«Տրավիատա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 55. Տող 55.
{{Վերդիի օպերաներ}}
{{Վերդիի օպերաներ}}


[[Կատեգորիա:1853 օպերաներ]]
[[Կատեգորիա:1853 բեմադրվածներ]]

18:58, 8 Հունիսի 2015-ի տարբերակ

Տրավիատա
իտալ.՝ La traviata
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և Իտալական Օպերա
Ժանրողբերգություն և օպերա[1]
ԿոմպոզիտորՋուզեպպե Վերդի
Լիբրետտոյի
հեղինակ
Ֆրանչեսկո Մարիա Պիավե
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրԱլեքսանդր Դյումա-որդի. «Կամելիազարդ տիկինը» պիես
Գործողությունների քանակ3 արար և 4 արար[1]
Գործողության տեղՓարիզ
Տևողություն1,5 ժամ
ԿերպարներVioletta Valéry?, Alfredo Germont?, Giorgio Germont?, Flora Bervoix?, Annina?, Gastone de Letorières?, Marchese d'Obigny?, Dottore Grenvil?, Giuseppe?, Flora's servant?, Commissioner?, Q55010661? և Barone Douphol?
Ստեղծման տարեթիվ1852
Առաջնախաղի տարեթիվմարտի 6, 1853[1]
Առաջնախաղի վայրՎենետիկ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 La traviata Վիքիպահեստում

«Տրավիատա» (իտալ.՝ La traviata «ընկյալ», «անառակ», traviare - մոլորվել բայից), իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի օպերա չորս գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ֆրանչեսկո Մարիա Պիավեի ըստ Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» պիեսի։ Առաջնախաղը կայացել է 1853 թ. մարտի 6-ին Վենետիկի «Լա-Ֆենիչե» օպերային թատրոնում։

Համարվում է Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկը, իր բեմադրության պահից առ այսօր չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից։ Երևանի ազգային ակադեմիական օպերային թատրոնի կողմից բեմադրվել է 1936 թ. /դիրիժոր – Մ. Թավրիզյան, բեմ. – Լ. Քալանթար/

Առաջին գործողություն

Կուրտիզանուհի Վիոլետա Վալերիի տանը ուրախություն էր տիրում՝ Վիոլետայի երկրպագուները տոնում էին նրա ապաքինումը: Փարիզ ժամանած հյուրերի մեջ էր և Ալֆրեդ Ժերմոնը: Առաջին իսկ հայացքից նա սիրահարվում է Վիոլետային: Ալֆրեդի կրքոտ զգացմունքներն առաջացնում են ներկաների քմծիծաղը: Վիկոնտ Գաստոն դե՛Լետորյերը համոզում է Ալֆրեդին օգտվել հնարավորությունից և երգել կենսաց երգը՝ սիրո և կյանքի հիմնը: Հարևան սրահից լսվում են վալսի ձայներ և հյուրերը գնում են այնտեղ: Վիոլետան իրեն վատ է զգում և մնում է Ալֆրեդի հետ: Ալֆրեդը համոզում է Վիոլետային փոխել ապրելաձևը և հավատալ իր զգացմունքներին: Վիոլետան կատակով է պատասխանոմ Ալֆրեդի այդ առաջարկին: Նա նվիրում է Ալֆրեդին ծաղիկ և ժամադրություն նշանակում: Հյուրերը հեռանում են: Մենակ մնալով, Վիոլետան հուզմունքով հիշում է Ալֆրեդի խոսքերը: Կյանքում նա առաջին անգամ է հանդիպում անկեղծ զբացմունքների և սրում բոցավառվում է պատասխան սերը:

