«Հայ դասական վեպի ժամանակագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. == 1807-1870 == * 1807 - Պոլսում գրաբար վերահրատարակվում է «Գիրք պատմութեան, որ կոչի Պղնձե քաղաք: Եւ բանք խ...
 
Տող 43. Տող 43.
* 1871 - Զմյուռնիայում արևմտահայերեն հրատարակվում է [[Նշան Միրզայանի]] «Տորա» վեպը, 224 էջ:
* 1871 - Զմյուռնիայում արևմտահայերեն հրատարակվում է [[Նշան Միրզայանի]] «Տորա» վեպը, 224 էջ:
* 1872, նոյեմբերի 18 - «Մեղու Հայաստանին» (թիվ 38) արևելահայերեն սկսում է հրատարակել [[Ալեքսանդր Քալանթար]]ի «Քաջերի այր (հին անցք)» վիպակը: Ավարտ` թիվ 44 (դեկտեմբերի 30):
* 1872, նոյեմբերի 18 - «Մեղու Հայաստանին» (թիվ 38) արևելահայերեն սկսում է հրատարակել [[Ալեքսանդր Քալանթար]]ի «Քաջերի այր (հին անցք)» վիպակը: Ավարտ` թիվ 44 (դեկտեմբերի 30):


[[Կատեգորիա:Գրականություն]]

