«Երուսաղեմի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
կետադրական, փոխարինվեց: մ ։ → մ։, ։Ֆ → ։ Ֆ, ։Հ → ։ Հ (2), ։Խ → ։ Խ, ։Ե → ։ Ե, << → « (2), >> → » (2)
չ (→‎Լաթերանի ժողովը: clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ)
չ (կետադրական, փոխարինվեց: մ ։ → մ։, ։Ֆ → ։ Ֆ, ։Հ → ։ Հ (2), ։Խ → ։ Խ, ։Ե → ։ Ե, << → « (2), >> → » (2))
Սակայն Իննոկենտիոս 3-րդը չի կարողանում տեսնել իր աշխատանքի պտուղները և հանկարծամահ է լինում։ Արշավանքի ղեկավարումը հանձնվեց Հռոմի նոր պապ Հոնորիոս 3-րդին (1216-1227թթ.), որի քաղաքականությունը նախորդի գործունեության շարունակությունն էր։ Առաջին քայլը, որը վերջինս կատարեց, ծով դուրս եկող խաչակրաց բանակի համար կաթոլիկական աթոռի ներկայացուցիչ նշանակելն էր։ Այս պաշտոնը զբաղեցրեց ծագումով իսպանացի Պելագիուսը։
 
Ինոկենտիուս 3-րդի մահը որոշ չափով հետաձգեց խաչակրաց արշավանքը։ 1217 թ-ին արևելք շարժվեց միայն Անդրեաշ (Անդրաշ) Հունգարացին։ Հույս ունենալով Ավետյաց երկրում գտնել իր հանգստությունը՝ նա լքում է պալատը և երկիրը։Հաշվիերկիրը։ Հաշվի առնելով այն, որ եկեղեցին առավելություն է տալիս խաչակիր պետություններին և նրանց ղեկավարներին, ապա կամովի ընդառաջելով եկեղեցուն` նա կարող է նաև հարգանք վաստակել իր և իր պետության օգտին։ Բավարիայի և Ավստրիայի դուքսերի և գերմանական այլ իշխանների հետ նա ժամանում է Իտալիա, որտեղ նրանց միանում են ջենովական, վենետիկյան և իտալական այլ նավատորմեր։ Իր հերթին Սիրիա է ուղղվում Կիպրոսի թագավոր Լուսինյանը։ Ձևավորվեց խայտաբղետ, սակայն բավականին նշանակալի բանակ։ Տարեգիրների տվյալների համաձայն, որոնք բավականին չափազանցված են թվում, Անդրեաշ Հունգարացու դրոշի ներքո հավաքվեցին 10 հազար հեծյալներ և բազում հետևակայիններ։ Սակայն նավերը չհերիքեցին և խաչակիրների մի մասը ստիպված եղավ վերադառնալ տուն։
 
Հոնորիոս 3-րդը պաղեստինցիներին գրված նամակում կոչ է անում չվհատվել Իննոկենտիոսի մահից, քանզի ինքը ջանք չի խնայի սուրբ հողերի ազատագրման համար։
1218թ. գարնանը Պտղոմայիսից Դամիետտա (دمياط) են ուղղվում խաչակիրների զորքերը, որոնց մեջ նաև` Հոլանդիայի կոմս Վիլհելմի զորքը։ Նեղոս գետի աջ ափին ընկած ծովափնյա Դամիետտան ամրացված էր երկշերտ պարիսպով ծովի, եռաշերտ` ցամաքի կողմից։ Գետի մեջ վեր էր խոյանում աշտարակը, որից պարիսպ ձգվող երկաթե շղթան հանդիսանում էր նավահանգստի “դարպասը”։ Քաղաքն ուներ բազմամարդ կայազոր, հարուստ զենք և զինամթերք։
 
Խաչակիրները հաստատվեցին Նեղոս գետի ձախ ափին` անապատային տեղանքում։ Հարձակումներ են կատարվում աշտարակի վրա։ Խաչակիրները, մի քանի շաբաթ պաշարելով աշտարակը, քանդում են այն ամրոցին կապող փայտե կամուրջը։ Ի վերջո աշտարակը գրավվում է։ Դամիետտա են ժամանում իտալական և գերմանական նավերի նոր խմբեր, ավելի ուշ` ֆրանսիացիներ և անգլիացիներ։Խաչակիրներըանգլիացիներ։ Խաչակիրները տանում են մեծ հաղթանակ, բայց չեն կարողանում գրավել Դամիետտան։ Այն ժամանակ, երբ մուսուլմանները քանդում էին իրենց ամրոցները Սիրիայում, Պաղեստինում և Փյունիկիայում, խաչակիրները ծովից և ցամաքից շրջապատել էին Դամիետտան։ 1218թ. գարնանը և ամռանը տեղի ունեցած տևական ճակատամարտերի արդյունքում Դամիետտան իր արվարձաններով և շրջակայքով գրեթե ամբողջությամբ գրավվեց։ Եվրոպայից ժամանում են նոր խաչակիրներ են։
 
