«Էխնաթոն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 158 բայտ ,  6 տարի առաջ
Գոյություն ունի նաև Ալեքսեյ Մորոզովի կողմից առաջ քաշած տեսությունը, ըստ որի կրոնական բարեփոխումը կապված է մոտ․ ք․ա [[1380]] թ․Սինտորինի հրաբխի ժայթքման հետ։ Թուխ ամպերը, թունավոր անձրևները, ցուրտը կարող էին առաջ բերել կտրուկ շրջադարձ եգիպտացիների կրոնական պատկերացումներում՝ առաջ քաշելով արևի աստծո պաշտանմունքի ամրապնդմանը։
 
[[Պատկեր:PanehsyTomb-Akhenaten-Nefertiti-Atef.png|250px|մինի|Էխնաթոնի նոր կերպարը։Դիմացից Աթոն աստվածն է։]]
== Աթոնի պաշտանմունքի ներդրումը ==
Փորձելով ամրապնդել իր կենտրոնաձիգ իշխանությունը, Ամենհոտեպ IV հանդես եկավ քրմքապետության դեմ և առաջին հերթին գլխավոր Աստված [[Ամոն|Ամոն֊Ռաի]] տաճարի քրմապետների դեմ։Քրմապետերի ուժը սերտորեն կապված էր կրոնի վրա հիմնված նրանց գիտելիքների հետ և որպեսզի թուլացներ հակառակորդին անհրաժեշտ էր զրկել նրանց այդ մտավոր ազդեցությունից։Սկզբնական շրջանում Ամենհոտեպը համբերատար ենթարկվում էր իրերի դասավորման առկա իրավիճակի հետ։ Հետագայում ի հակակշիռ Թեբեյի աստված Ամոնի նա առաջ քաշեց նախկինում քիչ ճանաչում ունեցող [[Աթոն|Աթոնի]] պաշտանմունքը ով մարմնավորում էր արեգակի սկավառակը։Հռչակելով իրեն նոր աստծո քահանայապետ, Ամենհոտեպը կառավարման երրորդ տարում Թեբեյում սկսեց նոր տաճարի կառուցումը, որտեղ Աթոնը պատկերված էր մարդու մարմնով ու բազեյի գլխով՝ թագադրված արեգակի սկավառակով։Վերջապես կառավարման չորրորդ տարում կտրուկ շրջադարձ եղավ մի կողմից արքայի և Աթոնի,իսկ մյուս կողմից հին աստվածների հարաբերություններում։Էխնաթոնը իրեն հռչակեց բացարձակ [[Աստված|աստվածություն]], անմահ էակ, իսկ արեգակի սկավառակը,Աթոնը, համարվեց արքայի երկրային պատկերը։Այդ իսկ պատճառով փոոփխության ենթարկվեց Աթոնի պատկերը։Արեգակի սկավառակի մեջ պարփակված բազեյի գլխով մարդու մարմնով պատկերի փոխարեն Էխնաթոնը արդեն ներկայանում էր արքայական կամ արեգակնային օձերի(ուրեյ) շրջանում, դիմացից դեպի ներքև ձգվող բազում ճառագայթներով։
[[Պատկեր:GebelSilsilaShrUnf.jpg|250px|մինի|Ախետ֊Աթոն]]
[[Պատկեր:Tutankhamun'sAncestry-MostProbableGeneticLineage.svg|250px|մինի|Էխնաթոնի ծնողների և զավակների դամբարանների համարները։]]
 
== Նոր մայրաքաղաքի կառուցումը ==
{{Վիքիպահեստ երկար|Akhenaten|Ախենաթոն}}

Նավարկման ցանկ