«Ազգանուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 195.250.72.218 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 23artashes մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
դդֆ
Տող 6. Տող 6.
Միջնադարյան [[Հայաստան]]ում նշանավոր [[ընտանիք]]ները հիշատակելիս՝ նրանց ընդհանուր ճանաչում գտած ազգանվանն ավելացվում էր «ազգ», երբեմն՝ «տուն» բառերը՝ «ազգն Մամիկոնյաց», «ազգն Ռշտունյաց», «Տունն Արծրունյաց» և այլն։
Միջնադարյան [[Հայաստան]]ում նշանավոր [[ընտանիք]]ները հիշատակելիս՝ նրանց ընդհանուր ճանաչում գտած ազգանվանն ավելացվում էր «ազգ», երբեմն՝ «տուն» բառերը՝ «ազգն Մամիկոնյաց», «ազգն Ռշտունյաց», «Տունն Արծրունյաց» և այլն։


Երբեմն մարդկանց անվանը կցվում էր նրանց ծննդյան կամ հիմնական գործունեության վայրի անունը, որը և ազգանվան դեր էր կատարում ([[Մովսես Խորենացի]], [[Գրիգոր Նարեկացի]], [[Ներսես Լամբրոնացի|երսես Լամբրոնացի]])։ Կապիտալիստական արտադրական հարաբերությունների կազմավորման շրջանում, երբ վերանում է տարբեր վայրերի մեկուսացումը, տեղի է ունենում բնակչության տեղաշարժ, աշխուժանում է [[առևտուր]]ը, և մարդու ինքնությունը հաստատող փաստաթղթերը դառնում են անհրաժեշտություն, ազգանունը լայն տարածում և ճանաչում է գտնում։ Թուրքիայում մինչև 1930-ական թվականների կեսերը ազգանուն գոյություն չուներ և պաշտոնապես մտցվեց Քեմալ Աթաթյուրքի նախաձեռևությամբ։
Երբեմն մարդկանց անվանը կցվում էր նրանց ծննդյան կամ հիմնական գործունեության վայրի անունը, որը և ազգանվան դեր էր կատարում ([[Մովսես Խորենացի]], [[Գրիգոր Նարեկացի]], [[Ներսես Լամբրոնացի|երսես Լամբրոնացի]])։ Կապիտալիստական արտադրական հարաբերությունների կազմավորման շրջանում, երբ վերանում է տարբեր վայրերի մեկուսացումը, տեղի է ունենում բնակչության տեղաշարժ, բեեեեեեեեեեե աշխուժանում է [[առևտուր]]ը, և մարդու ինքնությունը հաստատող փաստաթղթերը դառնում են անհրաժեշտություն, ազգանունը լայն տարածում և ճանաչում է գտնում։ Թուրքիայում մինչև 1930-ական թվականների կեսերը ազգանուն գոյություն չուներ և պաշտոնապես մտցվեց Քեմալ Աթաթյուրքի նախաձեռևությամբ։


== Կառուցվածք ==
== Կառուցվածք ==

06:48, 19 Սեպտեմբերի 2023-ի տարբերակ

Ազգանուն, անձի տոհմական անվանումը։ Տրվում է ծնվելուց կամ ամուսնանալուց հետո և փոխանցվում ժառանգաբար։

Ազգանվան ձևավորում

Ազգանվան ձևավորումն ու զարգացումը սերտորեն կապված են արտադրական հարաբերությունների զարգացման հետ։ Հին և միջին դարերում ազգանուն կրում էին ազնվական ընտանիքևերը՝ Մամիկոնյաններ, Արծրունիներ, Մեդիչիներ, Ռյուրիկովիչներ և այլն։

Միջնադարյան Հայաստանում նշանավոր ընտանիքները հիշատակելիս՝ նրանց ընդհանուր ճանաչում գտած ազգանվանն ավելացվում էր «ազգ», երբեմն՝ «տուն» բառերը՝ «ազգն Մամիկոնյաց», «ազգն Ռշտունյաց», «Տունն Արծրունյաց» և այլն։

