Սուրբ Հակոբ Հայրապետ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սուրբ Հակոբ Հայրապետ վանք


ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ճարտարապետություն
Կարգավիճակավերված
Ճարտարապ. ոճհայկական ճարտարապետություն

Սուրբ Հակոբ Հայրապետ վանք, հայկական ավերված վանք, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Փառակա գյուղի մոտ (Օրդուբադի շրջան)[1], գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք բլրի լանջին կից[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում և վերանորոգվել 1691-1701 թվականներին՝ Փառակայի ժողովրդի և հոգևոր դասի մեկենասությամբ։ Այդ մասին է վկայում դռան վրայի հայերեն արձանագրությունը[2][3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը հորինվածքով քառամույթ գմբեթավոր բազիլիկա էր՝ կառուցված սրբատաշ բազալտով, դարդագույն և սպիտակ քարերով։ Վանքի մուտքը արևմտյան ճակատից էր, ուներ կիսաշրջանաձև աբսիդ, խաչաձև մույթեր, մեկ զույգ, երկհարկանի ավանդատներ՝ թաքստոցներով։ Սուրբ Հակոբ Հայրապետ վանքի գմբեթը քարաշեն էր՝ աղյուսե ծածկով, ուներ 12 նիստ։ Վանքի արևմտյան հարավային և հյուսիսային ճակատներում կային հայերեն արձանագրություններ, գմբեթի առագաստային անցումներում և հարավային ճակատում կային պատկերաքանդակներ, իսկ զարդաքանդակները մուտքի և լուսամուտների շուրջն էր[2][3]։

Եկեղեցու արևմտյան ճակատի առջև եղել է գավիթ-սրահը, հարավային կողմում սեղանատունը և այլ շինությունները[2]։

Ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը հողին է հավասարեցվել 1997 թվականից մինչև 2000 թվականի փետրվարի 3-ը ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին փաստում է Caucasus Heritage Watch-ի հետաքննությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (English). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 180–183. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ayvazyan, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, p. 36–37.
  3. 3,0 3,1 3,2 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 63.