«Արտազատական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6. Տող 6.


Այդ նյութերի կուտակումն օրգանիզմում կարող է բերել կենսագործունեության զանազան խանգարումների ընդհուպ մինչև մահվան։ Օրվա ընթացքում առաաջացած 600-700 լ ածխաթթու գազը և որոշ քանակությամբ ջուր հեռացվում են [[թոք]]երի միջոցով։ Արտազատման գլխավոր [[օրգան]]ները երիկամներն են,որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը,[[միզաթթու]]ն,հանքային աղերի և ջրի ավելցուկը։ Դրանով պահպանվում է ջրաաղային փոխանակության կայուն մակարդակը։ Այդ նյութերն աննշան չափով հեռանում են նաև մաշկի միջոցով։ Այսպիսով՝ թոքերը,երիկամները,
Այդ նյութերի կուտակումն օրգանիզմում կարող է բերել կենսագործունեության զանազան խանգարումների ընդհուպ մինչև մահվան։ Օրվա ընթացքում առաաջացած 600-700 լ ածխաթթու գազը և որոշ քանակությամբ ջուր հեռացվում են [[թոք]]երի միջոցով։ Արտազատման գլխավոր [[օրգան]]ները երիկամներն են,որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը,[[միզաթթու]]ն,հանքային աղերի և ջրի ավելցուկը։ Դրանով պահպանվում է ջրաաղային փոխանակության կայուն մակարդակը։ Այդ նյութերն աննշան չափով հեռանում են նաև մաշկի միջոցով։ Այսպիսով՝ թոքերը,երիկամները,
[[մաշկ]]ը այն օրգաններն են,որոնցմիջոցով հեռանում են նյութափոխանակության արգասիքները և պահպանվում օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը։ Ի դեպ, հաստ աղին նույնպես ունի արտազատման գործառույթ,սակայն
[[մաշկ]]ը այն օրգաններն են,որոնց միջոցով հեռանում են նյութափոխանակության արգասիքները և պահպանվում օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը։ Ի դեպ, հաստ աղին նույնպես ունի արտազատման գործառույթ,սակայն
նյութափոխանակության հեղուկ արգասիքները հիմնականում հեռացվում են երիկամների միջոցով։
նյութափոխանակության հեղուկ արգասիքները հիմնականում հեռացվում են երիկամների միջոցով։



13:18, 2 Հուլիսի 2014-ի տարբերակ

Արտազատական համակարգի օրգանները

Արտազատման նշանակությունը

Օրգանիզմի կենսագործունեության ընթացքում յուրաքանչյուր բջիջում առաջանում են նյութափոխանակության արգասիքները ( միզանյութ,ֆոսֆորական և ծծմբական թթվի աղեր, ջուր, ածխաթթու գազ և այլն)։

Այդ նյութերի կուտակումն օրգանիզմում կարող է բերել կենսագործունեության զանազան խանգարումների ընդհուպ մինչև մահվան։ Օրվա ընթացքում առաաջացած 600-700 լ ածխաթթու գազը և որոշ քանակությամբ ջուր հեռացվում են թոքերի միջոցով։ Արտազատման գլխավոր օրգանները երիկամներն են,որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը,միզաթթուն,հանքային աղերի և ջրի ավելցուկը։ Դրանով պահպանվում է ջրաաղային փոխանակության կայուն մակարդակը։ Այդ նյութերն աննշան չափով հեռանում են նաև մաշկի միջոցով։ Այսպիսով՝ թոքերը,երիկամները, մաշկը այն օրգաններն են,որոնց միջոցով հեռանում են նյութափոխանակության արգասիքները և պահպանվում օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը։ Ի դեպ, հաստ աղին նույնպես ունի արտազատման գործառույթ,սակայն նյութափոխանակության հեղուկ արգասիքները հիմնականում հեռացվում են երիկամների միջոցով։

Արտազատման օրգաններ և դրանց դերը

Արտազատական համակարգի օրգաններն են երիկամները և միզուղիները՝ միզածորանները,միզապարկը, միզուկը։Երիկամները զույգ են՝ տեղակայված են որովայնի խոռոչում,ողնաշարի աջ և ձախ կողմերում,գոտկատեղի մակարդակում։ Աջ երիկամը կես ողի չափով ցածր է ձախից։ Երիկամն ունի դրսային՝ կոր և միջային՝ գոգ եզրեր։ Միջային մասում գտնվում է երիկամի դրունքը,որով մտնում են զարկերակը,նյարդերը,դուրս են գալիս միզածորանը,երակը,ավշային անոթները։ Երիկամներն արտաքինից ծածկված են շարակցական հյուսվածքից կազմված պատյանով,որը նրանց պահում է անշարժ վիճակում։ Երիկամները լոբաձև են,նրանց երկարությունը 10-12 սմ է,իսկ լայնությունը՝ 5-6 սմ,զանգվածը ոչ ավելի,քան 200 գ։ Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները,որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ մեջ։

Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը։

Երիկամների կտրվածքի վրա առանձնացնում է 2 շերտ,որոնցից արտաքինն ավելի մուգ է և կոչվում է կեղևային,իսկ ներքին շերտը բաց գունավորում ունի,ավելի լայն է և կոչվում է միջուկային շերտ։ Միջուկային շերտը կազմված է բրգաձև կազմավորումներից։ Յուրաքանչյուր բուրգի լայն մասը (հիմքը) ուղղված է դեպի կեղևային շերտը,իսկ նեղ մասը (բուրգի գագաթը) ուղղված է դեպի երիկամային կենտրոնում գտնվող ավազանը։ Երիկամի կառուցվածքային և գործառական միավորը նեֆրոնն է։ Յուրաքանչյուր երիկամում կա մինչև մեկ միլիոն նեֆրոն։

Նեֆրոնները կազմված են երիկամի կեղևային շերտում տեղակայված՝ գավաթի տեսք ունեցող պատիճներից և մեզը հավաքող ոլորուն խողովակներից։ Յուրաքանչյուր պատիճի պատը կազմված է էպիթելային հյուսվածքի երկու շերտից,իսկ ներսում գտնվում է մազանոթային կծիկը։ Պատիճի երկշերտ պատից սկսվում է ոլորուն խողովակը,իջնում է միջուկային շերտ,որտեղից կրկին ծնկաձև ոլորվում և բարձրանում է կեղևային շերտ։ Այստեղ այն բացվում է,այսպես կոչված,մեզը հավաքող խողովակի մեջ։ Վերջինս,միանալով նման խողովակների հետ,ընդհանուր ծորանով բացվում է բուրգի գագաթային մաս,իսկ այնտեղից՝ երիկամային ավազան։

Երիկամները չափազանց հարուստ են արյունատար անոթներով։ Երիկամային զարկերակը,մտնելով երիկամ,ճյուղավորվում է մանր անոթների,որոնք էլ աստիճանաբար դառնում են փոքր լուսանցքով զարկերակներ։ Յուրաքանչյուր զարկերակ պատիճի խոռոչում առաջացնում է մազանոթային կծիկ։ Մազանոթային կծիկից կրկին առաջանում է զարկերակ,որը դուրս է գալիս պատիճից։ Յուրաքանչյուր զարկերակ պատիճից դուրս գալուց հետո ճյուղավորվում է,առաջացնելով մազանոթներ,որոնք սերտորեն շրջապատվում են ոլորուն խողովակները։ Այդ մազանոթները միանալով վեր են ածվում փոքր լուսանցքով երակների,որոնք ի վերջո բացվում են երիկամային երակի մեջ։ Այսպիսով՝ երիկամներում զարկերակները կրկնակի մազանոթային ցանց են առաջացնում պատիճներում և ոլորուն խողովակների շուրջ։ Մեզի վերջնական ձևավորումը տեղի է ունենում ոլորուն խողովակներում։ Երիկամային մարմնիկները բարդ կենսաբանական ֆիլտրեր են,որոնց ֆիլտրող մակերեսը կազմում է մոտավորապես 5-6 մ2։ Երիկամների միջոցով յուրաքանչյուր րոպեում հոսում է օրգանիզմի ամբողջ արյան 1/5-ը։ Երիկամներն արյուն են ստանում որովայնային աորտայից։


