«Աստված օգնական (նկար)»–ի խմբագրումների տարբերություն
հեռացվել է Կատեգորիա:Էդմունդ Լեյտոնի նկարներ, ավելացվեց Կատեգորիա:Էդմունդ Լեյթոնի նկարներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 15. | Տող 15. | ||
[[Կատեգորիա:1900 նկարներ]] |
[[Կատեգորիա:1900 նկարներ]] |
||
[[Կատեգորիա:Էդմունդ |
[[Կատեգորիա:Էդմունդ Լեյթոնի նկարներ]] |
06:54, 24 Մարտի 2019-ի տարբերակ
Աստված օգնական | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդմունդ Լեյթոն |
տարի | 1900 |
բարձրություն | 160 սանտիմետր |
լայնություն | 116 սանտիմետր |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Աստված օգնական» (անգլ.՝ God Speed), բրիտանացի նկարիչ Էդմունդ Լեյթոնի նկարը, հեղինակն այն վրձնել է 1900 թվականին։
Նկարագրություն և վերլուծություն
Կտավի դիմային մասում պատկերված են պատերազմ մեկնող զրահով ասպետը և նրան ճանապարհող սիրուհին: Աղջիկը մարտիկի թևին է կապում կարմիր ժապավեն, ինչը միջնադարում, ըստ ավանդույթի, միավորում է սիրահարներին: Արծվառյուծի քանդակը, որը երևում է բազրիքի վրա, հանդիսանում է ուժի և զինվորական փառքի խորհրդանիշ[1]:
Սա նկարչի այն քիչ նկարներից է, որը նա նկարել է ասպետական թեմայով: Նկարը 1900 թվականին ցուցադրվել է Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիայում: Դրանից հետո Էդմունդ Լեյթոն նկարել է «Ակոլադա» (1901)[2] և «Ձեռնադրում» (1908)[3] նկարները:
Նկարի ճակատագիր
Հեղինակը կտավը վաճառելուց հետո այն պահպանվել է մի քանի մարդկանց մասնավոր հավաքածուներում: 1988 թվականին նկարը վաճառքի է հանվել «Քրիստիս» աճուրդում, որտեղ այն գնել է ամերիկացի մի կոլեկցիոներ: 2000 թվականին կտավը նորից հայտնվել է «Քրիստիս» աճուրդում, իսկ յոթ տարի անց՝ «Սոթբիս» աճուրդում և որտեղ վաճառվել է բրիտանական մասնավոր հավաքածուի վրա: 2012 թվականի մայիսի 10-ին «Սոթբիս» աճուրդի միջոցով նկարն այլ սեփականատեր է գտել, որն այն գնել է 481 250 ֆունտ ստեռլինգով[4]:
Ծանոթագրություններ
- ↑ Van Aalst, Wim (14 августа 2012). «Reading Art: Blair Leighton's 'God Speed'» (անգլերեն). TheEpochTimes.com. Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին. Վերցված է 2014-12-07-ին.
- ↑ «Акколада картина. Эдмунд Лейтон – Посвящение в Рыцари». evg-crystal.ru. Վերցված է 2019-03-23-ին.
- ↑ «Эдмунд Лейтон. «Посвящение». 1908 г. - scoopnest.com». Scoopnest (ռուսերեն). Վերցված է 2019-03-23-ին.
- ↑ «Lot 26» (անգլերեն). Сотбис. 10 мая 2012. Վերցված է 2014-12-07-ին.