«Մեծ պանդա»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չ կետադրական |
||
Տող 92. | Տող 92. | ||
* [http://www.zoovienna.at/grosserpanda.html Վենայի այգի] |
* [http://www.zoovienna.at/grosserpanda.html Վենայի այգի] |
||
* [http://www.zoo-berlin.de/tiere/tier_prom_baobao.html Բեռլինի այգի] |
* [http://www.zoo-berlin.de/tiere/tier_prom_baobao.html Բեռլինի այգի] |
||
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}} |
|||
[[Կատեգորիա:Արջեր]] |
[[Կատեգորիա:Արջեր]] |
09:14, 22 Հուլիսի 2015-ի տարբերակ
Կաղապար:Cygnus Flare խմբի լոգոն
Մեծ պանդա | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Ailuropoda melanoleuca David, 1869 |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Մեծ պանդա կամ բամբուկե արջ (լատին․՝ Ailuropoda melanoleuca),- «սև-սպիտակ կատվաթաթ», կաթնասուն, որի հայրենիքը կենտրոնական Չինաստանն է։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը։ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։ Չինարեն անվանումը նշանակում է «արջ- կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում։ Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից։ Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ (լատին․՝ Ailuropus melanoleucus)։
Արտաքին տեսքը
Մեծ պանդան ունի 1.2-1.5 մ երկարություն և 30-160 կգ քաշ։ Ի տարբերություն այլ արջերի ունի բավականին երկար պոչ (մինչև 12սմ)։ Մարմինը մեծ է, ծածկված խիտ սպիտակ մորթիով, աչքերի շուրջ սև բծերով և սև թաթերով։ Հետևի կարճ, հաստ թաթերը ունեն սուր եղունգներ։ Ներբաններին և յուրաքանչյուր մատի հիմքում լավ զարգացած են մերկ բարձիկները, որոնք հեշտացնում են բամբուկի հարթ ցողուններ բռնելը։ Անունը չինարեն նշանակում է «Սև-սպիտակ կատու-արջ»։
• Մարմնի չափերը։ 1,5-1,8 մ
• Մարմնի զանգածը։ 80-125 կգ
• Էգերը հիմնականում ավելի փոքր են։
• Մորթին սև ու սպիտակ է։
• Չորսոտանի կենդանի է։
• Ամեն մի ոտք ունի 6 մատ։
• Ունի 42 հզոր ատամներ։
• Լսողությունը և հոտառությունը գերզարգացած են։
• Տեսողությունը քիչ է զարգացած։
• Շնչում է թոքերով։
• Կաթնասուն է։
• Ընտելացվածները ապրում են մոտ 26-30 տարի, վայրիների կյանքի տևողությունը հայտնի չէ։
Կենսաձև
Թեպետ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների շարքին, սակայն նրանց սննդակարգը ճնշող մեծամասնությամբ կազմված է բուսական սնունդից։ Գործնականում նրանք ուտում են միայն բամբուկ։ Մեծ պանդան օրական ուտում է մինչև 30 կգ բամբուկ և ընձյուղներ։ Իսկ տեխնիկապես, ինչպես շատ կենդանիներ, պանդաները ամենակեր են։ Հայտնի է, որ պանդաները իրենց բամբուկային դիետայի հետ մեկտեղ ուտում են նաև ձու, ինչպես նաև որոշ միջատների։ Կենդանական կերը պանդաների համար հանդիսանում է սպիտակուցի անհրաժեշտ աղբյուր։
Դասակարգում
Երկար տարիներ պանդաների ճշգրիտ տակսոնոմական դասակարգումը եղել է գիտնականների վիճաբանության առարկա. ինչպես մեծ, այնպես էլ փոքր պանդաները ունեն և արջերին, և ջրարջերին բնորոշ գծեր։ Վերջապես գենետիկական տեստերը ապացուցեցին, որ մեծ պանդաները իրականում արջեր են, իսկ նրանց մերձավոր բարեկամ հանդիսանում է Հարավային Ամերիկայում ապրող ակնոցավոր արջը։ Փոքր պանդան ձևավորում է իր սեփական ընտանիքը (Ailuridae), որը ջրարջերի, սկունսերի և կզաքիսների հետ ձևավորում է կզաքիսանմանների (Musteloidea) վերընտանիքը։ Մեծ պանդաները ունեն անսովոր թաթեր՝ «մեծ մատով» և հինգ սովորական մատներով. «մեծ մատը» իրականում հանդիսանում է դաստակի վերափոխված ոսկոր։
