Սուրբ Նշան եկեղեցի (Եղեգիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նշան եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Նշան եկեղեցի
Surb nshan.jpg
Սուրբ Նշան եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Վայոց ձորի մարզ, Եղեգիս
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմՎայոց ձորի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող չէ
Ներկա վիճակԿանգուն, վերանորոգված է
Կազմված էԳավիթ և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական տիպգմբեթավոր
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դար
Հիմնադրված13-րդ դար
Շինանյութքար

Սուրբ Նշան, հայ առաքելական եկեղեցի Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում։ Ընդգրկված է Եղեգիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նշան գմբեթավոր եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում` Զարաց եկեղեցուց հարավ - արևմուտք։ Եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ Ունի քառանկյուն հատակագիծ, պատերը արևմտյան ծայրից ունեն ելուստներ, որոնց կից ձգվում են գլանաձև բներ ունեցող կիսասյուներ,իրենց խարիսխներով ու խոյակներով:Նման կիսասյուներ կան արևելյան կիսակլոր ապսիդի եզրին։ Նշված կիսասյուները միանալով կամարներով,իրենց վրա են պահում գմբեթը։ Մուտքը արևմտյան կողմից է։ Հուշարձանի վրա չկա որևէ արձանագրություն,բացի դրսի կողմից, հարավային պատի վրա եղած արևի ժամացույցի ժամերը ցույց տվող տառերից։ Այս եկեղեցին կոչվում է նաև սուրբ Կարապետ, վերականգնվել է 1964 թվականին։ Եկեղեցուց 30 մետր հեռավորության վրա է գտնվել Տարսայիճ իշխանի ապարանքի ճակատաքարը, որի կենտրոնում քանդակվել են Տարսայիճի և կնոջ` Մինա խաթունի պատկերները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբարձում Կարապետյան «Վայոց ձորն ու նրա հուշարձանները», 2012 թ.էջ 93