Սուրբ Հրեշտակապետի վանք
Սուրբ Հրեշտակապետի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Կամախ, Թուրքիա |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Սուրբ Հրեշտակապետի վանք (Կամախի Սուրբ Հրեշտակապետի վանք), միջնադարյան հայկական կրոնական կառույց Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառի Կամախ քաղաքում[1], ներկայիս Թուրքիայի Արևելյան Անատոլիա տարածաշրջանի Էրզինջանի մարզում։
Տեղադիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքը կառուցված է Արևմտյան Եփրատի աջ ափից վեր բարձրացող ժայռի ստորոտին։ Գետի մյուս ափին Կամախ քաղաքն է և նրա միջնաբերդը՝ Անի-Կամախ ամրոցը։ Հնում Անի-Կամախում էր գտնվում հայոց թագավորների պանթեոնը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ վանքը հիմնադրվել է 11-րդ դարից առաջ։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին այն հիմնականում եղել է ուխտատեղի։
Այն կազմված է 11 մ երկարությամբ եկեղեցուց, որի մի մասը գտնվում է ժայռի ներսում՝ ներկայացված փորված խցերով, իսկ 5,5մ հատվածը դուրս է գալիս ժայռից։ Եկեղեցին շրջափակված է եղել ժայռին մասամբ հարող բազմանկյուն թմբուկով։ Այն զարդարված էր նկարներով։
Վանքն այժմ գտնվում է կիսավեր վիճակում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Holy Archangel monastery of Gamakh». www.collectif2015.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 24-ին.