«Շինշիլա»–ի խմբագրումների տարբերություն
This is a very good text 😗😗 Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
չ 37.157.218.34 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։ Պիտակ՝ Հետշրջում |
||
Տող 5. | Տող 5. | ||
[[Պատկեր:Pet Chinchilla.jpg|մինի|Շինշիլան ունի շատ արժեքավոր մորթի|աջից]] |
[[Պատկեր:Pet Chinchilla.jpg|մինի|Շինշիլան ունի շատ արժեքավոր մորթի|աջից]] |
||
Շինշիլաների խնամքով և բուծմամբ զբաղվում են նաև սիրող-կենդանաբույծները։ Շինշիլաները որպես ընտանի կենդանիներ շատ տարածված են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում։ Շինշիլաների մաքրակենցաղության, տհաճ հոտի իսպառ բացակայության և դիմացկունության պատճառուվ նրանց տնային խնամքը տարածվում է նաև Հայաստանում։ Շինշիլաբուծությունը որպես եկամտաբեր բիզնես իր ուրույն տեղն ունի կենդանաբուծության և մորթեգործության բնագավառներում։ |
Շինշիլաների խնամքով և բուծմամբ զբաղվում են նաև սիրող-կենդանաբույծները։ Շինշիլաները որպես ընտանի կենդանիներ շատ տարածված են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում։ Շինշիլաների մաքրակենցաղության, տհաճ հոտի իսպառ բացակայության և դիմացկունության պատճառուվ նրանց տնային խնամքը տարածվում է նաև Հայաստանում։ Շինշիլաբուծությունը որպես եկամտաբեր բիզնես իր ուրույն տեղն ունի կենդանաբուծության և մորթեգործության բնագավառներում։ |
||
Շնորհիվ կլիմայական պայմանների և բարձրորակ ալպիական կերերի շինշիլաբուծությունը Հայաստանում ունի զարգացման մեծ |
Շնորհիվ կլիմայական պայմանների և բարձրորակ ալպիական կերերի շինշիլաբուծությունը Հայաստանում ունի զարգացման մեծ հեռանկար։ |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
16:38, 18 Ապրիլի 2018-ի տարբերակ
Շինշիլա |
---|
Գիտական դասակարգում |
|
Լատիներեն անվանում |
Chinchilla lanigera |
Հատուկ պահպանություն |
Արեալ |
Շինշիլա (լատին․՝ Chinchilla lanigera), կրծողների կարգի շինշիլանմանների ընտանիքի կենդանիների սեռ։
Ընդգրկում է արտաքնակազմով իրար նման երկու տեսակ՝ կարճապոչ կամ խոշոր շինշիլաներ և երկարապոչ կամ փոքր շինշիլաներ։ Պարանոցը կարճ է, գլուխը՝ խոշոր, աչքերը՝ սև և մեծ, բեղիկները՝ երկար։ Ունի առանց արմատի 20 ատամ (4 կտրիչ և 16 սեղանատամ)։ Բութ եղունգներով և կոշտ բարձիկներով հնգամատ առջևի վերջավորությունները կարճ են, իսկ չորս մատով ետինը՝ ավելի հզոր։ Խոշոր շինշիլաների մարմնի երկարությունը՝ 35- 40, իսկ փոքրինը 24-30 սմ է, կենդանի միջին զանգվածը՝ համապատասխանաբար 700 և 500 գ։ Մեջքի և կողմնային հատվածների մազածածկի թույրը կապտամոխրագույն է, իսկ որովայնինը և ոտքերինը՝ սպիտակ։ Պոչի մազերը երկար են և կոպիտ։ Շինշիլաները ապրում են գաղութներով Անդերում (2-4 հազար մետր բարձրության վրա)՝ Պերուի, Չիլիի, Բոլիվիայի և Արգենտինայի տարածքում։ Ակտիվ է երեկոյան և գիշերը։ Սնվում են բարձրլեռնային խոտաբույսերով և թփերով։ Ծնում են տարեկան 2-3 անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 1-5 ձագ)։ Խոշոր շինշիլայի հղիության տևողությունը՝ 120, իսկ փոքրինը 111 օր է։ Սեռահասուն են դառնում 6-7 ամսականում և կարող են բազմանալ մինչև 10-12 տարեկանը։ Ապրում են մոտ 20 տարի։ Շինշիլաները արդյունագործության օբյեկտ են (օգտագործվում է շատ արժեքավոր մորթին)։ XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին ինտենսիվ որսի հետևանքով շինշիլան գրեթե ոչնչացված էր։ Փոքր շինշիլների ոչ մեծ գլխաքանակ կա Հյուսիսային Չիլիի առափնյա թեքություններում (այն վերցված է պահպանության տակ)։ 1923 թվականից շինշիլան (հիմնականում կարճապոչը) բուծվում է վանդակներում (սկզբում՝ ԱՄՆ-ում և Կանադայում, ավելի ուշ՝ Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Ավստրալիայում)։ Հայաստանում շինշիլաբուծությունը տարածվել է 1998 թվականից։ Ներկայումս Հայաստանում գործում են ավելի քան 35 շինշիլաբուծական տնտեսություններ։
Շինշիլաների խնամքով և բուծմամբ զբաղվում են նաև սիրող-կենդանաբույծները։ Շինշիլաները որպես ընտանի կենդանիներ շատ տարածված են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում։ Շինշիլաների մաքրակենցաղության, տհաճ հոտի իսպառ բացակայության և դիմացկունության պատճառուվ նրանց տնային խնամքը տարածվում է նաև Հայաստանում։ Շինշիլաբուծությունը որպես եկամտաբեր բիզնես իր ուրույն տեղն ունի կենդանաբուծության և մորթեգործության բնագավառներում։ Շնորհիվ կլիմայական պայմանների և բարձրորակ ալպիական կերերի շինշիլաբուծությունը Հայաստանում ունի զարգացման մեծ հեռանկար։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 508)։ |