Սալահ ադ-Դին Այյուբիի եղբայր Մալիք ալ-Ադիլի որդին՝ Քամիլ Նասր ադ-Դինը (الملك الناصر ناصر الدين), 1218թ. դառնում է Եգիպտոսի սուլթան։ Հնագույն քաղաքակրթությունների բնօրրան Եգիպտոսը թե՛ քրիստոնյա ղպտիների, թե՛ մուսուլման արաբների հայրենիքն էր։ Նա ցանկանում էր խաղաղություն հաստատել Արևելքի և Արևմուտքի միջև։ Սուլթանը նույնիսկ մեկ անգամ չէ, որ հանդես էր եկել Երուսաղեմը քրիստոնյաներին հանձնելու առաջարկով։ Եգիպտացի սուլթան Մալիք ալ-Ադիլը, որը Դամիետտայի պաշարման ժամանակ գտնվում էր Դամասկոսում, ստանալով պաշարման մասին լուրը, մահացավ։ Այդ ժամանակ էլ իշխանությունը անցավ նրա որդուն։ Դամիետտան փրկելու համար նա խաչակիրներին առաջարկեց դադարեցնել պաշարումը, ինչի փոխարեն համաձայնեց նրանց հանձնել Երուսաղեմի թագավորությունը 1187թ. սահմաններով և 30 տարով խաղաղություն հաստատել։ Կահիրեի սուլթանը համաձայնվել էր խաչակիրներին վերադարձնել Երուսաղեմի թագավորությունը, բացի Կրակ և Մոնռեալ բերդերից։ Վերջիններիս համար նա պատրաստ էր հարկ վճարել։ Սա կարող էր փառավոր և ձեռնտու ելք լինել արշավանքի համար։ Խաչակիր բարոնների մեծ մասը հակված էր ընդունելու սուլթանի այս առաջարկը, սակայն ժամանեց Պելագիուսը և իրեն դրսևորեց որպես զորքի գլխավոր հրամանատար։ Նա կտրականապես բացառեց հաշտությունը <<«անհավատների>>» հետ։ Նա կարծում էր, որ պետք է նվաճել Դամիետտան, իսկ հետո նաև ողջ Եգիպտոսը,ուստի սուլթանի առաջարկը մերժվեց։
 
Արշավանքի պարտությունը։ Դամիետտայի գրավումը անխուսափելի էր։ Բերդաքաղաքը զրկվել էր մուսուլմանական բանակի հետ ունեցած կապից։ Նրա գրավումը ռազմավարական մեծ հաղթանակ կլիներ և կբացեր Նեղոս գետի ճանապարհը։ Դամիետտան ընկավ 1219 թ-ի նոյեմբերի 4-ից 5-ի գիշերը։ Քաղաքը վերածվել էր դիակների կույտի։ Նախքան ռազմական գործողությունները` 1,5 տարի առաջ, այն ուներ շուրջ 70000 բնակիչ։ Այժմ կենդանի էին մնացել 3000 հոգի։ Քաղաքը հայտնի էր իր մեծ մզկիթով, որն ուներ 6 մեծ պատկերասրահներ, 150 մարմարե սյուներ և հսկայական աշտարակ։ Առաջին օրը խաչակիրները այդտեղ նշում ենիրենց հաղթանակը և շնորհակալություն հայտնում աստծուն։ Հաջորդ օրը նույն տեղում հավաքած ուխտավորները և խաչակիրները իրենց առաջնորդների միաձայն փոխհամաձայնությամբ որոշում են քաղաքը հանձնել Երուսաղեմի թագավորին։
Դամիետտայի գրավումից հետո Կահիրեի ճանապարհը բաց էր։ Խաչակիրների ուժերն անընդհատ համալրվում են։ Ֆրիդրիխ 2-րդի հրամանով 400 բարոնների և ասպետների հետ Եգիպտոս է ժամանում Բավարիայի դուքսը։ Ֆրանսիական և իտալական իշխանությունները ևս ակտիվություն են ցուցաբերում։ Եգիպտոս ժամանած հոգևորականությունը պապական գանձարանից իրենց հետ է բերում զգալի նվիրատվություներ։ Դեռ արշավանքի սկզբում Հռոմի պապի կողմից լիազոտված և խաչակիրների հետ մեկնած Պիլագիուսը, ոգևորվելով Արևմուտքից եկած նոր ուժերով, որոշում է շարունակել արշավանքը և գրավել Կահիրեն։ Նա նույնիսկ օգնության խնդրանքով բանակցությունների մեջ է մտնում Չինգիզ Խանի հետ։ Սակայն Երուսաղեմի թագավորի` Պտղոմայիս մեկնելու պատճառով խաչակիր իշխանները հրաժարվում են առաջ շարժվել։ Մինչև Երուսաղեմի թագավորը հետ չվերադառնար, Կահիրեի սուլթանը նոր ուժեր է կատարում Դամիետտայի շրջակայքում։ Նրա դրոշի տակ հավաքվում են մուսուլմանական բազմաթիվ երկրների զորքեր։ Մյուս կողմից, վարարած Նեղոսը հետ է վերադառնում իր ափերը, ինչը լրացուցիչ դժվարություն է ստեղծում։ Սուլթանի ճամբարը վերածվում է մի քաղաքի, որը ստանում է Մանսուր անունը։
 
