Սուրբ Եղիշե եկեղեցի (Նիժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Եղիշե եկեղեցի
ադրբ.՝ Müqəddəs Yelisey kilsəsi
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Տեղագրություն40°56′42″ հս․ լ. 47°40′09″ ավ. ե.HGЯO
Դավանանքքրիստոնեություն
Հիմնական ամսաթվերը1823
Հիմնադրված1823
11,17 մետր
Երկարություն18,14 մետր
Լայնություն11,17 մետր
Քարտեզ
Քարտեզ
Պատկեր:Ադրբեջան

Սուրբ Եղիշե եկեղեցին (ուդիերեն ՝ Ĭvĕl Yeliseyi s'iyen C'otari Gergeś) հին հայկական եկեղեցի է, որն այժմ օգտագործում է ուդիների կրոնական համայնքը Ադրբեջանում, գտնվում է Նիժում ՝ Կուտկաշենի, այժմ՝ Գաբալա շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ աղբյուրների եկեղեցին կառուցվել է Սուրբ Եղիշեի աշակերտ Վլաս նահատակի գերեզմանի և մատուռի վրա[1]։ Այն հիմնովին վերակառուցվել է քահանա Աստվածատուր Ջոդանյանցի ջանքերով 1840-ականներին, որի մասին վկայում էին հարավ-արևմտյան և հարավային մուտքի բարավորի զույգ արձանագրությունները[2][3]։ Եկեղեցին վերանորոգվել է նաև 1879 թվականին տեղացիների կողմից[4]։

Ադրբեջանական վանդալիզմը և դրան հաջորդած դիվանագիտական միջադեպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կրկին նորոգվել է 2004 թվականին ՝ Նորվեգիայի հումանիտար ձեռնարկության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում։ Վերանորոգման ընթացքում ոչնչացվել են եկեղեցու բոլոր հայկական արձանագրությունները, ինչը Ադրբեջանում Նորվեգիայի դեսպան Ստեյնար Գիլի բողոքի առիթ հանդիսացավ[5], քանզի նա հրաժարվեց ներկա գտնվել հուշարձանի վերաբացմանը և արձանագրությունների ոչնչացումը համեմատեց Բամյանի Բուդդայի ոչնչացման հետ, ասելով «Ամեն տեսակի ոչնչացում ընդդեմ որևէ երկրի, կրոնի կամ ազգի պատմական հուշարձանի դատապարտելի է։ Մենք հիշում ենք Բուդդայի արձանները։ Նիժի դեպքում ոչնչացումը նաև գերեզմանների սրբապղծում է»[6]։

Ոչնչացվել են եկեղեցու պատերին տեղադրված երեք գրություններ, այդ թվում ՝ երկու հարավային մուտքերի բարավորի և ճակատամէջի գրություններ, ջնջվել են նաև եկեղեցին շրջապատող գերեզմանաքարերի հայերեն գրությունները[7]։

Բաքվում Նորվեգիայի դեսպանատունը արձանագրությունների ոչնչացումը որակեց որպես «վանդալիզմի գործողություն»։ Դեսպան Գիլը կցել էր եկեղեցու ջնջված հայերեն գրությունների նկարներն ու գրել, որ վանդալիզմի մասին Բաքվի իշխանությունները տեղյակ են պահվել, սակայն որևէ մեկն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել։

Ջոն Ռեմբերգը՝ Ստեյնար Գիլի իրավահաջորդը որպես Ադրբեջանում Նորվեգիայի դեսպան, Գիլի գրառման մեկնաբանություններում գրել էր, որ նա նույնպես մի քանի անգամ այցելել է Ուդի համայնք և Նիժի այս եկեղեցի։ «Նրանց ներկայացուցիչները պատրաստակամորեն խոստովանեցին կատարված վանդալիզմի մասին, և գոնե ոմանք իրենց ափսոսանքն արտահայտեցին դրա համար» նշել էր նա։ [8][9]

Արձանագրությունների ոչնչացումը, Ադրբեջանի կողմից, եկեղեցին որպես «ավղանական» պիտակավորումը և դրա `հայկական ինքնության ժխտումը, նկարագրվել է որպես ավելի լայնածավալ «Ադրբեջանում հայկական հուշարձանների դեմ մշակութային ցեղասպանության» մաս[2]։

2018-ի մայիսին ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական առաքելության կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացված զեկույցում Նիժում հայկական գրերի ջնջումը բերվեց որպես ապացույց, որ «Ադրբեջանում քրիստոնեական ճարտարապետական հուշարձանների վերականգնման բոլոր աշխատանքներն իրականացվում են այնպես, որ ոչնչացնեն հայկական ճարտարապետության հետքերը, ինչպես նաև հայկական արձանագրությունները »[10]։

Եկեղեցու քահանաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգային արխիվում պահվում են մի քանի փաստաթուղթեր, որոնք վերաբերում են քահանաներին, ովքեր ժամանակին ծառայել են եկեղեցում.

  • 1832 թվականից մինչև առնվազն 1857 թվականը ՝ Ավետիք Օհանջանյան Ջոդանյանց[11][12]։ Նա հիմնադիր Ենգիբար Աստվածատուր Ջոդանյանցի թոռն էր և նրա գերեզմանը գտնվում է եկեղեցու հարավային պատի մոտ։
  • 1859–1885 - Հովհաննես Տեր-Աստվացատրյան Ջոդանյանց[13]
  • 1879-27.12.1910 - Համբարձում (Հովհաննես) Ավագյան Դալլաքյանց[14]

Մեր օրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում Հայ Առաքելական ծիսակարգով օծված եկեղեցին այժմ ծառայում է որպես Նիջի բնակիչների հիմնական հոգևոր և մշակութային կենտրոն[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yeghiazariants, Vardan (1887). «Some Information on the Uti». Ardzagank. 12: 182.
  2. 2,0 2,1 Սամվել Կարապետյան (2017). «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» (PDF). www.raa-am.com. Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  3. Research on Armenian Architecture. «Նիժ գյուղի Սբ. Եղիշե եկեղեցի». www.raa-am.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  4. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 7067
  5. «Azeri church sparks political row». BBC News. 10 March, 2005.
  6. «Triumph of Tolerance or Vandalism?». Hetq.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  7. «Հանդուրժողականության հաղթարշա՞վ, թե՞ վանդալիզմ». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  8. «Former Norwegian envoy exposes Azeri vandalism on Armenian church». PanARMENIAN.Net. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  9. «Նորվեգացի դիվանագետը բռնել է հայկական եկեղեցին «աղվանական» ներկայացնող Ադրբեջանի մշակույթի փոխնախարարի սուտը». PanARMENIAN.Net. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  10. Mher Margaryan Chargé d’affaires a.i. (25 05 2018). «Letter dated 18 May 2018 from the Chargé d'affaires a.i. of the Permanent Mission of Armenia to the United Nations addressed to the Secretary-General». United Nations General Assembly Security Council. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  11. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 12, գործ 531
  12. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 2596, էջ 98
  13. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 7628, էջ 1
  14. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 57, ցուցակ 3, գործ 47, էջ 19–20
  15. «Udi.az». Albanian-Udi Christian Community of the Republic of Azerbaijan.