«Էդմոնդ Ավետյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11. Տող 11.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Էդմոնդ Ավետյանը ծնվել է Ուզբեկստանի Անդիժան քաղաքում: 1956 թվաակնին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը: 1956-1961 թվականներին [[ռուսաց լեզու]] և [[Ռուս գրականություն|գրականություն]] է դասավանդել է հանրակրթական դպրոցներում, 1965 թվականից (ընդհատումներով)՝ ԵՊՀ-ում: 1961-1964 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում, 1966 թվականին պաշտպանել թեկնածուական ատենախոսություն:
Էդմոնդ Ավետյանը ծնվել է Ուզբեկստանի Անդիժան քաղաքում: 1956 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը: 1956-1961 թվականներին [[ռուսաց լեզու]] և [[Ռուս գրականություն|գրականություն]] է դասավանդել հանրակրթական դպրոցներում, 1965 թվականից (ընդհատումներով)՝ ԵՊՀ-ում: 1961-1964 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում, 1966 թվականին պաշտպանել թեկնածուական ատենախոսություն:


1982 թվականին, որպես այլախոհ, ձերբակալվել է, մեղադրվել [[ռուս]] [[գրող]] [[Ալեքսանդր Սոլժենիցին]]ի հետ ունեցած նամակագրության և արգելված գրականություն պահելու մեջ: Հարկադրաբար ուղարկվել է հոգեբուժարան, որտեղից ազատ է արձակվել 1984 թվականին:
1982 թվականին, որպես այլախոհ, ձերբակալվել է, մեղադրվել [[ռուս]] [[գրող]] [[Ալեքսանդր Սոլժենիցին]]ի հետ ունեցած նամակագրության և արգելված գրականություն պահելու մեջ: Հարկադրաբար ուղարկվել է հոգեբուժարան, որտեղից ազատ է արձակվել 1984 թվականին:
Տող 26. Տող 26.
* «Լեզվաբանական նշանի բնույթը» (ռուսերեն, 1968)
* «Լեզվաբանական նշանի բնույթը» (ռուսերեն, 1968)
* «Իմաստ և նշանակություն» (ռուսերեն, 1979)
* «Իմաստ և նշանակություն» (ռուսերեն, 1979)
* «Նշանագիտություն և լեզվաբանություն» (ռուսերեն, 1989) լեզվաբ.անական աշխատություններ
* «Նշանագիտություն և լեզվաբանություն» (ռուսերեն, 1989) լեզվաբանական աշխատություններ
* «Վերադարձի օղակ» (1998, վերահրտ.՝ 2003) փիլիսոփայական խոհեր
* «Վերադարձի օղակ» (1998, վերահրտ.՝ 2003) փիլիսոփայական խոհեր
* «Բանտային բանաստեղծություններ» (ռուսերեն, 2002) ժողովածու
* «Բանտային բանաստեղծություններ» (ռուսերեն, 2002) ժողովածու

10:05, 28 Հուլիսի 2016-ի տարբերակ

Էդմոնդ Ավետյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1929(1929-11-10) Անդիժան
Մահացել էդեկտեմբերի 6, 2002(2002-12-06) (73 տարեկան) Երևան, Հայաստան
Մասնագիտությունփիլիսոփա և լեզվաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն

Էդմոնդ Գեղամի Ավետյան (նոյեմբերի 10, 1929, Անդիժան (Ուզբեկստան) - դեկտեմբերի 18, 2001, Երևան), հայ փիլիսոփա, լեզվաբան: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1966), պրոֆեսոր (1992): Հայկական նշանագիտության հիմնադիրներից:

Կենսագրություն

Էդմոնդ Ավետյանը ծնվել է Ուզբեկստանի Անդիժան քաղաքում: 1956 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1956-1961 թվականներին ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում, 1965 թվականից (ընդհատումներով)՝ ԵՊՀ-ում: 1961-1964 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում, 1966 թվականին պաշտպանել թեկնածուական ատենախոսություն:

1982 թվականին, որպես այլախոհ, ձերբակալվել է, մեղադրվել ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինի հետ ունեցած նամակագրության և արգելված գրականություն պահելու մեջ: Հարկադրաբար ուղարկվել է հոգեբուժարան, որտեղից ազատ է արձակվել 1984 թվականին: 1986-1989 թվականներին՝ հանրապետական ուսումնամեթոդաբանական կաբինետի մեթոդիստ, 1991 թվականից վերսկսել է դասավանդել ԵՊՀ-ում, 1994 թվականին՝ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ:

Ստեղծագործություններ

Ավետյանի աշխատությունները վերաբերում են լեզվաբանության մետաֆիզիկական փիլիսոփայության հարցերին, իմաստի և արտահայտության, լեզվի և խոսքի, լեզվականի և հասկացականի փոխհարաբերություններին, լեզվական միավորների բնույթին[1], գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են շուրջ քսան մեծարժեք հոդվածներում ու մենագրություններում` «Լեզվական նշանի բնույթը» (ռուսերեն, Երևան, 1968), «Իմաստ և նշանակություն» (ռուսերեն, Երևան, 1979), «Նշանագիտություն և լեզվաբանություն» (ռուսերեն, Երևան, 1989)):

Ավետյանը հայկական նշանագիտության հիմնադիրներից է: Իր առաջին իսկ հրապարակումներով նա մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ-ի ու արտասահմանի գիտական շրջաններում: Երկարամյա դասախոսական աշխատանքի ընթացքում նա վարել է ընդհանուր լեզվաբանության, լեզվափիլիսոփայության պատմության, գեղարվեստական թարգմանության տեսության և այլ դասընթացներ:

Ուշագրավ են 1980-1990-ականներին Ավետյանի՝ մամուլում հրատարակած հրապարակախոսական հոդվածները. դրանցով հեղինակը ներկայանում է որպես անհատ և քաղաքացի: Անցած կյանքի ուղու փիլիսոփայական իմաստավորման ձգտումն է արտահայտված վերջին տարիներին լույս տեսած նրա գրքերում. «Վերադարձի օղակ» (ռուսերեն, Երևան, 1998, 2003), «Բանտային բանաստեղծություններ» (ռուսերեն, Երևան, 2002)[2]:

Երկեր

  • «Լեզվաբանական նշանի բնույթը» (ռուսերեն, 1968)
  • «Իմաստ և նշանակություն» (ռուսերեն, 1979)
  • «Նշանագիտություն և լեզվաբանություն» (ռուսերեն, 1989) լեզվաբանական աշխատություններ
  • «Վերադարձի օղակ» (1998, վերահրտ.՝ 2003) փիլիսոփայական խոհեր
  • «Բանտային բանաստեղծություններ» (ռուսերեն, 2002) ժողովածու

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. ՀայԵրևան Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «ԷԴՄՈՆԴ ԳԵՂԱՄԻ ԱՎԵՏՅԱՆ». ysu.am. Վերցված է 2016-07-28-ին.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էդմոնդ Ավետյան հոդվածին