Երբեմն մարդկանց անվանը կցվում էր նրանց ծննդյան կամ հիմնական գործունեության վայրի անունը, որը և ազգանվան դեր էր կատարում (Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի, երսես Լամբրոնացի)։ Կապիտալիստական արտադրական հարաբերությունների կազմավորման շրջանում, երբ վերանում է տարբեր վայրերի մեկուսացումը, տեղի է ունենում բնակչության տեղաշարժ, բեեեեեեեեեեե աշխուժանում է առևտուրը, և մարդու ինքնությունը հաստատող փաստաթղթերը դառնում են անհրաժեշտություն, ազգանունը լայն տարածում և ճանաչում է գտնում։ Թուրքիայում մինչև 1930-ական թվականների կեսերը ազգանուն գոյություն չուներ և պաշտոնապես մտցվեց Քեմալ Աթաթյուրքի նախաձեռևությամբ։

Կառուցվածք

Ազգանունը հիմնականում առաջացել է նախնու անունից, որին ավելացվել է պատկանելաթյուն կամ ազգակցական կապ (որդի, դուստր) արտահայտող նախածանց կամ վերջածանց։ Օրինակ, սլավոնների մոտ՝ «իչ», «ով», «սկի», հույների՝ «իդես», պարսիկևերի՝ «գադե», վրացիևերի՝ «ձե», «շվիլի» ևն։

Ազգանվան կազմությունը Հայաստանում

Հայերն ունեն այս կամ այն ազգակից խմբին պատկանելը մատնանշող «ունի» ուրարտական վերջածանցը, որը հնում բնորոշ էր նախարարական տոհմերին (Ամատունի, Բագրատունի, Ռշտունի, Արծրունի ևն)։ Զանգեզուրի ազգագրական շրջանին հատուկ են «ենց», «ունց», «ոնց» և «անց» վերջածանցները։ Ամենատարածված վերջածաևցը «յան»–ն է, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է 5-րդ դարից և լայնորեն տարածվել է 19-րդ դարից։ Ազգանունն առաջանում է նաև զբաղմունքի կամ մասնագիտության անվանումից (օրինակ՝ Դարբինյան, Ոսկերչյան, Ժամագործյան)։ Կան մականունից կամ տեղանունից առաջացած ազգանուններ (Կարճիկյան, Չոլախյան, Բայբուրթյան, Երևանցյան)։ Հայկական ազգանունները երբեմն կազմվում են գործունեությամբ աչքի ընկած կնոջ անունից (Մանանդյան, Շուշանյան)։

Գրաբարում հայերեն ազգանունների կազմության մեջ օգտագործվող վերջածանցներն անվանվում են ազգական կամ տոհմական ածանցակերտ մասնիկներ։ Դրանք են՝ ացի, երի, եան, եանց[1]։

Ազգանվան կազմությունը ԽՍՀ-ում

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներով (1968 թվական) ԽՍՀՄ–ում ամուսիններն ըստ ցանկության կարող են ընտրել իրենցից մեկի ազգանունը կամ պահպանել մինչամուսնականը։

Միութենական որոշ հանրապետությունների (Ուկրաինա, Բելառուսիա, Տաջիկստան) գործող օրենսդրությամբ ամուսիններին թույլատրվում է կից ազգանուն ունենալ։

Մյուս հանրապետությունների, այդ թվում «ՀԽՍՀ ամուսնության և ըևտանիքի օրենսգիրք»-ը նման իրավունք չի վերապահում։ Երեխաների ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով։ Ապօրինի ծնված երեխայի գրանցումը ծննդամատյանում (եթե չկա ծնողների համատեղ դիմում և հայրությունը որոշելու վերաբերյալ դատարանի վճիռ) կատարվում է մոր ազգանվամբ, իսկ հոր անունն ու հայրանունը գրանցվում է մոր ցուցումով։

Ամուսնու ազգանունը կրող անձն ամուսնալուծությունից հետո իրավունք ունի վերականգնելու մինչամուսնական ազգանունը։ Ազգանունը փոխել թույլատրվում է 18 տարին լրանալուց հետո։

Գրականություն

  • Տիգրան Ավետիսյան, Հայկական ազգանուն, Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1987, 322 էջ։

Ծանոթագրություններ

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 2։

Արտաքին հղումներ

Ընթերցե՛ք «ազգանուն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգանուն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 111