Այդ ժամանակ Մեծ Հայքի կառավարիչ ալ-Աշրաֆին օգնության համար դիմեց և՛ խալիֆա ալ-Նասիրը` մոնղոլների դեմ պայքարի համար, և՛ Եգիպտոսի սուլթան ալ-Քամիլը` խաչակիրների դեմ ։դեմ։ Ալ-Աշրաֆը որոշեց , որ զորք պետք է ուղարկել հենց խաչակիրների դեմ։ 1221թ. գարնանը նոր ուժեր սկսեցին ժամանել` հատկապես Գերմանիայի հարավից։ Այնուամենայնիվ, ալ-Քամիլը խաչակիրներին կրկին նույն պայմաններով հաշտություն առաջարկեց,որը կրկին մերժվեց Պիլագիուսի կողմից։ Ֆիլիպ 2-րդ Օգուստոսը, որը աչքի էր ընկնում քաղաքական հարցերի շուրջ սթափ եզրահանգումներ անելու ունակությամբ, երբ իմացավ, որ խաչակիրները քաղաքը թագավորության հետ փոխելու հնարավորություն են ունեցել, սակայն մերժել են, չկարողանալով իրեն զսպել նրանց անմիտներ և միամիտներ անվանեց։ Իսկապես, Պիլագիուսի այս քայլը ճակատագրական եղավ։ Երուսաղեմի թագավորը վերադառնում է։ Նեղոսի ձախ ափով Եգիպտոսի խորքն է շարժվում խաչակիրների միացյալ բանակը։ Նրան զուգահեռ սննդամթերքով ու զենքրվ բեռնված` գետով սլանում է խաչակրաց նավատորմը։ Խաչակիրները լսել անգամ չէին ուզում հաշտության մասին։ Մինչ մուսուլմանական բանակը համալրվում էր, խաչակիրների կապը Դամիետտայի հետ ավելի էր թուլանում։
 
1221 թ-ի հուլիսի կեսերին խաչակիրները շարժվեցին Մանսուրի ուղղությամբ։ Խաչակիրների գրոհի ժամանակ Նեղոսը վարարեց և խորտակեց նրանց ճամբարը։ Մուսուլմանները, որոնք նախապես պատրաստվել էին դիմավորել ջրային այս տարերքը, փակեցին նահանջելու ուղիները։ Սուլթան ալ-Քամիլին միացան Մեծ Հայքի կառավարիչ ալ-Աշրաֆը և Դամասկոսի կառավորիչ ալ-Մուազզամը։ Մուսուլմանների միայն հեծելազորը 40000-անոց էր։ Խաչակիրները հաշտություն խնդրեցին։ Ալ-Քամիլը, հասկանալով մոտեցող վտանգի` մոնղոլների սպառնալիքի մասին, անմիջապես համաձայնեց հաշտություն կնքելուն։ 1221թ. օգոստոսի 30-ին կնքվեց հաշտություն` ութ տարի ժամկետով։ Նվաճողները պետք է հեռանային Դամիետտայից։ Խաչակրաց հինգերորդ արշավանքը ձախողվեց և դրա հետ վերացան Սուրբ հողը վերադարձնելու հետ կապված բոլոր հույսերը։ Արշավանքը թանկ նստեց Արևմուտքի վրա և դրա ձախողումը մեծ վնաս հասցրեց պապականության հեղինակությանը։ Մուսուլմանները ավերում են Նեղոսի հովտի քրիստոնեական բնակավայրերն ու եկեղեցիները։
 
