«Ծովինար Համբարձումյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
Տող 1. Տող 1.
{{Այլ/ազգանուն|Համբարձումյան}}
{{Տեղեկաքարտ Դեսպան
{{Տեղեկաքարտ Դեսպան
|պաշտոն = Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
|պաշտոն = Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
|երկիր =
|ԱԱՀ = Ծովինար Համբարձումյան
|բնագիր ԱԱՀ =
|կարգ =
|պատկեր =
|ստանձնեց =
|լքեց =
|նախորդող =
|հաջորդող =
|այլ տիտղոսներ =
|փոխնախագահ =
|վարչապետ =
|կուսակցություն =
|ծննդյան օր = հուլիսի 5, 1971
|ծննդյան օր = հուլիսի 5, 1971
}}
|ծննդավայր = Երևան
|վախճանի օր =
|վախճանի վայրը =
|ամուսին =
|երեխաներ =
|դինաստիա =
|հայր =
|մայր =
|ստորագրություն =
}}
'''Ծովինար Սուրենի Համբարձումյան''' (հուլիսի 5, 1971, Երևան), քաղաքական գործիչ, թուրքագետ, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան<ref>{{Cite web|url=https://hetq.am/hy/article/117855|title=Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան|website=Hetq.am|accessdate=2020-06-03}}</ref>։
'''Ծովինար Սուրենի Համբարձումյան''' (հուլիսի 5, 1971, Երևան), քաղաքական գործիչ, թուրքագետ, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան<ref>{{Cite web|url=https://hetq.am/hy/article/117855|title=Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան|website=Hetq.am|accessdate=2020-06-03}}</ref>։



20:35, 9 հունվարի 2024-ի տարբերակ

Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
{{{ԱԱՀ}}}
{{{երկիր}}} Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Ծննդյան օր՝ հուլիսի 5, 1971


Ծովինար Սուրենի Համբարձումյան (հուլիսի 5, 1971, Երևան), քաղաքական գործիչ, թուրքագետ, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Կենսագրություն

Կրթություն

Ծնվել է Երևանում, 1989-1994 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արևելյան լեզուներ և գրականություն բաժնում։ 2005-2006 թվականներին սովորել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում (ՔԴԵԴ)։ 2008 թվականին սովորել է ՆԱՏՕ-ի՝ Հռոմում տեղակայված պաշտպանական քոլեջում և ստացել Անվտանգային գիտությունների մագիստրոսի աստիճան։

Աշխատանքային գործունեություն

1992-1995 թվականներին որպես թուրքագիտության ուսուցչուհի աշխատել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանում։ 1995-1996 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի վերլուծության բաժնի փորձագետ, իսկ 1996-1998 թվականներին՝ Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդականի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ, ապա՝ առաջատար մասնագետ։ 1998 թվականին եղել է Հայաստանի նախագահի աշխատակազմի վերլուծական ծառայության առաջատար մասնագետ։ Նույն թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր մասնագետ։ 2002-2018 թվականներին զբաղեցրել է Հայաստանի նախագահ աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի, խորհրդատուի, վարչության պետի պաշտոնները[2]։ 2008 թվականից որպես միջազգային դիտորդ, ընդգրկվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելություններում, ուսումնասիրել և գնահատել է տարբեր երկրներում ընտրական գործընթացները։ 2018 թվականին նշանակվել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ[3]։ Ունի 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

2020 թվականի հունիսի 3-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ծովինար Համբարձումյանը նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Պարգևներ

  • Հայաստանի Նախագահի շնորհակալագիր (2007)
  • Երախտագիտության մեդալ (2017)

Աշխատություններ

  • «Կարո՞ղ է ժողովրդավարությունն անվտանգություն բերել Հարավային Կովկաս» հետազոտական մենագրություն, ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջում (90 էջ, Հռոմ, 2010թ.)
  • «Կանանց տնտեսական և սոցիալական իրավունքների իրացման և մոնիտորինգի մեխանիզմները. քաղված դասեր», Եվրոպայի խորհրդի քաղաքական դպրոցների ասոցիացիայի պաշտոնական կայքէջ (9 էջ, 2018թ․)

Ծանոթագրություններ

  1. «Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան». Hetq.am. Վերցված է 2020-06-03-ին.
  2. «Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020-06-04-ին.
  3. «Pashinyan-Merkel meeting kicks off in Berlin». RAG Mamoul | Online Armenian News (ամերիկյան անգլերեն). 2020-02-13. Վերցված է 2020-06-03-ին.


Նախորդող
Վիկտորյա Բաղդասարյան
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Ծովինար Համբարձումյան

2020 -
Հաջորդող
-