«Տարոնականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31. Տող 31.
Տարոնական գաղափարախոսության կարևորագույն առանցքը ցեղն է, որի հավերժացումը հանդիսանում է գլխավոր նպատակը։ Ցեղի կենսաբանական որակները՝ արյունն ու ոգին, որոնք ըստ տարոնականության գաղափարակիրների, ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական հիմքը<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 7">[https://drive.google.com/file/d/14o_XKShGdfwpLgksBcCsnV-TNTslmuQh/view «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ 7։]</ref>։
Տարոնական գաղափարախոսության կարևորագույն առանցքը ցեղն է, որի հավերժացումը հանդիսանում է գլխավոր նպատակը։ Ցեղի կենսաբանական որակները՝ արյունն ու ոգին, որոնք ըստ տարոնականության գաղափարակիրների, ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական հիմքը<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 7">[https://drive.google.com/file/d/14o_XKShGdfwpLgksBcCsnV-TNTslmuQh/view «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ 7։]</ref>։


Տարոնականության առաջնորդները սահմանել են մի շաք չափորոշիչներ, որոնք, ըստ նրանց, պարտադիր են գաղափարախոսության կրողների համար։ Դրանք են՝ ցեղի և հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք, ցեղային հավիտենականի խոր զգացում, հաղթական ոգի, պատմական ճակատագրի խորը ճանաչողություն, հայրենազգացություն, օտարությունը որպես գերագույն դժբախտություն ապրելու առաքինություն, մեծագործության կամք և բարոյականություն<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ ">[https://drive.google.com/file/d/14o_XKShGdfwpLgksBcCsnV-TNTslmuQh/view «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ ։]</ref>։
Տարոնականության առաջնորդները սահմանել են մի շարք չափորոշիչներ, որոնք, ըստ նրանց, պարտադիր են գաղափարախոսության կրողների համար։ Դրանք են՝ ցեղի և հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք, ցեղային հավիտենականի խոր զգացում, հաղթական ոգի, պատմական ճակատագրի խորը ճանաչողություն, հայրենազգացություն, օտարությունը որպես գերագույն դժբախտություն ապրելու առաքինություն, մեծագործության կամք և բարոյականություն<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 16">[https://drive.google.com/file/d/14o_XKShGdfwpLgksBcCsnV-TNTslmuQh/view «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ 16։]</ref>։

Այնուամենայնիվ, Տարոնականության հիմնադիրների կարծիքով նրանք չհասցրեցին ներկայացնել գաղափարախոսությունն ամբողջությամբ<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 18">[https://drive.google.com/file/d/14o_XKShGdfwpLgksBcCsnV-TNTslmuQh/view «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ 18։]</ref>։

== Տես նաև ==
== Տես նաև ==

20:29, 24 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Տարոնականություն (նաև՝ Տարոնական շարժում), 1937 թվականին հռչակված հայկական ազգային գաղափարախոսություն, որի նպատակն էր Հայկական սփյուռքում հայապահպանությունը և սփյուռքահայերին հայրենիք վերադարձնելը[1]։ Ըստ Տարոնականության գաղափարախոսներից Գարեգին Նժդեհի՝ այն համահայկականության և հատվածականության, հայկական կողմնորոշման և օտարամոլության միջև պայքար է[2]։

Պատմական ակնարկ

Տարոնականության հիմնադիրներից ձախից աջ՝ Գարեգին Նժդեհ, Հայկ Ասատրյան

Տարոնական շարժումը հիմնադրվել է 1937-1938 թվականներին Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի, Ներսես Աստվածատուրյանի և նրանց գաղափարակիցների կողմից։ Հայ հեղափոխական դաշնակցությունից նրանց հեռացումով Ցեղակրոնության գաղափարակիրների շարքերում սկսվեցին որոշակի տարաձայնություններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ցեղակրոն Ուխտերը, այլևս չէին ընկալվում որպես համահայկական կառույցի հիմք։ Այս և նմանատիպ տարաձայնությունների պատճառով անհրաժեշտություն կար ստեղծել համահայկական նոր շարժում[3]։

Տարոնականության հիմնադրման անհրաժեշտությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Ցեղակրոնությունը խորապես չէր հստակեցնում մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են արարչագործության և ոգու վերաբեյալ հարցերը։ Միևնույն ժամանակ Հայ առաքելական եկեղեցին Ցեղակրոնության նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունք ուներ և Հայկական սփյուռքում հանդիսանում էր բավականին ազդեցիկ ուժ։ Այս հանգամանքը նույնպես խնդիրներ էր ստեղծում Ցեղակրոնության տարածման գործում[3]։

Տարոնականության հիմնադրման գործում առանցքային դեր ունեցավ Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպությունը Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի և Ներսես Աստվածատուրյանի ղեկավարությամբ։ 1937 թվականի փետրվարի 7-ից Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» թերթը, որի էջերում նույն թվականից սկսեցին տպագրվել Տարոնական շարժման մասին տեղեկություններ։ Նոր ստեղծված շարժման հենարանը հանդիսացավ 1917 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միությունը։ Այն մեծ ազդեցություն ուներ Հայկական սփյուռքում և հայկական համայնքներում հանդիսանում էր Ցեղկարոն շարժման շարժիչ ուժը[3]։

Անվանում

Գաղափարախոսության հիմնադիրները այն անվանել են Պատմական Հայաստանի Տարոն գավառի անվամբ։ Այդպիսի անվանադրման համար նրանք ներկայացրել են մի քանի պատճառ։ Դրանք են՝

Վերը թվարկած պատմական իրողություններն, ըստ Տարոնականության ղեկավարների, պարզապես պատմական համընկնումներ չեն, այլ տարոնական ոգեղենության արտահայտություններ, այնտեղի հայության հավաքական ոգու արտահայտման դրվագներ[2]։

Գաղափարախոսության էություն և աշխարհընկալում

Տարոնական գաղափարախոսության կարևորագույն առանցքը ցեղն է, որի հավերժացումը հանդիսանում է գլխավոր նպատակը։ Ցեղի կենսաբանական որակները՝ արյունն ու ոգին, որոնք ըստ տարոնականության գաղափարակիրների, ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական հիմքը[4]։

Տարոնականության առաջնորդները սահմանել են մի շարք չափորոշիչներ, որոնք, ըստ նրանց, պարտադիր են գաղափարախոսության կրողների համար։ Դրանք են՝ ցեղի և հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք, ցեղային հավիտենականի խոր զգացում, հաղթական ոգի, պատմական ճակատագրի խորը ճանաչողություն, հայրենազգացություն, օտարությունը որպես գերագույն դժբախտություն ապրելու առաքինություն, մեծագործության կամք և բարոյականություն[5]։

Այնուամենայնիվ, Տարոնականության հիմնադիրների կարծիքով նրանք չհասցրեցին ներկայացնել գաղափարախոսությունն ամբողջությամբ[6]։


Տես նաև

Ծանոթագրություններ