«Միջերկրական ծովի կախարդը (մինի-սերիալ)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
չ
Գյուղացի երիտասարդ [[Գեդ (կերպար)|Գեդի]] վրա հարձակվում է Տայգատի՝ նվաճող-թագավորի զորքը: Գեդը հանկարծակի ցուցադրում է իր կախարդելու ունակությունը, որի օգնությամբ խաբում է թշնամուն և նետում նրանց անդունդը: Նա և նրա համագյուղացիները վախենում են իր ունակությունից: Գեդը ուսումի է անցնում կախարդ Օգիոնի մոտ, ով նրան պատմում է Երկրածովի կախարդանքի գլխավոր սկզբունքը՝ ամեն ինչ և բոլորը ունեն իրենց իրական անունը, պետք է միայն այն իմանալ: Գեդին իրական անունը տալիս է Օգիոնը:
 
Այդ ժամանակ թագավոր Տայգատը իր սիրուհու՝ Կոսսիլի օգնությամբ հուսով է մուտք գործել քրմուհիների՝ դամբարանների պահապանների միաբանության գաղտնիքի մեջ: Այդ կատակոմբներում հնուց ի վեր փակված են անանուն սատանաներ, ովքեր սպառնում են աշխարհին: Տայգատը համոզված է, որ ԱնանուներըԱնանունները ուժ են, ովքեր ունակ են իրեն օգնել գրավել ամբողջ աշխարհը: Կոսսիլը թույն է տալիս մայրապետին և անում ամեն ինչ, որպեսզի դառնա նրա հետևորդը: Բայց ի զայրութ դավադիրների մայրապետը ընտրում է երիտասարդ, անմեղ և ընդունակ քույր Թենարին: Թենարին նա ցույց է տալիս լաբիրինթի ճանապարհը դեպի այնտեղ, որտեղ փակված են ԱնանուներըԱնանունները:
 
Ուսումը շարունակելու համար Գեդը մեկնում է Ռոք կղզի և ընդունվում է կախարդների ակադեմիա: Այնտեղի աշակերտների մեջ նա գտնում է ինչպես հավատարիմ ընկերներ՝ Վետչին, այնպես էլ հակառակորդներ՝ Ջասպերին: Հենց Ջասպերն է հրահրում Գեդին կիրառել արգելված կախարդանքը, որի հետևանքով երկիր է դուրս գալիս սատանա: Այդ խախտումի համար Գեդին հեռացնում են ակադեմիայից: Սատանան Գեդին հետևում է ամբողջ աշխարհով, նրա հետ մտնում է պայքարի մեջ, սպանում է նրա ընկերներին: Գեդը միջոց է փնտրում, որպեսզի ազատվի անեծքից: Աստիճանաբար նա հասկանում է, որ հրեշը, ով նրան հետապնդում է՝ իր արտացոլանքն է: Վիշապը ասում է, որ Գեդը նրանից կարող է ազատվել Ատուանա Տաճարում:
193 442

edits

Նավարկման ցանկ