02:47, 3 Նոյեմբերի 2009-ի տարբերակ

1807-1870

  • 1807 - Պոլսում գրաբար վերահրատարակվում է «Գիրք պատմութեան, որ կոչի Պղնձե քաղաք: Եւ բանք խրատականք եւ օգտակարք Խիկարայ իմաստնոյ, եւ այլ բանք պիտանիք» ստեղծագործությունը, 205 էջ:
  • 1841 - Զմյուռնիայում արևմտահայերեն հրատարակվում է «Մարիամ անուն պզտիկ աղջկան մը պատմությունը» վիպակը, 96 էջ:
  • 1846 - «Արշալույս Արարատյանը» (համարներ 258-262) աշխարհաբար հրատարակում է Գրիգոր Խապարաջի Կարապետյանի «Անտոն Գալլանտ (Օրինակ բարի վարուց և ուսումնասիրություն)» վիպակը:
  • 1846 - Կալկաթայում հրատարակվում է Թադևոս Խաչիկ Ավետումյանի «Արամայիս, որ բարոյական ստեղծագործություն» վեպը, 160 էջ:
  • 1846 - Կալկաթայում հրատարակվում է Մեսրոպ Թաղիադյանի «Վէպ Վարդգիսի տեառն տուհաց» երկը, 168 էջ:
  • 1847 - Կալկաթայում հրատարակվում է Մեսրոպ Թաղիադյանի «Վէպ Վարսենկան սկայուհւոյ Աղուանից» երկը, 177 էջ:
  • 1849 - Երուսաղեմում հրատարակվում է Իսահակ վարդապետ Գրիգորյանի (Անկյուրացի) «Հովսեփայ Գեղեցկի զրոյցք ընդ Ասանեթա ամուսնոյ իւրոյ» վիպասանությունը, 358 էջ:
  • 1850 - Վիեննայում արևմտահայերեն հրատարակվում է Ղուկաս Տերտերյանի «Յովհաննա դ'Արք կամ Օռլեանի օրիորդին պատմությունը» վիպակը, 98 էջ:
  • 1851, հունվար - «Բանասերը» (թիվ 1) արևմտահայերեն սկսում է հրատարակել Հովհաննես Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» վեպը: Ավարտ` նույն ամսագրի թիվ 10-ում (հոկտեմբեր):
  • 1851 - Պոլսում հայատառ թուրքերենով հրատարակվում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի հիքեայեսի» («Ագապիի պատմությունը») վեպը, 250 էջ:
  • 1852 - Վիեննայում արևմտահայերեն հրատարակվում է Սահակ Թոռնյան «Արտաշեսյան Արտավազդա բարքն ու վախճանը» վիպակը, 84 էջ: «Արտավազդ Արտաշեսյան» խորագրով հատվածաբար հրատարակվել է Վիեննայի «Եվրոպա» հանդեսում, 1852, թիվ 13-35:
  • 1854 - Վիեննայում արևմտահայերեն հրատարակվում է Սահակ Թոռնյանի «Արկածք Վարդա Մամիկոնենո» պատմավեպը, 215 էջ: Նույնը, որոշ վերամշակմամբ` 1869թ., 195 էջ: «Վարդ Մամիկոնյան» խորագրով հատվածաբար հրատարակվել է Վիեննայի «Եվրոպա» հանդեսում 1853, թիվ 7-52:
  • 1857, հունվարի 15 - «Մեղուն» (թիվ 9) արևմտահայերեն սկսում է հրատարակել «Պանդուխտն ի պանդոկ մահու մահճին մեջ» վիպակը: Ավարտ` թիվ 20 (հունիսի 30):
  • 1858, ապրիլի 15 - «Մեղուն» (թիվ 7) արևմտահայերեն սկսում է հրատարակել «Քաթինքա (ճշմարիտ պատմություն մը)» վիպակը: Ավարտ` թիվ 17 (սեպտեմբերի 15):
  • 1858 - Թիֆլիսում Քանաքեռի բարբառով հրատարակվում է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի.պատմական վեպ» ստեղծագործությունը, 275 էջ:
  • 1858 - Վիեննայում արևմտահայերենով հրատարակվում է Գրիգորիս Տոնիկյանի «Գուգ (Ջեյմս Կույ) նավապետին վարուցն և իր ` աշխարհքիս բոլորտիքն ըրած երեթ ճամբորդությանց պատմությունը» ստեղծագործությունը, 100 էջ: Հատվածաբար հրատարակվել է նաև Վիեննայի «Եվրոպայում» նույն թվականին 19-34 համարներում:
  • 1859, հունվարի 10 - «Մեղուն» (թիվ 1) արևմտահայերեն սկսում է հրատարակել «Աննիձա կամ սեր անպսակ» վիպակը (հեղինակ` Ն.Ս.Ն.): Շարունակվում է մինչև թիվ 8-ը և մնում անավարտ:
  • 1859, հունվարի 31 - «Մեղուն» (թիվ 3) արևմտահայերեն սկսում է հրատարակել «Մանկասարին հարսանիքը» երգիծական վիպակը: Ավարտ` թիվ 36 (դեկտեմբերի 31):
  • 1859, օգոստոս - «Հյուսիսափայլը» (թիվ 8) արևելահայերեն սկսում է հրատարակել Միքայել Նալբանդյանի «Մեռելահարցուկ» վեպը: Շարունակվում է մինչև թիվ 10 (հոկտեմբեր) և մնում անավարտ:
  • 1860, հունվարի առաջին կես - «Եվրոպան» (թիվ 1) արևմտահայերեն սկսում է հրատարակել Ա.Ավագյանի «Մարիամ Ստյուարտ և Ստյուարտյանք» պատմական վեպը: Ավարտ` 1861, թիվ 5 (մարտի առաջին կես):
  • 1860 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է «Մարդուս սատանան» վեպը, 211 էջ:
  • 1860 - Թիֆլիսում արևելահայերեն հրատարակվում է Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր (ազգային վիպասանություն)» վեպը, 227 էջ: Նույն անփոփոխ` Երևան, 1887, 340 էջ: Հատվածաբար տպագրվել է նաև «Կռունկ Հայոց աշխարհին» ամսագրում (թիվ 1-10):
  • 1860 - Մոսկվայում արևելահայերեն հրատարակվում է Աբել Մխիթարյանի «Անուշավան ի գերեվարս» ազգային վիպասանությունը, 90 էջ:
  • 1861, մայիս - «Հյուսիսափայլ» (թիվ 5) արևելահայերեն սկսվում է հրատարակվել Գաբրիել Տեր-Հովհաննիսյանցի «Տեր Սարգիս (ազգային վիպասանություն)» ստեղծագործությունը: Շարունակվում է մինչև թիվ 12-ը (դեկտեմբեր) և մնում է անավարտ:
  • 1861 - Զմյուռնիայում արևմտահայերեն հրատարակվում է Արմենակ Հայկունու «Էլիզա կամ վերջին արևելյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրական դեպք մը» վեպի 1-ին հատորը, 232 էջ: 2-րդ հատորը` 1862 թ.:
  • 1864, մարտի առաջին կես - «Երևեկը» (թիվ 10) «Աղոթք ընելուն հարկը և պատշաճությունը հոդվածին վերջաբան զետեղվում է մի հատված Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից:
  • 1864 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Սահակ Գուրգենյանի «Պանդուխտ կամ կյանք աղվանցո» վիպակը, 62 էջ:
  • 1866 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Մկրտիչ Թոզլյանցի (Մկրտիչ Գ. Թաթուլյան) «Արուսյակ կամ ուղեցույց երջանկության» վիպակը, 72 էջ:
  • 1867 - Թիֆլիսում արևելահայերեն հրատարակվում է Ղազարոս Աղայանի «Արություն և Մանվել» ազգային վեպի առաջին հատորը, 235 էջ: 2-րդ հատորը` նույն թվականին, 76 էջ: Նույնը վերամշակված` 1888թ. (Ա գիրք, 123 էջ), 1889թ. (Բ գիրք, 131 էջ):
  • 1868 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում էր Մկրտիչ Հիսարյանի «Նեռնկամ կատարած աշխարհի» վեպը, 319 էջ: Գրքի կազմի վրա հրատարակության թիվ նշված է 1868-ը, իսկ անվանաթերթի վրա` 1867:
  • 1869 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Հ.Բոլատի «Հարսանիք մը» վեպը, 140 էջ:
  • 1869 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Տիրան Փափազյանի «Պետրոս կամ Սելիմա կամ Ապտերի լերանց ստորոտի զույգ մը անմեղաց շիրիմքը» վեպը:
  • 1869 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Հակոբ Հաճյանի «Հեղինե կամ գաղտնիք մը Կոստանդնուպոլիս» վեպի 1-ին հատորը, 200 էջ: 2-րդ հատոր` նույն թվականին, 288 էջ:


