«Գյուղատնտեսության կոլեկտիվացումը ԽՍՀՄ-ում»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
փոխարինվեց: ր ։ → ր։ (2) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: ր ։ → ր։ (2) oգտվելով ԱՎԲ)
 
== Արգելքներ և լուծումներ ==
Այնուամենայնիվ առաջին հնգամյակի սկզբներին ([[1928]]) ԽՍՀՄ գյուղատնտեսության մեջ գերիշխում Էր մանր, անհատական տնտեսությունը (մինչև 25 միլիոն տնտեսու–թյուն)։ Գյուղատնտեսության հետամնացությունն արգելակում Էր երկրի արդյունաբերության զարգացման տեմպերը։ Այդ պատճառով առաջին հնգամյակում հատուկ սրությամբ դրվեց գյուղատնտեսության հետագա զարգացման հարցը։ Այղ գործում վճռական նշանակություն ունեցան ՀամԿ(բ)Կ 15-րդ համագումարի ([[1927]] թվականի դեկտեմբեր) որոշումները՝ գյուղատնտեսության մեջ կոլեկտիվացումը ծավալելու մասին։ ԽՍՀՄ-ում սոցիալիստական շինարարության պրակտիկան գյուղատնտեսական արտելը առաջադրեց որպես կոլտնտեսությունների հիմնական ձև։ Արտելներում հանրայնացվում Էին աշխատանքը, հողը և արտադրության հիմնական միջոցները։ Կոլտնտեսականների անձնական սեփականություն Էին մնում բնակելի շինությունները, մանր ինվենտարը, որոշ քանակությամբ մթերատու [[անասուն]], ոչ մեծ տնամերձ հողամաս՝ անձնական տնտեսություն վարելու համար։ Կուսակցական, Խորհրդային և կոոպերատիվ կազմակերպությունները դարձան կոլտնտեսությունների անմիջական կազմակերպիչներ։ [[1928]] թվականի ամռանը կոլտնտեսությունների թիվը կազմեց 33,3 հազար, իսկ [[1929]] թվականի ամռանը՝ 57 հազար։ [[1928]]—[[1929|29]]-ի կոլտնտեսային շարժման հիմնական ուժը չքավորությունն էր, որի տնտեսական վիճակը զգալիորեն բարելավվել էր կոոպերացման հետնանքով։ 1929 թվականի վերջերից սկսվեց գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացման փուլը, որի համար բնորոշ էր գյուղացիների, հատկապես միջակների, մասսայական մուտքը կոլտնտեսություններ։ ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի [[1929]] թվականի նոյեմբերյան պլենումի «Կոլտնտեսային շինարարության արդյունքների և հետագա խնդիրների մասին» որոշման մեջ նշվեց, որ ԽՍՀՄ թևակոխել է գյուղի ծավալուն վերափոխման և սոցիալիստական խոշոր հողամշակության կառուցման ժամանակաշրջանը, որ կոլտնտեսային շարժումը առանձին շրջանների համար համատարած կոլեկտիվացման խնդիր է դնում։ Պլենումը որոշեց գյուղա–տնտեսության սոցիալիստական վերա–փոխման գործին ցուցաբերվող օգնությունն ուժեղացնելու, նրա նյութատեխնիկական բազան ամրապնդելու, կադրերի պատրաստումը բարելավևլու հիմնական միջոցները։ Քաղաքներից կոլտնտեսություններ մշտական աշխատանքի ուղարկվեցին 25 հազար առաջավոր բանվորներ ։բանվորներ։ Կուսակցությունը վճռաբար դատապարտեց աջ թեքման պարագլուխներ [[Բուխարին]]ի, [[Ոփկովի]], Տոմսկու դիրքորոշումը, որոնք հանդես էին գալիս հօգուտ ինդուստրացման տեմպերի իջեցման, ընդդեմ կոլտնտեսային շինարարության ծավալման։ «Կոլեկտիվացման տեմպի և պետության կողմից կոլտնտեսային շինարարությանն օգնություն ցույց տալու միջոցառումների մասին» [[1930]] թվականի հունվարյան պլենումի որոշման մեջ Համկ(բյկ ԿԿ կուսակցական կազմակերպություններին ու խորհրդային մարմիններին կողմնորոշում էր տեղերում կոլեկտիվացումը հիմնականում ավարտել [[1932]] թվականին՝ հնգամյակի վերջին (հացահատիկային կարևոր շրջաններում՝ Ստորին և Միջին [[Վոլգա (գետ)|Վոլգայում]], [[Հյուսիսային Կովկաս]]ում՝ [[1930]] թվականի աշնանը կամ [[1931]] թվականի գարնանը, հացահատիկային մյուս շրջաններում՝ [[1931]]-ի աշնանը)։ Ընդգծվեց նան [[տրակտորներ]]ի և գյուղատնտական այլ մեքենաների պակասության պատճառով կոլեկտիվացումը կասեցնելու բոլոր փորձերի դեմ վճռական պայքարի անհրաժեշտությունը։ Միաժամանակ ԿԿ նախազգուշացնում էր կուսկազմակերպություններին՝ խուսափել կոլտնտեսային շարժումը վերնից «դեկրետավորելուց»։
== Ընթացք ==
Գյուղատնտեսական կոլեկտիվացմանման ընթացքը [[ԽՍՀՄ]]-ում ։ում։
{| class="wikitable"
|-

Նավարկման ցանկ