«Ստրկություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13. Տող 13.

Վերջին 5000 տարիների ընթացքում ստրկությունը գոյություն է ունեցել գրեթե ամենուրեք: Ամենահայտնի ստրկատիրական երկրներից են [[Հին Հունաստան]]ը և [[Հռոմ]]ը, [[Հին Չինաստան]]ում ''սի'' հասկացությունը, որը համապատասխանում է ստրկությանը, հայտնի է մ. թ. ա. II հազարամյակից: Ռուսերեն գրականության մեջ գոյություն է ունեցել [[ճորտ]]ին ստրուկի հետ նույնացնելու սովորույթը, սակայն չնայած բազմաթիվ նմանություններին ստրկության և [[ճորտատիրություն|ճորտատիրության]] միջև, գոյություն են ունեցել նաև տարբերություններ:<ref>Իրինա Սուպոնիցկայա, պատմական գիտությունների դոկտոր [http://his.1september.ru/2006/15/4.htm Ստրուկ և ճորտ]</ref> Ավելի ուշ ժամանակաշրջանում ստրկություն գոյություն է ունեցել [[Բրազիլիա]]յում և [[ԱՄՆ]]-ում: [[Հին Արևելք]]ում ստրկությունն ունեցել է բազմաթիվ տարբերիչ հատկանիշներ: Ստրուկի ժամանակակից հասկացությունը չի ենթադրում այս տարբերությունները, ճորտ հասկացությունը մարդու իրավունքներում բացակայում է և լիովին համապատասխանում է ստրուկին: Տոտալիտար երկրներում խոշորագույն ստրկատերեր դարձան ոչ թե անհատական սեփականատերերը, այլ հենց այդ [[պետություն]]ները, այդ ձևով թաքցնելով ստրուկների իրական վիճակը նրանով, որ նրանք իբր հարկադրվում են աշխատանքի՝ համաձայն տոտալիտար պետության կողմից ընդունված օրենքների: Օրինակ՝ [[Երկրորդ Համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ [[Նացիստական Գերմանիա]]յում լայնորեն կիրառվում էր ստրկական աշխատանքը:

{{ՀՍՀ}}
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ստրկություն]]
[[Կատեգորիա:Ստրկություն]]

14:51, 2 հունվարի 2014-ի տարբերակ

Ստրկություն, պատմության մեջ առաջին և առավել բիրտ շահագործման ձևը, որը հինվել է արտադրամիջոցների սեփականատիրոջ կողմից արտադրողի աշխատանքի և անձի յուրացման վրա։ Ձևավորվել է նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման հետևանքով և մեծ զարգացման հասել ստրկատիրական հասարակարգում։ 1948 թ-ին ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիան, որով արգելվեցին ստրկության և ստրկավաճառության բոլոր ձևերը։

Պաշտոնական սահմանումներ

1926 թ. Ազգերի լիգայի կողմից ընդունված «Ստրկության մասին» հռչակագիրը [1] միջազգային շրջանառություն հանեց ստրուկի և ստրկավաճառության հետևյալ սահմանումները.

-
  1. Ստրկության տակ հասկանում ենք անձի կացությունը կամ վիճակը, ում հանդեպ իրականացվում են սեփականության իրավունքին բնորոշ բոլոր կամ որոշ լիազորություններ:
  2. Ստրկավաճառության տակ հասկանում ենք այն բոլոր գործողությունները, որոնք կապված են առևանգման, ինչ-որ անձի գնման կամ նրան ստրուկի վերածելու հետ, այն բոլոր գործողությունները, որոնք ուղղված են ստրուկի ձեռք բերմանը, նրան հետագայում վերավաճառելու կամ փոխանակելու հետ, այն բոլոր գործողությունները, որոնք կապված են անձի վաճառքի կամ փոխանակման հետ՝ գնված հենց այդ նպատակով, և ընդհանրապես այն բոլոր գործողությունները, որոնք կապված են ստրուկների առքուվաճառքի կամ տեղափոխման հետ:[1]

Ստրկությունը դատապարտվել է [1] 1926 թ.-ին Ազգերի լիգայի կողմից և 1948 թ.-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների մասին հավաստագրով, ինչպես նաև մարդու իրավունքներին վերաբերող մյուս բոլոր հիմնական փաստաթղթերում:

Մարդու իրավունքների մասին համայն հռչակագրի 4-րդ կետում ՄԱԿ-ը ընդլայնում է ստրուկ հասկացությունը․ դա նաև այն անձն է, ով չի կարող իր կամքով հրաժարվել աշխատանքից: Եվրոպայում ստրկությունն արգելված է մարդու իրավունքների պաշտպանության և հիմնական ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի կողմից:

Վերջին 5000 տարիների ընթացքում ստրկությունը գոյություն է ունեցել գրեթե ամենուրեք: Ամենահայտնի ստրկատիրական երկրներից են Հին Հունաստանը և Հռոմը, Հին Չինաստանում սի հասկացությունը, որը համապատասխանում է ստրկությանը, հայտնի է մ. թ. ա. II հազարամյակից: Ռուսերեն գրականության մեջ գոյություն է ունեցել ճորտին ստրուկի հետ նույնացնելու սովորույթը, սակայն չնայած բազմաթիվ նմանություններին ստրկության և ճորտատիրության միջև, գոյություն են ունեցել նաև տարբերություններ:[2] Ավելի ուշ ժամանակաշրջանում ստրկություն գոյություն է ունեցել Բրազիլիայում և ԱՄՆ-ում: Հին Արևելքում ստրկությունն ունեցել է բազմաթիվ տարբերիչ հատկանիշներ: Ստրուկի ժամանակակից հասկացությունը չի ենթադրում այս տարբերությունները, ճորտ հասկացությունը մարդու իրավունքներում բացակայում է և լիովին համապատասխանում է ստրուկին: Տոտալիտար երկրներում խոշորագույն ստրկատերեր դարձան ոչ թե անհատական սեփականատերերը, այլ հենց այդ պետությունները, այդ ձևով թաքցնելով ստրուկների իրական վիճակը նրանով, որ նրանք իբր հարկադրվում են աշխատանքի՝ համաձայն տոտալիտար պետության կողմից ընդունված օրենքների: Օրինակ՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայում լայնորեն կիրառվում էր ստրկական աշխատանքը:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Ստրկության մասին» հռչակագիր (1926)
  2. Իրինա Սուպոնիցկայա, պատմական գիտությունների դոկտոր Ստրուկ և ճորտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։