Սուրբ Ստեփանոս վանք (Փառակա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Ստեփանոս վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանական համալիր
ՏեղագրությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Փառակա գյուղի 1,5 կմ արևմուտք, Փառակա գետակի ձախ ափին։
ՏարածաշրջանՄարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան Վասպուրական
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակոչնչացված
Ժառանգության կարգավիճակկործանված
ՆվիրվածՍտեփանոս Նախավկա
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետանհայտ
Ճարտարագետանհայտ
Հիմնադիրանհայտ
Պատվիրողանհայտ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դարի սկզիբ
Կառուցման ավարտ12-րդ դար
Առաջին հիշատակում17-րդ դար
Շինանյութսրբատաշ և կիսամշակ քարեր

Սուրբ Ստեփանոս վանք, հայկական առաքելական ավերված վանական համալիր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Փառակա գյուղի տարածքում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը կառուցված էր 12-րդ դարում պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Փառակա գյուղի 1,5 կմ արևմուտք, Փառակա գետակի ձախ ափին։ Նվիրված էր եղել սուրբ Ստեփանոս Նախավկային:

17-րդ և 19-րդ դարերին եկեղեցին վերանորոգվել էր: Պատվիրատուների և ճարտարապետների մասին տեղեկատվությունը բացակայում է:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը կազմված էր եկեղեցուց,պարսպից և վանքապատկան այլ շինություններից, որոնք արդեն 20-րդ դարի կեսերից ավերված էին:

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցված էր սրբատաշ և կիսամշակ քարերից: Ուներ միանավ սրահի հորինվածքով հատակագիծ: Միակ մուտքը գտնվում էր արևմտյան ճակատում:

17-րդ դարի վերանորոգման ժամանակ որմերում ագուցվել էին խաչքարեր, որոնց վիմագրերը 20-րդ դարում արդեն իսկ անընթեռնելի էին: Պատկերաքանդակներ և որմնանկարներ չի ունեցել:

Աբսիդը գտնվել էր արևելյան կողմում, կիսաշրջանաձև էր: Աբսիդի երկու կողմերում ավանդատներ չի ունեցել:

Պարիսպ և այլ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում կառուցված էին եղել վանքապատկան շինություններն ու խցերը: Վանքապատկան տարածքը շրջապատված էր պարսպով:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական, էջ 47-48

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այվազյան Ա. Ա. Նախիջևանի հայկական ճարտարապետության կոթողներ, Երևան, 1981։