Միզագոյացում

Միզագոյացումն իրականանում է երիկամային մարմնիկի պատիճում կծիկի մազանոթների և պատիճի պատերի միջև,որոնք ֆիլտրի դեր են կատարում:Պատիճի մազանոթներում արյան ճնշումն ավելի բարձր է,քան մարմնի մյուս մազանոթներում,որի պատճառով ֆիլտրման ուժն ավելի մեծ է,և պատիճի խոռոչ է մեջ է անցնում արյան պլազման իր բաղադրամասերով,բացի սպիտակուցներից:Ֆիլտրված հեղուկը կոչվում է առաջնային մեզ:Օրական առաջանում է 150-170 առաջնային մեզ:Այն պատիճից անցնում է միզային խողովակի մեջ:Նրանց բարակ պատերն օժտված են ընտրողական թափանցելիությամբ,որի շնորհիվ առաջանային մեզից ջրի մեծ մասը և օրգանիզմի համար պիտանի նյութերը հետ են ներծծվում արյան մեջ:Որոշ նյութեր (օրինակ,գլյուկոզը) ամբողջությամբ հետ են ներծծվում,որոշները՝ մասնակի,իսկ երրորդները (օրինակ,միզանյութը) համարյա հետ չեն ներծծվում:Մնացած քիչ քանակով ջուրը և օրգանիզմի համար ոչ պիտանի նյութերը միասին կազմում են երկրորդային մեզը,որը հոսում է բրգի խողովակի մեջ և պտկիկների անցքով լցվում բաժակների և ապա՝ երիկամի ավազանի մեջ:Երիկամային մարմնիկի խողովակի մեջ կարող են արտազատվել նաև օրգանիզմ մտած դեղանյութեր,ներկեր և այլն:Մեկ օրվա ընթացքում առաջանում է 1,5-2 լ երկրորդային մեզ:

Մեզը թափանցիկ,դեղնավուն հեղուկ է,որի 96 %-ը ջուր է,իսկ 4 %-ը չոր նյութ:Մեզով հեռանում են ջրի,հանքային աղերի ավելցուկը,միզանյութ,միզաթթու,ֆոսֆատներ և ուրիշ նյութեր:Երբեմն մեզով կարող են հեռանալ նաև օրգանիզմի համար պիտանի նյութեր (օրինակ,գլյուկոզ):Ուստի երիկամները մասնակցում են արյան քիմիական կազմի հաստատունության պահպանմանը:

Երիկամային ավազանը խոռոչ է,որից սկիզբ է առնում միզածորանը:Երիկամներից մեզը երկու միզածորաններով լցվում է միզապարկի մեջ:

Միզապարկը մկանային կառուցվածքով պարկանման օրգան է,տեղավորված է կոնքի խոռոչում:Ներսից մակերեսը ծածկված է լորձաթաղանթով:Միզապարկից սկիզբ է առնում միզուկը,որի վրա կան մկանային երկու հաստացումներ՝ սեղմաններ:

Միզարձակում

Երիկամներում միզագոյացումը տեղի է ունենում անընդհատ,իսկ միզարձակումը ընդհատ պրոցես է,կատարվում է պարբերաբար:Միզապարկի մեջ 200-300 մլ մեզ լցվելու դեպքում ձգվում են նրա մկանային պատերը:Լորձաթաղանթում տեղավորված ընկալիչների գրգռումից ռեֆլեքսորեն կծկվում են նրա պատերի մկանները և թուլանում սեղմանների մկանները,որը հանգեցնում են միզարձակման:Միզարձակման ռեֆլեքսային կենտրոնը տեղավորված է ողնուղեղի սրբանային հատվածում,որի գործունեությունը գտնվում է կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժնի՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի միզազատման կենտրոնի հսկողության ներքո:Այդ կենտրոնի գործունեության շնորհիվ մարդն ընդունակ է գիտակցորեն պահել կամ իրականացնել միզարձակումը:Միզարձակման ողնուղեղային կենտրոնի որոշ ախտահարումների դեպքում միզարձակումը խանգարվում է:

Միզագոյացման կարգավորումը

Երիկամների աշխատանքը կարգավորվում է վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով:Այդ համակարգի սիմպաթիկ բաժնի ազդեցությամբ ուժեղանում է ջրի հետ ներծծումը,որի հետևանքով մեզը պակասում է:Դա տեղի է ունենում երբ օրգանիզմում առկա է ջրի պակաս:Վեգետատիվ նյարդային համակարգի պարասիմպաթիկ բաժինը թողնում է հակառակ ազդեցություն:Միզագոյացման հումորալ կարգավորումը իրականացնում են մակուղեղը և մակերիկամի կեղևային շերտը:

1. Արտազատական համակարգի օրգանների կառուցվածքը, 2.երիկամներ, 4. միզածորաններ, 5. միզապարկ, 6. միզատար խողովակ, 7. վերին երիկամ, 8. երիկամային երակ և զարկերակ, 9. ստորին սիներակ, 10. որովայնային զարկերակ, 12. լյարդ, 13. հաստ աղիք, 14. կոնք