«Ավետարան ըստ Ղուկասի»–ի խմբագրումների տարբերություն
չ робот добавил: ug:لۇقا بايان قىلغان خۇش خەۋەر |
չ робот добавил: arc:ܟܪܘܙܘܬܐ ܕܠܘܩܐ; косметические изменения |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Նոր Կտակարանի Գրքերը}} |
{{Նոր Կտակարանի Գրքերը}} |
||
[[ |
[[Պատկեր:Ղուկաս.jpg|thumb|Ղուկաս ավետարանիչ]] |
||
Ղուկասը հույն բժիշկ էր, աշակերտել է [[Պողոս առաքյալ]]ին, դարձել նրա հավատարիմ գործակիցը և շատ անգամ ճանապարհորդել նրա հետ։ |
Ղուկասը հույն բժիշկ էր, աշակերտել է [[Պողոս առաքյալ]]ին, դարձել նրա հավատարիմ գործակիցը և շատ անգամ ճանապարհորդել նրա հետ։ |
||
Տող 20. | Տող 20. | ||
* [[Հիսուսի հարությունը, հարությունից հետո երևալը և համբարձումը]] (24.1-53)։ |
* [[Հիսուսի հարությունը, հարությունից հետո երևալը և համբարձումը]] (24.1-53)։ |
||
==Արտաքին Հղումներ== |
== Արտաքին Հղումներ == |
||
[http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/Luke.html Ավետարան ըստ Ղուկասի] |
[http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/Luke.html Ավետարան ըստ Ղուկասի] |
||
[[ |
[[Կատեգորիա:Նոր Կտակարանի գրքեր]] |
||
[[ar:إنجيل لوقا]] |
[[ar:إنجيل لوقا]] |
||
[[arc:ܟܪܘܙܘܬܐ ܕܠܘܩܐ]] |
|||
[[bg:Евангелие от Лука]] |
[[bg:Евангелие от Лука]] |
||
[[br:Aviel Lukaz]] |
[[br:Aviel Lukaz]] |
05:01, 8 Մայիսի 2009-ի տարբերակ
Ղուկասը հույն բժիշկ էր, աշակերտել է Պողոս առաքյալին, դարձել նրա հավատարիմ գործակիցը և շատ անգամ ճանապարհորդել նրա հետ։
Ղուկասի Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես Իսրայելի և մանավանդ ամբողջ մարդկության Փրկչի։ Ավետարանի սկզբում կա մի երկար մուտք, որտեղ նկարագրված են Հովհաննես Մկրտչի ու Հիսուսի ծնունդների ավետումն ու ծննդյան հանգամանքները՝ Զաքարիայի օրհներգով, Մարիամի փառաբանական երգով, հրեշտակների օրհներգությամբ և Սիմեոն ծերունու օրհնաբանությամբ հանդերձ, որոնք հենց սկզբից մեզ են փոխանցում Ղուկասի Ավետարանի հիմնական պատգամը Քրիստոսի Աստվածային ծագման և փրկության համաշխարհային նշանակության մասին։
Ղուկասի ավետարանում նաև հատուկ ձևով արտացոլված է Աստծու սերը, մանավանդ խոնարհ դասի մարդկանց նկատմամբ։ Այս Ավետարանը հաճախ կոչում են «Մեղավորի Ավետարան»։ Դա խոնարհների, աղքատների, զրկվածների, այրիների և օտարականների Ավետարանն է։ Այս Ավետարանը առավել ամբողջական կերպով տալիս է Հիսուսի կյանքի պատմությունը՝ սկսած Հովհաննես Մկրտչի ծնունդից մինչև Հիսուսի հարությունը։ Հեղինակի նպատակն է եղել Հիսուսի կյանքի դեպքերը պատմել կանոնավոր դասավորումով։ Իսկ Հիսուսի հարությունից հետո քրիստոնեության տարածման և զորացման պատմությունը նույն հեղինակը պատմում է «Առաքյալների գործերը» գրքում։
Հատկանշականն այն է, որ մի շարք դրվագներ և առակներ գտնում ենք միայն Ղուկասի Ավետարանում։ Այսպես, օրինակ, Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակների երգը, հովիվների այցը, պատանի Հիսուսը տաճարում, փարիսեցու և մաքսավորի, բարի սամարացու, անառակ որդու և այլ առակներ, Զակքեոսի և խաչված ավազակի դարձը և այլն։
ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Նախաբան (1.1-4)։
- Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծնունդն ու մանկությունը (1.5-2.52)։
- Հովհաննես Մկրտչի առաքելությունը (3.1-20)։
- Հիսուսի մկրտությունն ու փորձությունը (3.21-4.13)։
- Հիսուսի առաքելությունը Գալիլեայում (4.14-9.50)։
- Հիսուսի երթը Գալիլեայից Երուսաղեմ (9.51-19.27)։
- Վերջին շաբաթը Երուսաղեմում և նրա շրջակայքում (19.28-23.56)։
- Հիսուսի հարությունը, հարությունից հետո երևալը և համբարձումը (24.1-53)։