Սուրեն Կասպարով
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կասպարով (այլ կիրառումներ)
Սուրեն Կասպարով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1924 |
Ծննդավայր | Լեռնային Ղարաբաղ, Արցախ |
Մահացել է | հունվարի 3, 1994 (69 տարեկանում) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Q4331484? |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան |
Սուրեն Հակոբի Կասպարով (օգոստոսի 15, 1924, գ.Ղլիժբաղ, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ - հունվարի 3, 1994), գվարդիայի սերժանտ, Խորհրդային Միության հերոս (նոյեմբերի 18, 1944)։ 1943 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, նույն թվականին ավարտել կրտսեր հրամանատարական դասընթացը։ Մասնակցել է Ուկրաինական 3-րդ և Բելառուսական 1-ին ռազմաճակատներում մղվող մարտերին։ 1944 թվականի օգոստոսին, N։ 146, 8 բարձունքի շրջանում, թշնամու մրրկային կրակի տակ, Սուրեն Կասպարովը իր հրանոթով հրկիզել է հակառակորդի չորս տանկ, իսկ մյուսներին փախուստի մատնել։ Վիրավոր վիճակում նա ոգեշնչել է գրոհող մարտիկներին, որոնք գրավել են Վիսլա գետի ձախ ափի կարևոր հենակետը։ Այդ սխրագործության համար նա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սուրեն Կասպարովն ավարտել է Օդեսայի հրետանային դպրոցը և ծառայել խորհրդային բանակում։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 276)։ ![]() |
- Օգոստոսի 15 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Հունվարի 3 մահեր
- 1994 մահեր
- Լենինի շքանշանի ասպետներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ հայազգի հերոսներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին