Սոփո Նիժարաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոփո Նիժարաձե
Flickr-aktivioslo-Sopho Nizharadze crop.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Սոփիո Նիժարաձե
(სოფიო ნიჟარაძე)
Նաև հայտնի է որպես Սոփիա Նիժարաձե
(София Нижарадзе)
Ծնվել է Փետրվարի 6, 1986
Թբիլիսի, {{{2}}} Վրաստան
Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Երկիր վրացի
Ժանրեր փոփ
Մասնագիտություն Երգչուհի, երգահան, դերասանուհի
Լեյբլ Pickwick Records
Կայք nizharadzesofia.com

Սոփո Նիժարաձեն (վրաց.՝ სოფო ნიჟარაძე; ռուս.՝ София Нижарадзе; ծն. փետրվարի 6, 1986) վրացի երգչուհի, դերասանուհի և երգահան է որ ներկայացնելու է Վրաստանը Եվրատեսիլ 2010-ին Օսլոյում «Shine» («Փայլ») երգով։[1]

Կեսնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված Թբիլիսիում, Սովետական Վրաստանում, Սոփոն գերազանց ավարտել է երաժշտական համալսարանը և հաճախել Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիան: Տասնմեկ տարեկանում ընտրվել է ֆրանսիացի լրագրող Բերնար Պիվոյի կողմից կատարելու ֆրանսիական «Douce France» («Փափուկ Ֆրանսիա») երգը, TV5 Փարիզում: Տասնյոթ տարեկանում, Սոփոն շահել է մի քանի միջազգային մրցանակներ երիտասարդ երգչուհիների համար, ներառյալ «Բրավո, Բրավիսիմո» մրցանակը Մինի Լա Սկալա, Իտալիայում: Նա մասնակցել է մի քանի փառատոնների Ռուսաստանում, Թուրքիայում, Իտալիայում, Լատվիայում և Վրաստանում։

2001 թվականից ի վեր, Նիժարաձեն վրացական ազգային ֆիլհարմոնիայի մենակատար է։ 2003 թվականին, նա կատարել է Ջուլիետայի դերը (Ռոմեո և Ջուլիետա) ռուսական ակադեմիական երաժշտական թատրոնում։ 2004 թվականին, գլխավոր դեր է ստացել Ժերար Պրեսգուրվիչի երաժշտական թատրոնում։ 2005 թվականին, Սոփոն հաջողության է հասել «Նոր Ալիք» փառատոնում Յուրմալայում, (Լատվիա)։[2]

Սոփոն գրում է երգեր վրացերենով, ռուսերենով և անգլերենով:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երաժշտական թատրոն Svadba Soek (Կետեվան - գլխավոր դեր)
  • Երաժշտական թատրոն Ռոմեո և Ջուլիետա - Ջուլիետա
  • Երաժշտական թատրոն Hello, Dolly

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Where are you..." (2008)
  1. My Dream
  2. Every Moment
  3. Where Are You...
  4. Leave Me Alone
  5. I'm Running Away
  6. Over and Over
  7. Leave Me Alone (rmx)
  8. Over and Over (rmx)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]