Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի (Ֆաթիհ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԱյվանսարայ
Քարտեզ
Քարտեզ
 Surp Hreshdagabet Church Վիքիպահեստում

Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի կամ (Պալաթի եկեղեցի), հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանի Այվանսարայ թաղամասում։

Կոստանդնուպոլսի անկումից հետո սուլթան Մեհմեդ II-ի հրամանով հունական եկեղեցիների մի մասը մզկիթի էին վերածվում, իսկ որոշներն էլ փոխանցվում էին հայ համայնքին։ Այդ եկեղեցիների թվում է Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, որը հայերին է փոխանցվել 1628 թվականին[1][2]։ Փոխանցման թվականի մասին կան նաև այլ տվյալներ։ Երուսաղեմի Գրիգոր Պարոն Տեր Պատրիարքի հիշատակարանի համաձայն, եկեղեցին հայերին է փոխանցվել 1631 թվականին, իսկ Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանի համաձայն՝ 1636-ին։ Եկեղեցին 1692-ին ծագած հրդեհից հետո վերակառուցվել է կայսերական հրամանագրով։ Եկեղեցին հրդեհվել է նաև 1729 թվականին Պալաթի նշանավոր հրդեհի ժամանակ[3], ապա փայտաշեն կառուցվել և Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի պատրիարքի ձեռամբ օծվել 1730 թվականին։ Դրանից հետո էլ եկեղեցին մի քանի անգամ վնասվել է Պալաթի հրդեհներից։ 1827 թվականի հրդեհից հետո, որպեսզի չեզոքացվի առաջիկա հրդեհների վտանգը, Մահմուդ II-ի հրովարտակով եկեղեցին հինգերորդ անգամ վերակառուցվեց քարով և կրով։ Բացումը տեղի է ունեցել 1835 թվականին Ստեփանոս Բ Աղավնի Զաքարյան պարիարքի կողմից։ 1900 թվականին հրդեհված Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցու (հայտնի նաև «Փոքր Արմաշ» անունով) Աստվածամոր սրբապատկերը Մաղաքիա Օրմանյան պատրիարքի տնօրինությամբ տեղափոխվել է Պալաթի եկեղեցի և տեղադրվել ավագ խորանի աջակողմյան պատի մեջ։

Եկեղեցու վերջին վերանորոգումը եղել է 2005 թվականին։ Օծվել և պաշտանմունքի համար վերաբացվել է պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի կողմից[4]։

Եկեղեցու դիմաց գտնվում է հին Պալաթ Խորենյան հայկական դպրոցը, որն այժմ լքված է և պատկանում է եկեղեցու հիմնադրամին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yilmaz, Lale (2018 թ․ օգոստոսի 24). «İstanbul'da Ermenilere Tahsis Edilen Bizans Kiliseleri Üzerine». Tarih ve Gelecek Dergisi (թուրքերեն). 4 (2): 40–54. doi:10.21551/jhf.431102. ISSN 2458-7672.
  2. «Balat Surp Hıreşdagabet Kilisesi - İstanbul'da Osmanlı Mimarisi - turanakinci.com». www.turanakinci.com (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  3. «Surp Hıreşdagabed Ermeni Kilisesi | HAYALLEME İstanbul». hayalleme.com (թուրքերեն). 2023 թ․ մայիսի 9. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
  4. «Balat Surp Hıreşdagabed». balatermenikilisesi.com. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.