Էկոլոգիա
Ապրում է միայն Չինաստանի կենտրոնական մասերում, բամբուկի անտառներով ծածկված 1800-3400 մ-ի վրա գտնվող լեռներում։ Մեծ պանդան հանդիսանում է անհետացող տեսակ, որը բնութագրվում է պոպուլացիայի անընդհատ նվազմամբ և ծնելիության ցածր մակարդակով, ինչպես վայրի բնությունում, այնպես էլ անազատության մեջ։ Գիտնականները ենթադրում են, որ վայրի բնության մեջ մնացել է մոտավորապես 1600 պանդա։ Մեծ պանդան հանդիսանում է Վայրի Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) խորհրդանիշը։
Առաջին անգամ մեծ պանդան արևմուտքում հայտնի է դարձել 1869 թվականին ֆրանսիացի միսսիոներ Առմանդ Դավիդի (1826 - 1900) շնորհիվ։ Մեծ պանդաները շուտով դարձան հասարակության սիրելիները, քանի որ նրանք նման էին թավշե արջուկներին։ Բացի այդ կենդանի փափուկ խաղալիքի կերպարի ձևավորման մեջ իր լուման է ունեցել այն փաստը, որ պանդաները համարյա թե բուսակեր են և հիմնականում սնվում են բամբուկով։ Մարդու և պանդայի գեները 68%-ով համընկնում են։ ԱՄՆ-ի և Ճապոնիայի կենդանաբանական այգիներին մեծ պանդաների վաճառքը 1970-ական թվականների չինական քաղաքականության կարևոր մասն էր կազմում. այն հանդիսանում էր Չինաստանի և Արևմուտքի միջև մշակութային փոխանակության առաջին դրսևորումներից։ Սակայն, 1984 թվականից սկսած պանդաներին դադարեցին օգտագործել դիվանագիտական նպատակներով։ Դրա փոխարեն Չինաստանը այլ երկրներին առաջարկում է պանդաների վարձակալություն տասնամյա ժամկետով։ Վարձակալության պայմանները ներառում են տարեկան մեկ միլիոն ԱՄՆ դոլար վարձակալական վճար և երաշխիքների տրամադրում, որ վարձակալության ընթացքում ծնված քոթոթները հանդիսանում են ՉԺՀ սեփականություն։ Պետք է նշել, որ Չինաստանում պանդայի սպնության համար մահապատիժ է սահմանված, ինչը ևս իր դերն է խաղում այս տեսակի պահպանության հարցում։
Արվեստ և մշակույթ
- Պանդան պատկերված է վայրի բնության պահպանության Համաշխարհային հիմնադրամի խորհրդանշանի վրա (WWF)
- Պանդալիսիմո-իսպանական Panda Software (նախքան ռեբրենդինգը, որից հետո այն վերածվեց Panda Security) ընկերության լոգոտիպի վրա պատկերված պանդան
- Գեմմա Սաոտոմե-Ռունիկո Տակախասիի «Ռանմա1/2» ֆիլմի հերոսներից։ Թեպետ նա մարդ է, բայց սերիաների մեծ մասում հանդես է գալիս պանդայի կերպարով (կախարդանքի պատճառով)։
- Փոթորկի հոգին (Storm Spirit), Warcraft III համակարգչային խաղի հերոսներից մեկը։ Ներկայացված է ոչ ավանդական կապույտ գույնի պանդայի տեսքով
- Պանդառեն գարեջրագործ (Pandaren brewmaster), Warcraft III համակարգչային խաղի չեզոք հերոսներից մեկը։
- «Մեծ պանդա և փոքր պանդա» անիմացիոն ֆիլմ, 1972թ., ռեժիսոր Տակահատա Իսաո, Հայաո Միյաձակիի հետ համահեղինակությամբ։
- «Մեծ պանդա», ռեժիսոր Մացո Խիկայամի։
- Panda - Tekken խաղի մարտիկներից մեկը։
- Քունգ-Ֆու Պանդա-անիմացիոն ֆիլմ (2008)։
- Մեծ պանդան հանդիսանում է 2008 թվականին Պեկինում անցկացված 29-րդ ամառային օլիմպիական խաղերի թալիսմաններից մեկը։
- Սեռական ոտնձգությունների պանդա-«Հարավային պարկ» մուլտֆիլմի դրվագներից մեկը և նույնանուն կերպար։
Հղումներ
- Բ. Ժուկով. Պանդա
- Պանդայի պահպանության նախագիծ
- Պանդայի այլ անվանումներ
- Մեծ Չինաստան. Հանրագիտարան. Պանդա
- Կայք պանդաների մասին
Կենդանաբանական այգիներ
- ԱՄՆ-ի ազգային կենդանաբանական այգի
- Ատլանտայի այգի
- Սան Դիեգոյի այգի
- Մեմֆիսի այգի
- Վենայի այգի
- Բեռլինի այգի
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |