Սուրբ Եղիա Մարգարա մատուռ
Սուրբ Եղիա Մարգարա մատուռ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մատուռ |
Տեղագրություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Փառակա գյուղի 1,5 կմ արևմուտք, Փառակա գետակի ձախ ափին։ |
Տարածաշրջան | ![]() |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | ոչնչացված |
Ժառանգության կարգավիճակ | կործանված |
Ճարտարապետ | անհայտ |
Ճարտարագետ | անհայտ |
Հիմնադիր | անհայտ |
Պատվիրող | անհայտ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 12-րդ դարի սկզիբ |
Կառուցման ավարտ | 12-րդ դար |
Առաջին հիշատակում | 17-րդ դար |
Շինանյութ | կիսամշակ որձաքար |
Սուրբ Եղիա Մարգարա մատուռ, Հայ առաքելական ավերված մատուռ ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Փառակա գյուղի հարավարևմտյան կողմի բարձրագագաթ լեռան կատարին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցված էր 14-15-րդ դարերում պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Փառակա գյուղի հարավարևմտյան կողմի բարձրագագաթ լեռան կատարին։
17-րդ և 19-րդ դարերին մատուռը վերանորոգվել էր։ Պատվիրատուների և ճարտարապետների մասին տեղեկատվությունը բացակայում է։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցված էր կիսամշակ որձաքարից։ Ուներ միանավ դահլիճի հորինվածքով հատակագիծ։ Միակ մուտքը գտնվում էր արևմտյան ճակատում։
17-րդ դարի վերանորոգման ժամանակ որմերում ագուցվել էին խաչքարեր, որոնց վիմագրերը 20-րդ դարում արդեն իսկ անընթեռնելի էին։ Պատկերաքանդակներ, արձանագրություններ և որմնանկարներ չի ունեցել։
Աբսիդը գտնվել էր արևելյան կողմում, կիսաշրջանաձև էր։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գողթն
- Վասպուրական
- Փառակա
- Սուրբ Հակոբ Հայրապետ վանք (Փառակա)
- Սուրբ Շմավոն եկեղեցի (Փառակա)
- Սուրբ Ստեփանոս վանք (Փառակա)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
- Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական, էջ 47-48
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Այվազյան Ա. Ա. Նախիջևանի հայկական ճարտարապետության կոթողներ, Երևան, 1981.