1227թ. ամռանը հազարավոր մարդիկ, ովքեր հավաքվել էին գլխավորապես Գերմանիայում, մասամբ Ֆրանսիայում, Անգլիայում և Իտալիայում, իրար միացան Բրինդիզիի մոտ ճամբարում։ Սակայն խաչակիրների մոտ, որոնք զգում էին պարենի պակաս, ինչպես նաև տանջվում էին խիստ շոգերից, տարածվեցին որոշ հիվանդություններ։ Հիվանդացավ նաև Ֆրիդրիխ 2-րդը։ Վախենալով սեփական առողջության և Սիցիլիայի համար` նա հետ է վերադառնում։ Արշավանքը կրկին հետաձգվեց։ Նոր պապը` ութսունամյա Գրիգորիուս 9-րդը (1227-1241թթ.),ով արշավանքի մեկնելը Հռոմում նշել էր որպես տոնական իրադարձություն, Ֆրիդրիխին հայտարարեց քրիստոնեական դավանանքի թշնամի և ավելացրեց, որ նա արևելք է շարժվում ոչ թե իսլամի հետ պայքարելու համար, այլ Սուրբ հողում թագավորություն հափշտակելու համար։ Այս հայտարարությունը ավել իէր քչացնում արշավանքի հաջողության հավանականությունը, ինչպես նաև կասկածի տակ էր դնում արշավանքի գաղափարը, որը արևմուտքում արդեն կորցրել էր իր նախկին նշանակությունը։ Նա բանադրում է Ֆրիդրիխ 2-րդին և նրան ուխտադրույժ հայտարարում։
Պապականության ձեռքում արշավանքները միայն խաղաթուղթ էին դարձել կայսրության դեմ պայքարի համար։ Կայսրը իր հերթին հռոմեացիներին դրդում է նրա դեմ։ Պապը փախչում է Հռոմից։ Նա կայսրին կրկին բանադրում է, ազատում կայսեր ստորադասներին` նրան ենթարկվելու հրամաններից և քրիստոնեական եկեղեցուն կոչ է անում ընդդեմ կայսեր։ Սա ցավալի արձագանք է գտնում քրիստոնյաների շրջանում։Ֆրիդրիխշրջանում։ Ֆրիդրիխ 2-րդը, առհասարակ, միայն քաղաքական նպատակներ էր հետապնդում և արշավանքները դիտարկում էր միայն որպես միջոց Շթաուֆենների համաշխարհային կայսրության ստեղծման համար։Երուսաղեմիհամար։ Երուսաղեմի պատրիարքը, Կեսարիայի և Բեթղեհեմի եպիսկոպոսները, սուրբ Տաճարի, սուրբ Հովհաննեսի և Տևտոնական օրդենների մագիստրոսները իրենց ցավակցանքն են հայտնում Հռոմի պապին։ Մուսուլմանները, օգտվելով առիթից որոշում են բաժան-բաժան անել խաչակրած երկրները, նույնիսկ դիմում են Ֆրիդրիխ 2-րդին` հրավիրելով Երուսաղեմ և այն առաջարկելով կայսերին։ Հասկանալով իրավիճակի լրջությունը` Ֆրիդրիխ 2-րդը մեկնում է Պաղեստին։
 
=== Ֆրիդրիխը Երուսաղեմի թագավոր ===
1245թ. Լիոնում եկեղեցական ժողովի ժամանակ Իննոկենտիոս 4-րդ պապը նոր խաչակրաց արշավանքի մասին հայտարարեց։ Նա առաջարկեց հակամարտել Ֆրիդրիխ 2-րդի դեմ։ Տիրոջ գերեզմանի համար պայքարելու երդումը հոգևորականները փոխարինեցին դավաճան կայսեր դեմ պայքարելու երդմամբ։ Գյուղացիները հեռացել էին այս շարժումից։ Մյուս կողմից, ասպետները նույնպես սկսեցին անիմաստ համարել այդ ապարդյուն պատերազմները արևելքի դեմ։ Անգլիական բարոնները, որոնք ներկա էին Լիոնի ժողովի ժամանակ, բացահայտ կերպով դեմ արտահայտվեցին նոր արշավանքներին։ Անգամ անգլիացի որոշ հոգևորականներ կասկածի տակ դրեցին արշավանքների անհրաժեշտությունը։
 
