Սուրեն Հարությունյան (փիլիսոփա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Ծնվել է | հունվարի 19, 1914[1] Գառնակեր, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
---|---|
Մահացել է | հուլիսի 16, 1980[1] (66 տարեկան) Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Բնակության վայր(եր) | Բաքու[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարան[1] |
Ալմա մատեր | Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիա[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Սուրեն Մարտիրոսի Հարությունյան (հունվարի 19, 1914[1], Գառնակեր, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 16, 1980[1], Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1970), ՌՍՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1974)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Ն. Կ. Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիան (1939), ԽՄԿԿ ԿԿ-ին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան (1947)։ 1939-1943 թվականներին մանկավարժական և կուսակցական աշխատանք է տարել Բաքվում, 1947 թվականից Պյատիգորսկի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի մարքս-լենինյան փիլիսոփայության ամբիոնի վարիչն է։ Հրատարակել է մի շարք գիտական աշխատություններ, որոնք նվիրված են ազգային հարցի մարքս-լենինյան տեսությանը։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 322)։ |