Սուրբ Հովսեփի տաճար (Գրոնինգեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Սուրբ Հովսեփի տաճար (Գրոնինգեն)
Sint-Jozefkathedraal2.jpg
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկաթոլիկ տաճար
ՃարտարապետPierre Cuypers?
Ստեղծում1886
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
ՔաղաքԳրոնինգեն
ԲնակավայրԽրոնինգեն
ՈճՆեոգոթիկա
կայք
Commons-logo.svg Groningen, Sint-Jozefkathedraal Վիքիպահեստում

Սուրբ Հովսեփի մայր տաճար[1] (հոլ.՝ Sint-Jozef kathedraal)[2], կաթոլիկ եկեղեցի նիդերլանդական Գրոնինգեն քաղաքում[3] Համարվում է Գրոնինգեն-Լեուվարդեն թեմի մայր տաճարը։ 1974 թվականին ընդգրկվել է Նիդերլանդների պատմական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովսեփի թեմական մայր տաճարը, հայր և որդի Պիեռ և Ջոզեֆ Կյոյպերսների պատրաստած նախագծերի հիման վրա, կառուցվել է 1885-1887 թվականներին՝ նեոգոթիկ ոճով։ Օծվել է 1887 թվականի մայիսի 25-ին, ի պատիվ Մարիամ Աստվածածնի ամուսնու և Հիսուս Քրիստոսի խորթ հոր՝ արհեստավորների, բոլոր աշխատավորների հովանավոր Սուրբ Հովսեփի։ 1906 թվականին եկեղեցում տեղադրվել է նիդերլանդական Ուտրեխտ քաղաքի Maarschalkerweerd ֆիրմայի պատրաստած երգեհոն։ 1970 թվականին այս սրբավայրին շնորհվել է թեմական եկեղեցու կարգավիճակ, իսկ 1981 թվականից սկսած՝ պաշտոնապես այն համարվում է Գրոնինգեն-Լեուվարդեն թեմի մայր տաճարը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ եկեղեցի

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «geschiedenis-parochie». Retrieved 25 February 2016.
  2. Maciamo։ «Groningen Travel Guide.»։ Eupedia (անգլերեն)։ Վերցված է փետրվարի 25, 2016 
  3. «Porte della Misericordia»։ www.iubilaeummisericordiae.va։ Վերցված է փետրվարի 25, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]