«Մեդրեսե»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «Պատկեր:Samarkand, Registan, Sher Dor Medressa (6237690265).jpg|thumb|right|250px|Շերդոր մեդրեսե՝ Սամարղանդի երեք ամենահայտնի մեդ...»: |
(Տարբերություն չկա)
|
18:21, 27 Հուլիսի 2016-ի տարբերակ
Մեդրեսե (արաբ․՝ مدرسة, բառացի «վայր, որտեղ ուսումնասիրում են»), մահմեդական ուսումնական հաստատություն, որը կատարում է միջնակարգ դպրոցի և մահմեդական հոգևոր ճեմարանի դեր։ Ուսումը մեդրեսեում երկսեռ է և անվճար։ Մեդրեսեն ավարտած շրջանավարտները իրավունք ունեն դիմելու համալսարան։
Պատմություն
Մզկիթին կից առաջին մեդրեսեն բացվել է Մարոկկոյում [[859] թվականին (Ալ-Կարաուին)։ Մեդրեսեն տարածում գտավ 9-13-րդ դարերում այն երկրներում, որտեղ դավանում էին մահմեդականությունը, այդ թվում նաև մինչհեղափոխական Ռուսաստանում (Բուխարա, Սամարղանդ, Խիվա, Միջին Մերձվոլգա, Հարավային Ուրալ, Սիբիր)։ Մեդրեսեները հիմնականում բացվել են խոշոր մզկիթներին կից։
Ուսումնական առարկաներ
- Արաբերեն
- Ղուրան և Ղուրանի մեկնություն (թաֆսիր)
- Հադիս
- Քալամ
- Շարիաթ
- Մահմեդականության պատմության և այլ հարակից դիսցիպլիններ։ Միջին դարերում մեդրեսեն ոչ միայն մահմեդական աստվածաբանության օջախ էր հանդիսանում, այլև մեծ մշակութային։
Մեդրեսեի ճարտարապետություն
Մեդրեսեների ճարտարապետական տեսքը ձևավորվել է արևելքում՝ մահմեդական աշխարհում 10-12-րդ դարերում։
1—2-հարկանի շինությունները իրենց մեջ ներառում են բակ, ուղղանկյունաձև հատակագծով հանրակացարան, մզկիթ, լսարան։ Ընդհանուր առմամբ մեդրեսեները զանազանվում են իրենց տիպաբանությամբ՝ ըստ գտնվելու վայրի։ Միջին Ասիայում մզկիթը և լսարանը տեղաբաշխված էին գլխավոր շինության մեջ, որի երկու կողմերում բացվում է օթյակը։ Փոքր Ասիայում մեդրեսեի բակը սովորաբար ծածկված է գմբեթով։ Ասիայում ծածկը հիմանականում կամարակապ է, Հյուսիսային Աֆրիկայում փայտամած՝ կղմինդրապատ։ Մեդրեսեն զարդարված է քանդակներով, թրծակավե սալիկներով։