Երկրորդ գործողություն

Վիոլետան և Ալֆրեդը մեկնում են Փարիզից և առանձնանում արվարձանում գտնվող առանձնատանը: Այստեղ նրանք գտնում են իրենց երջանկությունը: Ալֆրեդի երազանքները ընդհատում է սպասուհի Աննինան: Նա հայտնում է, ար Վիոլետան գաղտնի վաճառում է իրերը: Զարմացած սիրուհո այդ արարքով, Ալֆրեդը մեկնում է Փարիզ՝ կարգավորելու իր ֆինանսական խնդիրները: Վիոլետային բերում են նամակներ, որոնց մեջ իր ընկերուհի Ֆլորայի հերթական պարահանդեսի հրավերն է: Վիոլետան անտարբերությամբ հրավերը դնում է մի կողմ: Հայտնվում է Ալֆրեդի հայրը՝ Ժորժ Ժերմոնը: Նա մեղադրում է Վիոլետային՝ իր որդու սնանկացման ու անպատվաբեր ճանապարհով տանելու համար: Վիոլետան այլայլված է: Սերը դեպի Ալֆրեդը նրա միակ ուրախությունն է: Նրան ի՞նչ է մնացել ապրելու՝ Վիոլետան մահացու հիվանդ է: Զիջելով Ժերմոնին՝ Վիոլետան որոշում է զոհաբերելլ իր երջանկությունը: Նա այլևս չի կասկածում, որ Վիոլետան ընդմիշտ հեռանում է իրենից: Ալֆրեդը շտապում է Փարիզ՝ վրեժխնդիր լինելու դավաճանության համար:


Երրորդ գործողություն

Պարահանդես է: Ուրախություն է տիրում: Խաղասեղանի մոտ է և Ալֆրեդը: Ներս է մտնում Վիոլետան բարոն Դյուֆոլի հետ: Ֆլորան զարմանքով է դիմավորում նրան ու գաղտնի հայտնում Վիոլետային, ար Ալֆրեդն այստեղ է և հնարավոր է ընդհարում բարոնի հետ: Վիոլետան ծանր է տանում բաժանումն իր սիրածից: Ալֆրեդը առիթ է փնտրում վիճաբանելու բարոնի հետ: Վիոլետան տագնապի մեջ է, նա փորձում է կանխել սպասվելիք մենամարտը: Ալֆրեդը համոզված լինելով Վիոլետայի դավաճանությանը, հյուրերի ներկայությամբ նետում է փողերը նրա դեմքին. «Աահ քեզ սիրո փոխհատուցումը»,- անպատվում է նա Վիոլետային բոլորի ներկայությամբ:

Չորրորդ գործողություն

Վիոլետան տառապանքներից և հիվանդությունից դանդաղ հանգչում է: Դոկտոր Գրենվիլը հույս է ներշնչում, բայց նա գիտի, որ վախճանը մոտ է: Վիոլետան կանգադրում է Աննինային բաժանել փողերը չքավորներին, և մնալով մենակ, նորից ընթերցում է Ժերմոնի նամակը, որը հայտնում է որդու վերադարձի մասին: Ալֆրեդը գիտի ամենը, հայրը պատմել է իրեն Վիոլետայի անձնազոհության մասին: Փողոցից դիմակահանդեսի ուրախ ձայներ են լսվում: Ներս է մտնում Աննինան: Նա հայտնում է, որ Ալֆրեդը վերադարձել է: Սիրահարների ուրախությունն անսահման է: Բայց Վիոլետայի ուժերը սպառվում են, նա չի ուզում մահանալ, երբ երջանկությունն այդքան մոտ է: Ժորժ Ժերմոնը համոզում է, որ ոչ իր համաձայնությունը որդու և Վիոլետայի ամուսնության, ոչ էլ ուշացած զղջումը չեն փրկի մահամերձ Վիոլետային: Նա ուժերի լարման վերջին ճիգով նետվում է դեպի Ալֆրեդը և մահանում նրա գրկում: [2], 1948 թ. /դիր.- Ս. Չարեկյան, բեմ.- Ի. Վոլչեկ/ [3], 1958 թ. /դիրիժոր – Ս. Չարեկյան, բեմ.- Գ. Մելքումյան/ [4] և 2000թ. / դիրիժոր - Օ. Դուրյան, բեմ. - Գ. Գրիգորյան/ [5]։

Ծանոթագրություններ