Խաչակրաց արշավանքի հանդեպ նման վերաբերմունք դրսևորվեց ոչ միայն Անգլիայում։ Հատկապես արշավանքի ծախսերի պատրվակով գումարների անդադար հավաքումը համատարած դժգոհություն էր առաջացրել։ Մեծ դեր խաղացին նաև արշավանքների անհաջողությունները ։ Շատերը, ովքեր կարծում էին, որ դեպի Արևելք արշավանքները ուղղվում են <<«աստվածային կանչով>>» հիաստափություն էին ապրում։ Երբ Իննոկենտիոս 4-րդը հասավ իր ուզածին և 1248թ. ասպետներին դուրս բերեց նոր սրբազան պատերազմի` 7-րդ խաչակրաց արշավանքի կազմակերպմանը, դրան մասնակցեցին բավականին փոքրաքանակ սենյորներ։ Վերջիններս հիմնականում Ֆրանսիայից էին և մասամբ` Անգլիայից։ Ավելին, ֆրանսիացիները միացան արշավանքին իրենց թագավոր Լյուդովիկոս 9-րդի ճնշման տակ, որն էլ գլխավորեց նոր պատերազմը։
 
== Այլ արշավաանքներ ==
1250-ական թթ. սկսած խաչակիրների սիրիա-պաղեստինյան գաղութները, որոնցում ծավալվել էին սոցիալ-քաղաքական հակամարտություններ, անօգնական վիճակում էին Արևելքից իրենց հակառակորդների` սելջուկների, արաբների, մոնղոլենրի առջև։ Մոնղոլները 1250-ական թթ. վերջերին ծանր պարտության մատնեցին Բաղդադի խալիֆայությանը, տիրեցին Սիրիայի ներքին շրջաններին։ Սակայն խաչակիրների համար ամենամեծ վտանգը ներկայացնում էր Եգիպտոսը, որտեղ Մուազզամ Թուրան շահի սպանությունից հետո իշխանության եկավ մումլուքների դինաստիան։ Մամլուքներին հաջողվեց կասեցնել մոնղոլների կողմից եկով վտանգը 1260թ. Այն Ջալուտի ճակատամարտում։ Սուլթանական գվարդիայի հրամանատար Զահիր Ռուքն ադ-Դին Բեյբարս Բունդուկտարին նույն թվականին սուլթան դարձավ։ Նա իրեն հպարտությամբ համարում էր երկրորդ Սալահ ադ-Դին։ Գնալով իր հզոր նախորդի ուղով, նա միավորեց Եգիպտոսը և Սիրիան։ Բեյբարսը ամրացրեց ամրոցները, լրացրեց զինամթերքի պաշարները, ստեղծեց մեծ նավատորմ։ Այս ամենից հետո նա իր հայացքն ուղղեց ֆրանկների վրա։ Որոշվել էր մեկընդմիշտ կործանել նրանց տիրույթները Պաղեստինում և Սիրիայում։ 1265թ. նվաճեց Կեսարիան և Արսուֆը , 1268թ.` Յաֆֆան,իսկ դրանից երկու ամիս անց` մայիսին, նաև Անտիոքը,որը խաչակիրների քաղաքներից ամենահարուստն էր։ 1291-1292թ. ընկավ Երուսաղեմի թագավորությունը։ Խաչակիրների իշխանությունը արևելյան միջերկրածովյանում ակնհայտորեն մոտեցել էր իր ավարտին։
 
Այսպիսով, ավարտվեց Երուսաղեմի թագավորությունը կործանվեց։Հետագայումկործանվեց։ Հետագայում Հռոմը խաչակիրների միջոցով Արևելյան Եվրոպայի սլավոնական երկրները՝ Լեհաստանը և Չեխիան ենթարկեց իր գերիշխանությանը։ Բայց խաչակրաց արշավանքներին մասնակցող երկրների թիվը հետզհետե կրճատվեց։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցին ամբողջ գաղափարախոսությամբ հեղիանակազրկվեց։ Այդ էր պատճառը, որ 15-րդ դարից սկսած՝ Եվրոպայում սկսվեց Վերածնունդը, Ռեֆորմացիան։ Բողոքական եկեղեցիների առաջացմանը Հռոմը փորձում էր հակադրել ինկվիզիցիայով ու նոր խաչակրաց արշավանքներով, սակայն ապարդյուն։ Ամերիկա աշխարհամասի հայտնագործումից հետո Եվրոպան վերջնականապես հեռացավ Պապերի ազդեցությունից։
 
== Աղբյուրներ ==
274 658

edits

Նավարկման ցանկ