«Խաշխաշ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 1 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Papaver_April_2010-3.jpg|thumb|right|250px|Խաշխաշ]]
 
'''Խաշխաշ''' ({{anglang-lat|Papaver}}), կակաչ, [[կակաչազգիներ]]ի ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 100 տեսակ: Տարածված է առավելապես [[Հյուսիսային կիսագունդ|Հյուսիսային կիսագնդում]]: [[Ձեթ]] և [[ափիոն]] պարունակող [[սերմ]]եր ստանալու նպատակով մշակվում է մեկ տեսակը՝ խաշխաշի քնաբերը ({{lang-lat|P. somniferum}}), որն ունի 8 ենթատեսակ: Միամյա, 80-150 սմ բարձրության բույս է, [[արմատ]]ն առանցքային է, [[ցողուն]]ը՝ կանգուն, [[տերև]]ները նստադիր են, մազմզոտ, խոշոր, [[պտուղ]]ը տուփիկ է: Սերմերը մանր են, տարբեր գույնի:
 
Ձիթատու խաշխաշի սերմերը պարունակում են 46-56% ձեթ և մինչև 20% [[սպիտակուց]]ներ: Ձեթն օգտագործվում է [[հրուշակեղեն]]ի և [[պահածո]]ների արտադրությունում, [[օծանելիք]]ի արդյունաբերության մեջ: Քուսպն արժեքավոր կեր է, 1 կգ-ը համարժեք է 1,1 կերային միավորի: Ափիոն-հումքը հավաքում են հասունության փուլում (ծաղկումից 20 օր անց), կանաչ տուփիկների վրա հատուկ գործիքով խազեր են առաջացնում, կաթնանման ափիոնը դուրս է հոսում, մածուցիկանում, և այդ վիճակում հավաքում են: Ձիթատու խաշխաշի եվրասիական ենթատեսակը մշակվում է [[Ուկրաինա]]յում, [[Թաթարստան]]ում և [[Բաշկիրիա]]յում, [[Պովոլժիե]]ում, [[Սիբիր]]ում, իսկ մինչև [[1974]] թ.-ը ափիոնատու խաշխաշի տյանշանական ենթատեսակը մշակվել է Կիրգիզական ԽՍՀ-ում:

Նավարկման ցանկ