«Բազեներ»–ի խմբագրումների տարբերություն
→Նկարագիր: ՂՂ |
No edit summary |
||
Տող 40. | Տող 40. | ||
* [[Աղավնաբազե]]ն կարճ թևերով է, հանդիպում է բաց տարածություններում, կարելի է վարժեցնել տնային պայմաններում՝ որպես որսորդական թռչուն։ |
* [[Աղավնաբազե]]ն կարճ թևերով է, հանդիպում է բաց տարածություններում, կարելի է վարժեցնել տնային պայմաններում՝ որպես որսորդական թռչուն։ |
||
* [[Սովորական հողմավար բազե]]ն նստակյաց է, ապրում է ամենուր, ձմռանը՝ բնակավայրերից ոչ հեռու։ Ոչնչացնում է կրծողներին։ |
* [[Սովորական հողմավար բազե]]ն նստակյաց է, ապրում է ամենուր, ձմռանը՝ բնակավայրերից ոչ հեռու։ Ոչնչացնում է կրծողներին։ |
||
* [[Տափաստանային հողմավար բազե]]ն |
* [[Տափաստանային հողմավար բազե]]ն կիսաանապատային գոտում։ Պահպանվում է օրենքով։ |
||
* [[Կարմրաոտ բազե]]ն չվող է, հազվագյուտ։ Բնակվում է բաց տարածքներում։ Զոհին փնտրում է՝ լարերին նստած, կամ [[օդ]]ում կանգի պահին նետվում է նրա վրա։ Համարվում է որսորդական թռչուն։ Ոչնչացնում է մանր կրծողներին։ |

* [[Միջերկրածովյան բազե]]ն բնադրող չվող է, հազվագյուտ։ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հայտնաբերվել է [[1960]]-ական թվականներին։ Երգում է՝ երկար ժամանակ նույն տեղում նստած։ Բնակվում է գիհու կամ փշոտ թփուտների առկայությամբ ցածրադիր չոր լեռնալանջերին։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության, արհեստական թռչնաբներ ներգրավելու միջոցով հնարավոր է բարձրացնել համակեցության խտությունը։ |

15:14, 29 Նոյեմբերի 2017-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բազեներ (այլ կիրառումներ)
Բազեներ | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Falco | |||
|
Բազեներ (լատին․՝ Falco), գիշատիչների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է շուրջ 60 տեսակ։
Ընդհանուր բնութագիր
Փոքր և միջին մեծության թռչուններ են, արուն փոքր է էգից։ Վերին կտուցն ատամնանման ելուստով է, իսկ քթանցքերի կենտրոնում կա մաշկային թմբիկ։ Թևերը երկար են ու նեղ, պոչը՝ կարճ։ Փետուրները խիտ են, կոշտ։ Էգը և արուն միանման են գունավորված։ Ուժեղ են, ճարպիկ, թռչում են արագ։ Բույն չեն հյուսում, ձվերը (2–6 հատ, խայտաբղետ) դնում են գետնին, ժայռերի վրա կամ ուրիշ թռչունների բներում։ Թխսում է հիմնականում էգը։ Սնվում են փոքրիկ կաթնասուններով, թռչուններով, սողուններով, միջատներով, հազվադեպ՝ լեշերով։
Հայաստանում
Հայաստանի Հանրապետություն-ում կա բազեների 8 տեսակ. կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովյան բազե, սապսան, բալոբան, արտույտաբազե, սովորական հողմավար բազե և տափաստանային հողմավար բազե։
Նկարագիր
- Սապսանը բնադրող չվող է։ Բնակվում է ժայռերում, հաճախ զբաղեցնում է ագռավների բները։ Զոհին որսում է հիմնականում թռիչքի ընթացքում։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
- Բալոբանը շիկամոխրագույն է, նստակյաց, հանդիպում է լեռնատափաստաններում, մերձարևադարձային շրջաններում, ձմռանը՝ նաև Արարատյան դաշտում։ Ունի սուր ձայն։
- Արտույտաբազեի գունավորումը խայտաբղետ է։ Տարածված է անտառային շրջաններում։
- Աղավնաբազեն կարճ թևերով է, հանդիպում է բաց տարածություններում, կարելի է վարժեցնել տնային պայմաններում՝ որպես որսորդական թռչուն։
- Սովորական հողմավար բազեն նստակյաց է, ապրում է ամենուր, ձմռանը՝ բնակավայրերից ոչ հեռու։ Ոչնչացնում է կրծողներին։
- Տափաստանային հողմավար բազեն կիսաանապատային գոտում։ Պահպանվում է օրենքով։
- Կարմրաոտ բազեն չվող է, հազվագյուտ։ Բնակվում է բաց տարածքներում։ Զոհին փնտրում է՝ լարերին նստած, կամ օդում կանգի պահին նետվում է նրա վրա։ Համարվում է որսորդական թռչուն։ Ոչնչացնում է մանր կրծողներին։
- Միջերկրածովյան բազեն բնադրող չվող է, հազվագյուտ։ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին։ Երգում է՝ երկար ժամանակ նույն տեղում նստած։ Բնակվում է գիհու կամ փշոտ թփուտների առկայությամբ ցածրադիր չոր լեռնալանջերին։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության, արհեստական թռչնաբներ ներգրավելու միջոցով հնարավոր է բարձրացնել համակեցության խտությունը։
Աղբյուրներ
- Հայկական Հանրագիտարան