Սուրբ Նունե եկեղեցի (Ալիբեյլի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունQakh District?
Հոգևոր կարգավիճակծխական եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1871
Հիմնադրված1871
Քարտեզ
Քարտեզ

Ալիբեյլիի Սուրբ Նունե եկեղեցի (վրաց.՝ ალიბეგლოს წმინდა ნინოს ეკლესია, ադրբ.՝ Müqəddəs Nino kilsəsi), Սուրբ Նունե կույսի անունը կրող ծխական եկեղեցի։ Վերջինս եղել է Հայաստանում և Վրաստանում քրիստոնեության քարոզիչ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 1871 թվականին, երբ տարածքն ընդգրկված էր Ռուսական կայսրության կազմում՝ «Քրիստոնեության վերականգնման» ծրագրի շրջանակներում, որի նպատակը Կովկասում քրիստոնեական եկեղեցիների և վանքերի վերականգնումն էր։ Տաճարի կառուցմանը ակտիվ մասնակցություն են ունեցել տեղի բնակիչները՝ ուղղափառ վրացի ինգիլոյները։ Սկզբում եկեղեցին կրում էր Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը, բայց 1877 թվականին տաճարը անվանվեց Սուրբ առաքյալ Նունեյի անվամբ[1]։

Ռուսական կայսրության փլուզման ժամանակ Ալիբեյլիի ծխում ծառայել է սրբազան Միքայել Կուլոշվիլին, ով մեծ հարգանք էր վայելում ուղղափառների վրաց ինգլոյների կողմից։ Նա սպանվել է մուսուլմանների կողմից՝ 1917 թվականի նոյեմբերի 1-ին՝ տեղական վրացի մուսուլմանների շրջանում քրիստոնեությունը քարոզելու և իսլամն ընդունելուց հրաժարվելու պատճառով[2]։ ԽՍՀՄ-ի տարիներին եկեղեցին փակ էր։ Կառույցը օգտագործվում էր որպես հանքային պարարտանյութերի և գյուղատնտեսական մթերքի պահեստ[1]։

Սուրբ Նունե ծխի վերածնունդը սկսեց 1991 թվականին[1]։ Եկեղեցու վերակառուցումը շարունակվել է 2010-2011 թվականներին։ Վերակառուցման ընթացքում վերականգնվել են եկեղեցու ներքին, ճակատային և մուտքի հատվածը։ Աշխատանքները ֆինասավորվել է տեղի թատրոնի աշխատակից Կոտե Բարիխաշվիլիի կողմից[3]։

Վերակառուցումն ավարտվեց 2011 թվականի հունվարի 27-ին։ Ալիբեյլի գյուղում Սուրբ Նունե եկեղեցուն վերագրվել է Գահի Սուրբ Գևորգ եկեղեցին, որտեղ որոշ ժամանակ ծառայել է Վասիլի Գոգիլաշվիլին։ Նույն տարվա հունիսի 1-ին եկեղեցին օծվել է եպիսկոպոս Մելհիսեդեկի կողմից[4]։ Եկեղեցու ժամերգությունները տեղի են ունենում հունվարի 27-ին և հունիսի 1-ին՝ Նունեի Սուրբ Ծննդյան հիշատակի օրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Алибегло». www.ingilo.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 25.05.2016-ին.
  2. «ყულოშვილი, მღვდელი მიხეილ (1845 — 1917)» (վրացերեն). www.nateba.net. Վերցված է 25.05.2016-ին.
  3. «ალიბეგლოში ქართული ტაძარი აღადგინეს» (վրացերեն). www.24hours.ge. 2011 թ․ հունվարի 31. Վերցված է 25.05.2016-ին.
  4. «ალიბეგლოში წმინდა ნინოს სახელობის ეკლესია გაიხსნება» (վրացերեն). www.ghn.ge. 2011 թ․ հունիսի 1. Վերցված է 25.05.2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]