Հովհաննես Հիսարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Հիսարյան
Hovannes Hisaryan.JPG
Ծնվել էհունիսի 24, 1827(1827-06-24)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1916[1]
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունարձակագիր, խմբագիր և հնագետ
Լեզուարեւմտահայերէն և հայերեն
Ազգությունհայ
Հովհաննես Հիսարյան Վիքիդարանում

Հովհաննես Հիսարյան (1827, հունիսի 24, Կ. Պոլիս - 1916, օգոստոսի 9, Կ. Պոլիս), հայ արձակագիր, գրական, մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունն ստացել Է ծննդավայրում։ Եղել Է ուսուցիչ։ 1851 թվականին Պոլսում հրատարակել է «Բանասեր» ամսագիրը։ Հայ ռոմանտիկական գրականության ուշագրավ գործերից են Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» (1851, «Բանասեր»), «Նեռն կամ Կատարած աշխարհի» (1867) վեպերը։ Լույս է ընծայել «Կարճառօտ պատկեր Նաբոլեոն Պոնաբարթէին վարուցը» (1847), «Դիւան», որ է տաղարան» (1871) գրքերը[2]։

«Բանասերը»[խմբագրել | խմբագրել կոդը]

1851 թվականին Հիսարյանը խմբագրում և հրատարակում է «Բանասեր» հանդեսը, որն աշխարհաբար լեզվով առաջին պարբերականն էր։ «Բանասերը» հրատարակվեց մեկ տարի և ընդհատվեց։ 1859 թվականին լույս է ընծայում ևս մեկ համար և դրանով ավարտվում է այդ հանդեսի տպագրությունը։ 1851 թվականին «Բանասերում» Հիսարյանը հրատարակեց արևմտահայերեն լեզվով իր առաջին վեպը՝ «Խոսրով և Մաքրուհի» վերնագրով։

«Բանասեր» հանդեսում Հիսարյանն առաջադրեց կրոնական, բարոյագիտական, հասարակագիտական, մանկավարժական, գեղագիտական մի շարք խնդիրներ, որոնք մասամբ ուսումնառվում էին, իսկ հիմնականում մշակվում իր կողմից լուսավորական իմացաբանության համատեքստում[3]:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոսրով և Մաքրուհի: Բանասէր, 1851, №№ 1-10։
  • Վեցհազարյակ հայտնյալ կամ տեսություն ռամկական սնապշտությանց վրա: Բանասէր, 1851, №№ 1-12։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, ՀՀՀ, 2005, էջ 647
  3. Հայ վեպի պատմություն, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2005, էջ 72