Սուրեն Հարությունյան (փիլիսոփա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Սուրեն Հարությունյան
Ծնվել էհունվարի 19, 1914(1914-01-19)[1] Գառնակեր, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 16, 1980(1980-07-16)[1] (66 տարեկան) Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Բնակության վայր(եր)Բաքու[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարան[1]
Ալմա մատերԿրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիա[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1]
Պարգևներ
ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Սուրեն Մարտիրոսի Հարությունյան (հունվարի 19, 1914(1914-01-19)[1], Գառնակեր, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 16, 1980(1980-07-16)[1], Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1970), ՌՍՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1974

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ն. Կ. Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիան (1939), ԽՄԿԿ ԿԿ-ին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան (1947)։ 1939-1943 թվականներին մանկավարժական և կուսակցական աշխատանք է տարել Բաքվում, 1947 թվականից Պյատիգորսկի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի մարքս-լենինյան փիլիսոփայության ամբիոնի վարիչն է։ Հրատարակել է մի շարք գիտական աշխատություններ, որոնք նվիրված են ազգային հարցի մարքս-լենինյան տեսությանը։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 322