Սուրբ Չարլզ Բորրոմեոյի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սուրբ Չարլզ Բորրոմեոյի եկեղեցի


Ճարտարապետություն
Կառուցման սկիզբ4-րդ դար

Սուրբ Չարլզ Բորրոմեոյի եկեղեցի (հոլ.՝ Sint-Carolus Borromeuskerk), Անտվերպեն քաղաքի կենտրոնում կառուցված եկեղեցի, որը գտնվում է Հենրիկ Կոնսիանսի հրապարակում։ Կառուցվել է 1626 թվականին որպես Անտվերպեն քաղաքի Հիսուսի եկեղեցի, որը փակվել է 1773 թվականին։ 1779 թվականին անվանվել է սուրբ Չարլզ Բորրոմեոյի անունով։ Եկեղեցին հայտնի է Պիտեր Պաուլ Ռուբենսի՝ առաստաղին նկարված 39 պատկերներով, որոնք 1718 թվականի հուլիսի 18-ին կայծակի հարվածից այրվել են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու կառուցման գաղափարը հղացել է Հիսուսի միաբանության գլխավոր եկեղեցի հանդիսացող Գեսուի վանքը[1]։ Եկեղեցին կառուցվել է Էրազմուս II Շեցի ժառանգի կողմից գնված Հուիս վան Աքենի կողքին։ Դա աշխարհում առաջին եկեղեցին էր, որը նվիրված էր Հիսուսի միաբանության հիմնադիր Իգնատիոս դե Լոյոլային։

1617-1618 թվականներին Ռուբենսը նկարել է խորանի երկու պատկեր։ Նրան հանձնարարվել է նաև նկարել առաստաղի պատկերները, որոնց համար նա կազմել է ձևավորումները, սակայն այն իրականացրել են հիմնականում իր աշակերտները, այդ թվում՝ Անտոնիս վան Դեյքը[2]։ 1620 թվականին պայմանագիր է կնքվել Յակոբուս Տիրինուսի կողմից, և նկարները հանձնվել են մեկ տարի անց՝ օծման ժամանակ[2]։ Ռուբենսը եկեղեցում կատարած աշխատանքների համար ստացել է 7000 գիլդեր, և չնայած լավ տեսք են հաղորդել փարթամ զարդերը, ներառյալ քանդակներ և արվեստի այլ գործեր, Տիրինուսին աշխատանքից հեռացրել են 1625 թվականին՝ իր բյուջեից դուրս գալու համար[2]։

1718 թվականին նավի կամարը և Ռուբենսի առաստաղի նկարները հրդեհի պատժառով ոչնչացել են։ Ժան Պիտեր վան Բարսչեյթ Մեծը վերականգնել է վնասված հատվածները ըստ նախնական պլանի, բայց բնօրինակ կեսոնը փոխարինել է լայն կամարներով։ 1773 թվականին Հիսուսի Միաբանությունը ճնշվել է, իսկ շենքը՝ բռնագրավվել։ Այն վերաբացվել է 1779 թվականին՝ Սուրբ Կարլոս Բորրոմուշերկերի անվամբ, վերանվանվելով Չարլզ Բորրոմեո։

1803 թվականից ի վեր Սուրբ Կարլոս Բորոմուշերկերը գործում է որպես ծխական եկեղեցի[1]։ 1830 թվականի Բելգիայի անկախությանը նախորդած հոլանդական իշխանության ժամանակահատվածում բարոկկո ոճի ներքին հարդարանքը փոխարինվել է՝ որպես բողոքական եկեղեցի ծառայելու նպատակով։

1980-ական թվականների վերականգնման արշավը եկեղեցիներին բերել է բարոկկո շքեղություն։ Բացի Ռուբենսի աշխատանքներից, ինտերիերում ցուցադրվում են Գերարդ Զեգերսի, Դանիել Զեգերսի և Կորնելիս Շուտի նկարները[1]։

2009 թվականի օգոստոսի 30-ին կրկին հրդեհ է բռնկվել, բայց կարևոր արվեստի գործերից ոչ մեկը չի վնասվել[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Sint-Carolus Borromeuskerk, Sodaliteit en Professenhuis at the Belgian heritage register
  2. 2,0 2,1 2,2 Rubens: A Genius at Work : the Works of Peter Paul Rubens in the Royal Museums of Fine Arts of Belgium reconsidered. by Joost Vander Auwera, Sabine van Sprang, Véronique Bücken, Arnout Balis, Nora De Poorter, Nico van Hout, Christine Van Mulders, Michèle Van Kalck and by members of the Rubens project team (Hélène Dubois, Natasja Peeters, Bert Schepers and Tine Meganck).
  3. Lichtspots oorzaak van brand Carolus Borromeuskerk (Spotlights cause fire in Carolus Borromeuskerk), De Morgen|www.demorgen.be, September 20, 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]