Սուրբ Մինաս եկեղեցի (Բեժանո)
Սուրբ Մինաս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բեժանո |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Հիմնադրված | 19-րդ դար |
10,64 մետր | |
Երկարություն | 18,72 մետր |
Լայնություն | 10,64 մետր |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մինաս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մինաս եկեղեցի[1], Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաքից 28կմ դեպի հյուսիս-արևելք, հայաբնակ Բեժանո գյուղում։ Կառուցվել է 19-րդ դարում։
Բեժանոնի Սուրբ Մինաս եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, եկեղեցին ի սկզբանե եղել է փայտաշեն կառույց, իսկ եկեղեցու ծխականների թիվը եղել է 196 հոգի։ Այս տեղեկությունները մեզ են հասել Վրաստանի հայոց թեմի և Իմերեթի թեմի, 1840 թվականի տեղեկագրից։
1906 թվականին փայտաշեն եկեղեցու տեղ հիմնովին վերակառուցվել է ներկայիս քարաշեն եկեղեցին։
Եկեղեցին բազիլիկ կառույց է, կառուցված է մոխրագույն տուֆից, նրա չափսերն են (18.72 x 10.64) մետր։ Եկեղեցին ունի երկու մուտք, մեկը հարավային իսկ մյուսը արևմտյան կողմից։ Երկու մուտքերի վերնամասում կան քանդակներ, իսկ արևմտյան մուտքի աջ կողմում հայատառ արձանագրություն է։
Արձանագրության մեջ գրված է․
![]() |
ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ 1906 Թ. / ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ 2007 Թ.-ԻՆ / ԲԱՐԵՐԱՐՆԵՐ ՎԱՍԻԼ ԵՎ ՎԻԿՏՈՐ / ՍԱՐԳՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ | ![]() |
Հարավային և հյուսիսաին պատերին կան պատուհաններ։ Իսկ եկեղեցու արևմտյան մասում՝ տանիքին զանգակատունն է։
Եկեղեցու խորանը գտնվում է արևելյան մասում, իսկ նրա աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Եկեղեցին ունի նաև մկրտության ավազան, այն գտնվում է հյուսիսային պատին։
1860-1870-ական թվականներին եկեղեցու հոգևոր կազմն է եղել՝ Գրիգոր քհն. Տեր-Քերոբյանցը, Գրիգոր քհն. Սարգսյանը և Հակոբ քհն. Քերոբյանցը։
2006-2007 թվականներին եկեղեցին վերանորոգվել է, վերանորոգման նյութական աջակցություն են ցուցաբերել Վասիլ և Վանիկ Սարգսյան եղբայրները։
Բեժանոնի Սուրբ Մինաս եկեղեցի վերաօծվել է 2007 թվականի օգոստոսի 17-ին։ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիկոպոս Միրզախանյանի ձեռամբ և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Aleks_El_Dia. «ԲԵԺԱՆՈ - ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ։». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
{{cite web}}
: Missing|author1=
(օգնություն)