«Հեկատեոս Միլեթացի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 3. Տող 3.


[[Կատեգորիա:Հույն լոգոգրաֆներ]]
[[Կատեգորիա:Հույն լոգոգրաֆներ]]


{{Stub}}

11:32, 12 Հունիսի 2016-ի տարբերակ

Հեկատեոս Միլեթացի (մ.թ.ա. մոտ 540-մ.թ.ա. մոտ 489), ավագ լոգոգրաֆներից ամենանշանավորը։ Գրել Է «Ծագումնաբանություն» (4 գիրք) և «Երկրի նկարագրություն» (2 գիրք) աշխատությունները։ Առաջինը հույն դիցաբանական հերոսների տոհմագրությունն Է, փորձել Է հերոսների ծագումնաբանությունը դարձնել ճշմարտանման։ «Երկրի նկարագրություն»-ում շարադրել Է իր բազմաթիվ ճանապարհորդություններից ստացած տպավորություններն ու դիտումները, նկարագրել Եվրոպան և Ասիան, տվյալներ հաղորդել (որոնք հետագայում օգտագործել են Դիոդորոս Սիկիլիացին և, հատկապես, Ստրաբոնը) հնագույն ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում ապրած ցեղերի մասին։ Երկին Հեկատեոս Միլեթացին կցել Էր աշխարհագրական առաջին քարտեզներից մեկը։ Հեկատեոս Միլեթացու գործերից միայն պատառիկներ են հասել մեզ, մեջբերումների և վկայակոչումների ձևով, հետագա հեղինակների գործերում։ Հեկատեոս Միլեթացու աշխատությունները կարևոր նշանակություն են ունեցել դասական պատմագրության (Հերոդոտոս, Թուկիդիդես, Քսենոփոն) ստեղծման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 343