дочь(ռուս.)
  14. 14,0 14,1 «Егор Глеб: что мы знаем о новом возлюбленном Ани Лорак». spletnik.ru. 2019-06-17.
  15. Ани Лорак и Мурат Налчаджиоглу официально не развелись

Արտաքին հղումներ