«Տաղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: է: → է։, ն: → ն։ (2) oգտվելով ԱՎԲ
տեղափոխում եմ «Հայկական երաժշտություն» էջից
Տող 1. Տող 1.
'''Տաղ''', հնագույն [[բանաստեղծություն]] է։ Տաղ կոչվող բանաստեղծությունները նաև երգվել են. երգվել են [[Պատարագ (եկեղեցական)|եկեղեցական պատարագներից]] հետո և այդ պատճառով կոչվել են նաև [[երգ]]եր: Տաղերի հնագույն օրինակներից գրել է [[Գրիգոր Նարեկացի]]ն, դրանք նաև հայկական առաջին օրինակներն են։ Հայկական տաղերի օրինակներ են․ «[[Տաղ վարդավառի]]ն», «[[Տիրամայրն (տաղ)|Տիրամայր]]ն» և այլն, որոնց հեղինակն է Գրիգոր Նարեկացին։
'''Տաղ''', հնագույն [[բանաստեղծություն]] է։ Տաղ կոչվող բանաստեղծությունները նաև երգվել են. երգվել են [[Պատարագ (եկեղեցական)|եկեղեցական պատարագներից]] հետո և այդ պատճառով կոչվել են նաև [[երգ]]եր: Տաղերի հնագույն օրինակներից գրել է [[Գրիգոր Նարեկացի]]ն, դրանք նաև հայկական առաջին օրինակներն են։ Հայկական տաղերի օրինակներ են․ «[[Տաղ վարդավառի]]ն», «[[Տիրամայրն (տաղ)|Տիրամայր]]ն» և այլն, որոնց հեղինակն է Գրիգոր Նարեկացին։


[[Պատկեր:Tagharan1513.jpg|մինի|աջից|220px|«Տաղարան»-ի առաջին հրատարակությունը, [[1513]]թ, Վենետիկ]]
==Տես նաև==
Տաղերը, շարականների պես, երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ <ref>Էդվարդ Ֆոլի «Worship music: a concise dictionary», էջ 20, 2000թ</ref> Տաղը պրոֆեսիոնալ երաժշտության յուրահատուկ ժանր է։ Դրանք համեմատաբար ծավալուն մոնոդիաներ են, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում են հաջորդող դարաշրջանի վոկալային և գործիքային արիաներ։ Տարբերակվում են հոգևոր և հասարակական տաղեր։ Առաջիններն ավելի ծավալուն են, քան հասարակականները։ Տաղը, որպես երաժշտական ժանր, հիմնականում զարգացել է [[10-րդ դար]]ում՝ գլխավորապես [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] շնորհիվ։ Հոգևոր տաղերը ի տարբերություն շարականների՝ կանոնավոր երգեր չէին․ տոնախմբություններին և արարողություններին կատարվում էին տվյալ իրադարձությանը ավելի տոնական տեսք տալու համար։ Հասարակական տաղը ավելի ցայտուն կերպով զարգանում է [[Ֆրիկ]]ի ստեղծագործություններում (XIII դար)։ Տաղերի ուշ միջնադարյան հեղինակներից հայտնի են [[Հովհաննես Թլկուրանցի]]ն, [[Մկրտիչ Նաղաշ]]ը, [[Մինաս Թոխատեցի]]ն, [[Պետրոս Կապանցի]]ն, որոնց ստեղծագործություններից մի քանիսը պահպանվել են [[խազ]]երի տեսքով։ Ամենահայտնի հասարակական տաղերից մեկը՝ «Կռունկ»-ը, որը ստեղծվել է ուշ միջնադարում, պահպանվել է [[XVII դար]]ի տեքստերում։ Կրոնական տաղերի և գանձերի ուշ միջնադարյան հեղինակներից առավել հայտնի են [[Առաքել Սյունեցի]]ն, [[Մաթեոս Դվուգաեցի]]ն, [[Գրիգոր Խլաթեցի]]ն, [[Առաքել Բաղիշեցի]]ն և այլոք։ Հասարակական տաղերի հնադարյան ժողովածուն տպագրվել է [[Վենետիկ]]ում [[1513]] թվականին։

== Տես նաև ==
* [[Տաղաչափություն]]
* [[Տաղաչափություն]]



15:19, 10 Հուլիսի 2014-ի տարբերակ

Տաղ, հնագույն բանաստեղծություն է։ Տաղ կոչվող բանաստեղծությունները նաև երգվել են. երգվել են եկեղեցական պատարագներից հետո և այդ պատճառով կոչվել են նաև երգեր: Տաղերի հնագույն օրինակներից գրել է Գրիգոր Նարեկացին, դրանք նաև հայկական առաջին օրինակներն են։ Հայկական տաղերի օրինակներ են․ «Տաղ վարդավառին», «Տիրամայրն» և այլն, որոնց հեղինակն է Գրիգոր Նարեկացին։

«Տաղարան»-ի առաջին հրատարակությունը, 1513թ, Վենետիկ

Տաղերը, շարականների պես, երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ [1] Տաղը պրոֆեսիոնալ երաժշտության յուրահատուկ ժանր է։ Դրանք համեմատաբար ծավալուն մոնոդիաներ են, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում են հաջորդող դարաշրջանի վոկալային և գործիքային արիաներ։ Տարբերակվում են հոգևոր և հասարակական տաղեր։ Առաջիններն ավելի ծավալուն են, քան հասարակականները։ Տաղը, որպես երաժշտական ժանր, հիմնականում զարգացել է 10-րդ դարում՝ գլխավորապես Գրիգոր Նարեկացու շնորհիվ։ Հոգևոր տաղերը ի տարբերություն շարականների՝ կանոնավոր երգեր չէին․ տոնախմբություններին և արարողություններին կատարվում էին տվյալ իրադարձությանը ավելի տոնական տեսք տալու համար։ Հասարակական տաղը ավելի ցայտուն կերպով զարգանում է Ֆրիկի ստեղծագործություններում (XIII դար)։ Տաղերի ուշ միջնադարյան հեղինակներից հայտնի են Հովհաննես Թլկուրանցին, Մկրտիչ Նաղաշը, Մինաս Թոխատեցին, Պետրոս Կապանցին, որոնց ստեղծագործություններից մի քանիսը պահպանվել են խազերի տեսքով։ Ամենահայտնի հասարակական տաղերից մեկը՝ «Կռունկ»-ը, որը ստեղծվել է ուշ միջնադարում, պահպանվել է XVII դարի տեքստերում։ Կրոնական տաղերի և գանձերի ուշ միջնադարյան հեղինակներից առավել հայտնի են Առաքել Սյունեցին, Մաթեոս Դվուգաեցին, Գրիգոր Խլաթեցին, Առաքել Բաղիշեցին և այլոք։ Հասարակական տաղերի հնադարյան ժողովածուն տպագրվել է Վենետիկում 1513 թվականին։

Տես նաև

  1. Էդվարդ Ֆոլի «Worship music: a concise dictionary», էջ 20, 2000թ