Սուրեն Բուրխաջյան
Արտաքին տեսք
Սուրեն Բուրխաջյան | |
---|---|
Ի ծնե | Սուրեն Սերոբի Բուրխաջյան |
Ծնվել է | հունիսի 24, 1936 թ |
Ծննդավայր | Կարմիր հովիտ, Աշտարակի շրջան |
Մահացել է | դեկտեմբերի 7, 2008թ |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Գործունեության տարիներ | 1961-2008 |
Կրթություն | ՀԱՊՀ |
Պարգևներ | |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Սուրեն Սերոբի Բուրխաջյան (հուլիսի 24, 1936, Նացիստական ռազմագերիները Հայաստանում - դեկտեմբերի 7, 2008, Երևան, Հայաստան)[1], հայ ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1969)[2]։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրեն Բուրխաջյանը ծնվել է Հրազդանի շրջանի Կարմիրհովիտ գյուղում (այժմ՝ ապաբնակեցված է)։ 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1977-1990 թվականներին եղել է Երևաննախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ, գլխավոր մասնագետ, 1991-2001 թվականներին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության բաժնի պետ, 2003 թվականից՝ ՀՃՄ (Հայաստանի ճարտարապետների միություն) քարտուղար[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն, 1966
- Փորձարկվող կառուցվածքներով 14-հարկանի բնակելի շենք, 1967
- Բուրխաջյանի նախագծերով կառուցվել է Արևի էներգիայի օգտագործման ՀամԳՀհ հայկական լաբորատորիան Երևանում, 1968
- Լայպցիգի միջազգային տոնավաճառի ՀԽՍՀ տաղավարը, 1975
- «Հավերժ բարեկամություն» հուշահամալիրը Աբովյան քաղաքում, 1976
- Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանը, 1987
- Երևանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանը, 1989
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1962-1967 թվականներ
- ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1970 թվական
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1972 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Սուրեն Բուրխաջյան». zarkfoundation.com.
- ↑ «Члены союза». uaa.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.