Սուրեն Ասլամազաշվիլի
Սուրեն Ասլամազաշվիլի | |
---|---|
![]() | |
մարտի 4, 1914[1] - նոյեմբերի 22, 1970[1] (56 տարեկան) | |
Ծննդավայր | Կավթիսխևի, Կասպիի մունիցիպալիտետ, Շիդա Քարթլիի մարզ, Վրացական ԽՍՀ[1] |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | ավագ սերժանտ |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-գերմանական ռազմաճակատ[1] |
Պարգևներ |
Սուրեն Արտեմի Ասլամազաշվիլի[2][3][4] (Ասլամազյան[5][6], մարտի 4, 1914[1], Կավթիսխևի, Կասպիի մունիցիպալիտետ, Շիդա Քարթլիի մարզ, Վրացական ԽՍՀ[1] - նոյեմբերի 22, 1970[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, գվարդիայի սերժանտ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրեն Ասլամազաշվիլին ծնվել է 1914 թվականի մարտի 4-ին Վրաստանի Կասպիի շրջանի Կավթիսխևի գյուղում։ Նախնական կրթություն ստանալուց հետո աշխատել է Թբիլիսիի Ավտոտեխսպասարկման գործարանում։ Խորհրդային բանակի շարքերը համալրել է 1941 թվականին, գործող բանակի կազմում հանդես է եկել 1942 թվականի օգոստոսից։
1941-1945 թվականներին, խորհրդա-գերմանական պատերազմի տարիներին մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Հերոսի կոչման արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ (1943 թվականի սեպտեմբերին) ցուցաբերած խիզախության համար[7]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր Խաչի շքանշան, 1943
- Խորհրդային Միության հերոս, 1944[8]
- Լենինի շքանշան
- «1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում Գերմանիայի հանդեպ հաղթանակի» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակի» մեդալ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Амирханян М. Д. Армяне - Герои Советского Союза. Ер., 2005.: ISBN 99930-4-342-7.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 562.
- ↑ Мир Наград
- ↑ Газета «Известия» № 46 от 24 февраля 1944 года с опубликованным Указом о присвоении звания Героя Советского Союза.(չաշխատող հղում)
- ↑ Герои Советского Союза: Краткий биографический слов
- ↑ Асламазян Сурен Артемьевич (1914-1970)
- ↑ Институт Истории; В. Н. Казахецян //Книга о героях // стр 68 (всего 287) Изд-во АН Армянской ССР, 1985
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза офицерскому, сержантскому и рядовому составу Красной Армии» от 22 февраля 1944 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1944. — 5 марта (№ 13 (273)). — С. 1
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 562)։ ![]() |
- Մարտի 4 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Նոյեմբերի 22 մահեր
- 1970 մահեր
- Վրաստանում ծնվածներ
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