1870-1879

  • 1871, հունվար - «Արևելյան մամուլը» (թիվ 1) արևմտահայերեն սկսում է հրատարակել Գրիգոր Մսերյանի «Ճշմարտության վրա գրավ մը» վիպակը, որն ավարտվում է նույն պարբերականի թիվ 10-ում (հոկտեմբեր):
  • 1871 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է Համբարձում Կարյանի «Գաղտնիք սիրահարաց կամ Արարտա այցելուն» վեպի Ա հատորը, 116 էջ: Բ հատոր` նույն տեղում, 1872, 294 էջ: Հաջորդ երեք հատորների հրատարակության վերաբերյալ ոչ մի նշում չկա:
  • 1871 - Պոլսում արևմտահայերեն հրատարակվում է «Տ.Լ.»-ի (Տիգրան Լիմոնճյան) «Վրեժ.վեպ ժամանակակից և ժողովրդական» ստեղծագործությունը», 167 էջ:
  • 1871 - Զմյուռնիայում արևմտահայերեն հրատարակվում է Նշան Միրզայանի «Տորա» վեպը, 224 էջ:
  • 1872, նոյեմբերի 18 - «Մեղու Հայաստանին» (թիվ 38) արևելահայերեն սկսում է հրատարակել Ալեքսանդր Քալանթարի «Քաջերի այր (հին անցք)» վիպակը: Ավարտ` թիվ 44 (դեկտեմբերի 30):